Նոր չափանիշներ դասագրքերի համար. սահմանվում է նախադասության մեջ բառերի թույլատրելի քանակ

Դպրոցներում կիրառվող դասագրքերի հեղինակներին բարդ աշխատանք է սպասվում: Հիմա նրանք պետք է շատ ջանք թափեն, որպեսզի երեխաները ջանք չթափեն խրթին ու պարբերաբար տրամաբանական կապը կորցնող տեքստերը հասկանալու համար:

Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է դասագրքերի որակը բարելավելու մտադրության մասին: Հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման մի նախագիծ, որտեղ ներկայացված են նոր սերնդի դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներն ու գործիքակազմը:

Հայտնի է, որ այսօր աշակերտի սեղանին դրվող դասագրքերից դժգոհությունները բազմաթիվ են: Կրթության եւ գիտության նախարարությունը կարծում է, որ որքան  հստակ ձեւակերպված լինեն չափանիշները, այնքան կմեծանա դրանց արդյունավետության հնարավորությունը:

Դասագրքերի բովանդակությանը ներկայացվող չափանիշներից են.

-Բովանդակությունը լիովին համապատասխանում է առարկայական ծրագրին՝ ներառված են առարկայական ծրագրի բոլոր հիմնական տարրերը:

-Բովանդակությունը համապատասխանում է ուսումնական նպատակներին եւ դրանցից  բխող խնդիրների լուծմանը:

-Բովանդակությունը համապատասխանում է սովորողների մակարդակին: Բավարար ուշադրություն է դարձված սովորողների նախնական գիտելիքներին եւ փորձին: 

-Տեղեկություններն ու տվյալները հստակ են եւ ճշգրիտ: Դրանք  համապատասխանում են ուսումնասիրվող գիտության ժամանակակից վիճակին:

-Տեղեկությունները այնքան են ու այնպիսին, որ տեղ են թողնում հետաքրքրությունների ինքնուրույն բավարարման համար եւ սովորելու հնարավորություն են տալիս:

-Գաղափարները փոխկապակցված են: Նոր գաղափարները կառուցվում են հների հիմքի վրա եւ ներմուծվում են ըստ համապատասխանության/անհրաժեշտության:

-Առկա է գաղափարների հերթականություն եւ անընդհատություն, որն ապահովում է սահուն անցում ուսուցման հիմնական փուլերի միջեւ:

-Միմյանց հետ կապված հասկացությունների, գաղափարների եւ թեմաների միջեւ կապերն ընդգծված են:

-Ապահովված են միջառարկայական կապերը։

-Օրինակները եւ պատկերները հետաքրքիր ու տեղին են, համապատասխանում են սովորողների տվյալ տարիքային խմբին:

-Հարցերն ու առաջադրանքները ձեւակերպված են հստակ եւ պարզ, ուղղված են սովորողների տարամակարդակ խմբերին:

-Բովանդակությունն ու պատկերազարդումը արտացոլում են թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքների իրականությունը:

-Բովանդակության բարդության աստիճանը համապատասխանում է սովորողների տարիքային առանձնահատկություններին, ուսումնական ծրագրին, ինչպես նաեւ հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կաիրք ունեցող սովորողներին:

-Բովանդակությունն ապահովում է օպտիմալ հարաբերակցություն գիտականության եւ մատչելիության միջեւ:

-Պահպանված է հավասարակշռություն տեսական եւ գործնական նյութի միջեւ: Ցույց է տրված, թե ստացված գիտելիքներն ինչպես կարելի է օգտագործել գործնականում:

- Խրախուսում եւ օգնում է սովորողներին ինքնուրույն ծավալուն տեքստեր կարդալու եւ կարդալով սովորելու, սեր ու հետաքրքրություն է առաջացնում կարդալու հանդեպ:

- Օրինակները արդիական են, համապատասխանում են իրական աշխարհի փորձառությանը, նախապատրաստում են 21-րդ դարի մարտահրավերներին։ 

Նոր սերնդի դասագիրքն, ըստ կառավարության որոշման նախագծի, պետք է նաեւ նպաստի երեխաների հետեւյալ հմտությունների զարգացմանը: Օրինակ՝

Ինքնաճանաչում. դասագիրքը սովորողին հնարավորություն է տալիս քննելու, հասկանալու, ներկայացնելու իրեն, վերլուծելու իր արարքները, ցանկություններն ու նախասիրությունները:

Ինքնագնահատում. դասագիրքը սովորողին հնարավորություն է տալիս գնահատելու իր աշխատանքը, վարքը, արժեւորելու ուսումնական եւ անձնային ձեռքբերումները, ընկալելու իր տեղն ու դերը համայնքում:

Համագործակցություն. դասագիրքը խթանում է համագործակցությունը, համատեղ աշխատանքի կարեւորումը, սեփական պատասխանատվության գիտակցումը:

Որոշումների կայացում. դասագիրքը նպաստում է փոփոխվող իրավիճակներում կողմնորոշվելու եւ որոշում կայացնելու կարողությունների զարգացմանը:

Քննադատաբար մտածել. դասագիրքը նպաստում է երեւույթները տարբեր տեսանկյուններից քննելու եւ եզրահանգումներ անելու, փաստերը եւ դատողությունները հիմնավորելու կարողությունների զարգացմանը:

Ապրումակցում (էմպատիա). դասագիրքը խթանում է դիմացինի ապրումները հասկանալու եւ աջակցող վերաբերմունք ցուցաբերելու կարողությունը:

Զգացմունքներին տիրապետելը. դասագիրքը նպաստում է հուզական տարբեր իրավիճակներում ինքնատիրապետման զարգացմանը:

Նշվում է, որ դասագրքի լեզուն պետք է լինի դյուրըմբռնելի, համապատասխանի սովորողների տարիքային զարգացման առանձնահատկություններին, լեզվական իմացության ու բառապաշարի մակարդակին:

Սահմանվել է նաեւ, թե նախադասություններում բառերի առավելագույն քանակը որքան պետք է լինի՝ ըստ դասարանների.

-  1-ին դասարան – 6 բառ

-  2-րդ դասարան – 8 բառ

-  3-րդ դասարան –  10 բառ

-  4-րդ դասարան –12 բառ

-  5-րդ դասարան – 14 բառ

-  6-7-րդ դասարան – 16 բառ

-  8-9-րդ դասարան – 18 բառ

Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դասագրքերին, ուսուցչի ձեռնարկներին ներկայացվող պահանջների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով դիտարկվել է մի շարք երկրների փորձը՝ կրթական կառույցների պաշտոնական կայքերի եւ փաստաթղթերի ուսումնասիրման ճանապարհով: Ընտրությունը կանգ է առել այն երկրների վրա, որոնք ունեն դասագրքերի` պետականորեն կամ տարածքային կառույցների կողմից հաստատված ընտրության ընդհանրական չափանիշներ: Այդ երկրներից են՝ Հոնգ Կոնգը եւ Հարավային Կորեան, որոնց կրթական հաջողությունները գրեթե նույն զուգահեռականի վրա են Սինգապուրի հետ, ԱՄՆ-ն եւ Կանադան, որոնց կրթական մշակույթը տարբեր կրթական միջազգային ծրագրերի միջոցով, կարծես թե, ավելի ծանոթ է ՀՀ-ում, Կոսովոն՝ որպես նոր ձեւավորված պետություն, որն իր առաջին քայլերն է անում նման գործընթացներում, Ռուսաստանը եւ Ղազախսատանը, որոնք վերջին դարում ավելի շատ առնչություն են ունեցել եւ փոփոխությունների առումով ընդհանրություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6992 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C