Հայաստանում աղքատներ չկան, ուռա՛, բարեկամներ. խմբագրական

ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախօրեին Ազգային ժողովում 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ մի ցնցող ելույթ ունեցավ: Այդ ելույթից լրիվ հասկանալի է դառնում, թե որքանով է իշխանությունը տեղյակ երկրից, երկրի բնակչությունից, բնակչության կյանքից, դարդ ու ցավից:

Հակոբ Հակոբյանը հանրապետական կուսակցության անդամ է: Ի դեպ, մեղմ ասած՝ վերջին մարդը չէ իշխող ՀՀԿ-ում: Նա ԱԺ-ի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ՀՀԿ խորհրդի անդամ է...:

Եվ ահա թե ինչ էր ասում նա իր ելույթում: «Իմ գործընկերները նշեցին, որ թոշակները չեն բարձրացել, նպաստները չեն բարձրացել, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել...: Գիտե՞ք, դա այդպես է: Չի բարձրացել: Բայց դա ցուցիչ չէ, ցուցանիշ չէ: Կա սոցիալական ոլորտի համար մեկ եւ մեկ ցուցանիշ: Եթե դուք նայեք բոլոր միջազգային կառույցների վերլուծականները, նրանք չեն վերլուծում՝ աշխատավարձը բարձր է, թե ցածր: Չեն վերլուծում: Նրանք վերլուծում են, թե ինչքան է աղքատությունը: Սա է հիմնական ցուցանիշը: Մեր երկրում այսօր աղքատությունը կազմում է շուրջ 30 տոկոս»,- ասում էր Հակոբ Հակոբյանը: Ամեն ինչ ճիշտ է: Նույնիսկ ճիշտ էին նրա ելույթում բերված եւս մի քանի տվյալներ:

Նա ասում էր, որ Հայաստանում աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է, որ տարեկան շուրջ 120 միլիարդ դրամ ուղիղ տրվի բոլոր աղքատներին: Գործնականում, ասում էր Հակոբ Հակոբյանը, որպեսզի այդ 120 միլիարդը հասնի աղքատներին, անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 240 միլիարդ դրամ, որի մի մասը «տարբեր օղակներում» կկորչի ու 120 միլիարդը կհասնի աղքատներին: Դա էլ է այդպես: Ու հասանք ամենակարեւորին:

«Հիմա տարեկան տրանսֆերտների ծավալը, որ մենք ստանում ենք դրսից, կազմում է 1.2-1.4 միլիարդ դոլար: Այսինքն 500- 600 միլիարդ դրամ փող մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումով: Ստանում է յուրաքանչյուր քաղաքացի իր բարեկամից, իր հարեւանից, քրոջից, եղբորից...: Բայց մեր աղքատությունը 30 տոկոս է: Դուք ձեզ հարց տվեք՝ լավ, եթե մեզ պետք է 200 միլիարդ դրամ փող, որ Հայաստանում աղքատությունը վերանա, մեր հասարակությունը ստանում է 500 միլիարդ դրամ փող, էդ աղքատությունը ինչի՞ է մնում»,- զարմացավ Հակոբ Հակոբյանը ու միանգամից գտավ իր իսկ տված հարցի պատասխանը՝ «Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է»:

Պարզեցնենք: Հայաստանում բնակչության մոտ մեկ երրորդը, կամ 900 հազար մարդ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աղքատ է: Որպեսզի այդ 900 հազարը էլ աղքատ չլինի, պետք է նրանց հատկացնել ընդհանուր առմամբ տարեկան 240 միլիարդ դրամ: Բայց արի ու տես, որ արտագնա աշխատանքի մեկնած կամ արտասահմանում բարեկամներ ունեցող մարդիկ տարեկան ընդհանուր առմամբ ստանում են 500 միլիարդ դրամ: Բայց պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 900 հազար մարդ աղքատ է: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Խնդիրը, ըստ Հակոբ Հակոբյանի, «ինֆորմացիոն համակարգն է», այսինքն՝ վիճակագրությունը սխալ է: Իրականում, ըստ Հակոբ Հակոբյանի, Հայաստանում աղքատություն չկա, կամ շատ ավելի քիչ է, քան ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը:

Առաջին հայացքից թվաբանական անթերի վերլուծություն է: Բայց՝ միայն առաջին հայացքից: Իրականում աղքատությունը հաշվարկելիս վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում Հակոբ Հակոբյանի նշած 500-600 միլիարդ դրամը, եւ այդքանից հետո էլ դեռ 900 հազար մարդ Հայաստանում աղքատ է: Ու Ազգային Ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանը այդ մասին չգիտի: Կամ էլ գիտի, բայց մեզ չի ասում, որ մենք էլ համոզված լինենք, որ շնորհիվ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հմուտ ղեկավարության՝ Հայաստանում աղքատներ չկան, կամ շատ քիչ են:

Հատուկ պարոն Հակոբյանի համար բերենք մի քանի տվյալ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2016» զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի նշած տրանսֆերտներից ստանում է ամսական 526 դրամ: Իսկ բնակչության ամենահարուստ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ստանում է ավելի քան 16 հազար դրամ՝ ամսական:  Այլ կերպ ասած, տրանսֆերտները լավ էլ հաշվարկված են «պետության ինֆորմացիոն համակարգում»: Դրանից պարզ երեւում է նաեւ, որ տրանսֆերտները հավասարաչափ չեն բաշխվում ու աղքատների «հարստացման» վրա դրա ազդեցությունը մեծ չէ:

Մի քանի տվյալ էլ հրապարակենք հատուկ Հակոբ Հակոբյանի համար, հույս ունենալով, որ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ նա այդ մասին կզեկուցի ՀՀԿ անփոխարինելի նախագահ Սերժ Սարգսյանին:  Ըստ հետազոտությունների, Հայաստանում երեխաների 33.9 տոկոսը չունի խաղալիքներ ու հեծանիվ, 57.1 տոկոսը տարվա ընթացքում գոնե մեկ շաբաթով իր արձակուրդը չի անցկացնում տանից հեռու, երեխաների 34.8 տոկոսը ծնողներից չի ստանում «գրպանի փող», երեխաների 67.8 տոկոսը չի այցելու որեւէ խմբակ նույնիսկ ամիսը մեկ անգամ...: Ու ընդհանրապես՝ Հայաստանում երեխաների 33.7 տոկոսը աղքատ է:  Սրանք այն նույն «պետական ինֆորմացիոն համակարգի», կամ նույն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են, որը նույն ՀՀԿ-ի համար տնտեսական աճեր է նկարում:

Մի խոսքով, Հակոբ Հակոբյանը լավագույն դեպքում չի էլ պատկերացնում, թե իրականում ինչպես են մարդիկ ապրում Հայաստանում: Նա չգիտի, որ երկրում կան աղքատներ եւ նրանց թիվը շատ ավելի շատ է, քան ներկայացնում է «պետական ինֆորմացիոն համակարգը»:

Մի նկատառում ես: Աղքատությունը Հայաստանում ՀՀԿ-ի անընդհատ վերարտադրման երաշխիքն է: Որքան շատ են աղքատները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն հերթական ընտրություններում ընտրակաշառքներով կվերարտադրվի: Այնպես, ինչպես արվում է տարիներ շարունակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
53120 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել