«Լավաշ» խոհարարական գրքի ուտեստները ԱՄՆ-ի խումբը փնտրում, համտեսում է գյուղերում. ֆոտո

15/11/2017 schedule19:06

 Ինչպես արդեն հայտնել էինք,  ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը շուտով կտպագրի Հայաստանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղևորվել են Հայաստան։ Թումո հաղորդակցական թիմը հայտնում է, որ նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։ 

Գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Թումո Երևանում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։

Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են մի խումբ Թումո ուսանողներ։

Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է։

Նոյեմբերի 15-ին՝ 19։30-ին Քեյթ Լիհին, Ջոն Լին և Արա Զադան բաց հանդիպում կանցկացնեն Թումո ստուդիաներում (Պուշկինի 38)։ Հանդիպման ընթացքում նրանք Հայաստանի հանրությանը կներկայացնեն «Լավաշ» գրքի գաղափարը, ինչպես նաև մոտիկից կծանոթացնեն խոհարարական գրքերի ոլորտին և դրանց ստեղծման գործընթացին։

Տպել
1755 դիտում

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին (լուսանկարներ)

Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

Հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հայտնի է՝ հավաքականից ով կկրի Մխիթարյանի 18 համարը նրա բացակայության պայմաններում

Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․ ինչ կապ ունի նա «Ադեկվադներ»-ի հետ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից