Նոր քաղաքական ինտրիգ է հասունանում վանաձորյան քաղաքական կյանքում: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու՝ մինչ օրս գումարված նիստերը Սահմանադրական դատարանը ոչ իրավազոր ճանաչեց, իսկ այդ նիստերի ընթացքում կայացված որոշումները՝ ոչ օրինական: Դրանից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: Խնդիրն այն է, որ ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների՝ 15 հոգու կողմից: Ավագանու մյուս 17 անդամները՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի  նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու՝ նվազագույնը եւս 2 այլ անդամներ:

Վանաձորից մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: Այս նպատալով ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, ակտիվ բանակցություններ են տանում:

Թե ում հետ են բանակցում Մամիկոն Ասլանյանն ու նրա թիմակիցները, դեռ գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք նորից բոյկոտելու են նոյեմբերի 23-ին նախատեսված նիստը:

«Թե որ երկուսի մասին է խոսքը, չեմ կարող ասել, բայց մինիմում երկու այլ ավագանու անդամների ներկայություն փորձելու են ապահովել, որպեսզի ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ նվազագույն 17 հոգու ներկայություն ապահովեն»,-  ասաց Քրիստ Մարուքյանը:

Այս լուրը ճշտել չհաջողվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից: Վանաձորի քաղաքապետը մեզ ասաց, որ ինքը անձնական հարցերով խիստ զբաղված է, եւ ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը մեր զրույցում հավաստիացրեց, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները որոշել են շարունակել բոյկոտն ու նոյեմբերի 23-ի նիստին չեն մասնակցելու: Այլ հարցերի Վանիկ Էլիզբարյանը չպատասխանեց:

Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին, ապա նրանցից որեւէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Նրանցից ոմանք սկզբում նշեցին, թե ավելի ուշ կկապվեն մեզ հետ ու կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, դրանից հետո, արդեն մի քանի օր է՝ կա՛մ անհասանելի են, կա՛մ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նոյեմբերի 23-ին հրավիրված նիստին իրենց կուսակիցների մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության  մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նույպես հստակ պատասխան չտվեց: Նա նախ խոստացավ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել, այնուհետեւ անհասանելի դարձավ:

Այնպես որ, Վանաձորի ավագանու նոյեմբերի 23-ի նիստում բացառված չեն անակնկալները, ինչպես որ դրանք եղան Վանաձորում ավագանու անդամների կողմից քաղաքապետ ընտրելու ժամանակ: Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրության ժամանակ  վերոնշյալ երեք խմբակցությունները հուշագիր ստորագրեցին, համաձայն որի, պաշտպանում էին «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Եվ այնուամենայնիվ, 4 հոգի խախտեց հուշագիրը, ձայնը տալով Մամիկոն Ասլանյանին, ինչի արդյունքում նա ընտրվեց քաղաքապետ: Մինչեւ օրս այդպես հայտնի չէ, թե որ խմբակցությունից էին «ծախվածները»:

Այս անգամ, ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների, բոյկոտից հրաժարվողնեը կլինեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:  

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6121 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է