Երևան
12 °C
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն այսօր Ազգային ժողովում ընդունվելուց առաջ բազմաթիվ գիտնականներ ու գիտաշխատողներ բաց նամակով դիմել էին ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը՝ ներկայացնելով խնդրի լուծման իրենց տարբերակները:
Իշխանությունները, սակայն, չփորձեցին էլ դրանք քննարկել եւ օրենքն արդեն իրողություն է:
Վերոնշյալ բաց նամակի տակ, վերջին տվյալով, ստորագրել է 140 մարդ: Նրանց առաջարկն ընդհանուր առմամբ վերաբերում է ակադեմիական տարկետման իրավունքը պահպանելուն՝ այդ ճանապարհին էականորեն խստացնելով տարկետման իրավունքի տրամադրման կարգը, որպեսզի նման հնարավորությունը կապվի կրթական տարբեր աստիճաններում դրսեւորած առաջադիմության հետ եւ այլն:
Նամակի տակ ստորագրած գիտական տարբեր աստիճաններ ու կոչումներ ունեցող գիտնականների շարքում կա նաեւ մեկ ակադեմիկոս՝ Գուրգեն Խաչատրյանը:
Խնդրահարույց օրինագծի ընդունումից հետո մեզ հետ զրույցում Գուրգեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ գիտնականների առաջարկած փոփոխություններն, այնուամենայնիվ, կընդունվեն, թեկուզ՝ հետագայում օրենքում փոփոխությունների տեսքով:
«Ես այդ նամակի նախաձեռնողներից եւ հեղինակներից չեմ, ինձ առաջարկել են ստորագրել եւ քանի որ համաձայն էի գրվածի հետ, ստորագրել եմ: Նամակում այնպիսի առաջարկներ են, որ ինձ թվում է՝ չեն կարող հաշվի չառնել, որովհետեւ դրանք պետության շահերից են բխում եւ հնարավոր չէ դրանց դեմ առարկել»:
Ակադեմիկոսը նշեց, որ իր ասպիրանտների օրինակով համոզվել է, որ թեպետ նրանց մեծ մասն արժանավոր է եւ իսկապես գիտության հետաքրքրված, որոշ մարդիկ գիտությունն իրոք դիտարկում են որպես բանակից խուսափելու միջոց:
«Եվ դրա համար մեր նամակի իմաստն է, որ իրենք ֆիլտրը ավելի ուժեղացնեն, բայց արժանիներին թույլ տան մտնել գիտություն: Չնայած ասում են, որ այդ բանը չեն բացառում, բայց անհասկանալի է՝ ինչպես չեն բացառում»,- տարակուսեց մեր զրուցակիցը:
Այսօր արդեն ընդունված օրինագծի դեմ դասադուլ, իսկ ավելի ուշ նաեւ հացադուլ հայտարարած ուսանողների վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, թե նրանք փոքրամասնություն են կազմում ու փոքրամասնության կարծիքը երբեք էլ որոշիչ չի լինում: Իսկ բաց նամակի տակ ստորագրած գիտնականների քանակը որքանո՞վ ծանրակշիռ կարող է լինել նրանց աչքում ու չհամարվել փոքրամասնության կարծիք:
«Դժվարանում եմ ասել: Եթե թվով վերցնենք, իհարկե, փոքրամասնություն է, բայց ես ճանաչում եմ նամակի տակ ստորագրած մարդկանցից շատերին, եւ նրանք բոլորն էլ լուրջ գիտնականներ են»,- փաստեց ակադեմիկոսը: Նաեւ կարծիք հայտնեց, որ բաց նամակում առաջ քաշված տեսակետները կիսում են շատ ավելի մեծ թվով գիտնականներ, քան ստորագրել են դրա տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT