Երևան
12 °C
12:39- Այս պահին Կոնսերվատորիայից մի խումբ ուսանողներ միացան տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողներին: Վերջիններս Ինֆորմտիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բակում են եւ հայտարարել են, որ չեն շրջելու ԵՊՀ տարբեր մասնաշենքերով, այլ մնալու են նույն վայրում՝ ի աջակցություն հացադուլ սկսած ուսանողներին:
Կոնսերվատորիայի ուսանողները եկան պաստառով, որի վրա գրված է. «Կոնսերվատոիան միանում է, ուրեմն տարկետում լինելու է»:
Ուսանողները նրանց ընդունեցին ծափահարություններով եւ թմբուկներով: Այսօր նաեւ նոր պաստառներ են հայտնվել, որոնց վրա տարբեր բարբառներով գրված է «Տարկետում Լինելու Ա»: Օրինակ՝ «Տարկետում ըլիլ տի» (Կողբ), «Տարկետում ինելու ա» (Գորիս), «Տարգեդում բդի եղնի»(Գյումրի):
Հացադուլ հայտարարծ ուսանողները հայտարարել են, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն ժամանակ, երբ Զինապարտության մասին օրինագիծը հետ կանչվի ԱԺ-ից: Իսկ ի աջակցություն նրանց հավաքված ուսանողները մեր զրույցում ասացին, որ քնարկում են նստացույց սկսելու տարբերակը:
Ուսանողներին այցելեցին դասախոսներ՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեմ է հացադուլի քայլին եւ հորդորելու է ուսանողներին դադարեցնել այն, քանի որ նրանք առողջ են հարկավոր հասարակությանը: Արայիկ Հարությունյանը բարձրացավ եւ փակ դռան ետեւից խոսեց հացադուլավորների հետ, հետաքրքրվելով նրանց անվտանգությամբ:
11:15 - Մի խումբ լրագրողներին հաջողվել է բարձրանալ ֆակուլտետի այն հարկը, որտեղ լսարաններից մեկում ուսանողները հացադուլ են անում: Պարզվել է, որ ոչ թե ուսանողներն են հրաժարվում լրագրողների հետ շփումից, այլ բուհի ղեկավարությունն է խոչընդոտում դրան: Ասում են, որ եթե լրագրողները ներս մտնեն, ավելի մեծ շոու կդառնա: Ղեկավարությունը նաեւ դժգոհում է, որ տվյալ լսարանում պետք է դասապրոցես ընթանար, սակայն հացադուլավորների զբաղացնելուց հետո դասը տապալվել է: Ուսանողներին առաջարկել են դուրս գալ, սակայն նրանք դուռը ներսից կողպել են եւ բուհի ղեկավարության հետ շփվում են փակ դռան հետեւից:
Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը ԵՊՀ լսարաններից մեկում այսօր հացադուլ են սկսել:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով եւս հացադուլավորների մեջ է, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց հետեւյալը. «Մենք՝ մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը ծառայած, սկսում ենք հացադուլ, որի նպատակն է պայքարել հասարակական անտարբերության եւ օրինագծի դեմ: Չփորձեք դուռը ջարդել, կամ ինչ-որ սադրանքների գնալ, մենք նպատակ չունենք կռվի մեջ մտնել ինչ-որ մեկի հետ, մեր նպատակը արդար է խաղաղ է»:
Հացադուլավորները գտնվում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք հրաժարվում են, որպեսզի լրագրողները մտնեն լսարան եւ խոսեն ու տեսանկարահանումներ կատարեն:
Հացադուլ անող ուսանողներն են Դավիթը, Յուրին, Հարությունը, Գեղամը եւ Լեւոնը: Դասադուլ հայտարարած ուսանողներից մեկը՝ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ կարծիքներ են հնչում, թե սա ծայրահեղ քայլ է, որ շարժումը դեռ պոտենցիալ ուներ: Սակայն ըստ ուսանողների, եթե այդպես է, իսկ դասի չգնացողների թիվը հասել է 3000-ի, ապա թող այդ ուսանողները դուրս գան եւ իրենց կողքին կանգնեն՝ ապացուցելով, որ իրենց հետ են: Այդ ժամանակ ինքը անձամբ կմտնի լսարան եւ հացադուլավորներին կհորդորի դադարեցնել ծայրահեղ այդ քայլը, քանի որ շարժումը իսկապես թափ է հավաքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT