Երևան
12 °C
2018 պետական բյուջեի նախագիծը, որը ներկայումս քննարկվում է Ազգային ժողովում, չի նախատեսում թոշակների եւ նպաստների բարձրացում:
Սա կլինի արդեն երրորդ տարին, որ պետբյուջեն նման բարձրացում չի նախատեսում: Իհարկե, ասվում է, որ բյուջեում փող չկա, որ դա լրացուցիչ ծանրություն է հարկատուների վրա, ասվում է որ չի կարելի պետական պարտքը մեծացնել թոշակների բարձրացման նպատակով եւ այլն: Այստեղ ճշմարտության հատիկ կա, իհարկե: Այլ խնդիր է, որ պետական բյուջեով նախատեսում են շատ ու շատ այլ ծախսեր, որոնք կարելի է կրճատել:
Առաջին հայացքից թոշակները 300 կամ 1000 դրամով բարձրացնելը թոշակառուների կամ նպաստառուների համար մեծ խնդիրներ չի լուծի, փոխարենը մեծ խնդիրներ կստեղծի բյուջեի համար: Սակայն պաշտոնական վիճակագրական տվյալները կասկածի տակ են դնում այս պնդումը: Ամեն տարի աշնանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է նախորդ տարվա աղքատության վերաբերյալ ծավալուն զեկույց: 2016-ի վերաբերյալ զեկույցը դեռ չի հրապարակվել: Ուստի օգտվենք նախորդ զեկույցներից եւ կարող ենք պատկերացնել, թե որքանով են մոտ իրականությանը նման պնդումները:
Ըստ ԱՎԾ-ի զեկույցի, մասնավորապես 2015 թ. բնակչության ամենաաղքատ 10 տոկոս մեր հայրենակիցներից (դեցիլային 1-ին խումբ) յուրաքանչյուրի ամսական եկամուտը միջինում կազմել է 10 հազար 300 դրամ: Այդ գումարից 4 հազար 900-ը եղել է թոշակից եւ նպաստներից: Այսինքն, ամենաաղքատ 10 տոկոս բնակչության համար, ըստ ԱՎԾ տվյալների թոշակից ու նպաստից ստացվող եկամուտը կազմում է ամբողջ եկամուտի 48 տոկոսը:
Համեմատության համար նշենք, որ ըստ նույն աղբյուրի, 2014 թվականին թոշակից ու նպաստից ստացած եկամուտը եղել է ընդհանուրի 49.2 տոկոսը, 2013-ին՝ 49.7 տոկոսը, 2012-ին՝ 53.2 տոկոսը եւ այլն: Այսինքն տարեցտարի իրավիճակը գրեթե չի փոխվել եւ ամենաաղքատ ընտանիքների համար թոշակն ու նպաստը ընդհանուր եկամտի մոտ կեսն է կազմում:
Ուշագրավն այն է որ ընդհանուր եկամտի մեջ թոշակից ու նպաստից ստացած եկամուտը ամենամեծ մասնաբաժինն է ունեցել եկամտի մյուս աղբյուրների համեմատ: Մասնավորապես, աշխատանքից ստացած եկամուտը եղել է ընդհանուրի 12.4 տոկոսը, գյուղմթերքների վաճառքից եկամուտը՝ 12 տոկոսը, իրենց հարազատներից ու բարեկամներից ստացվող տրանսֆերտներից եկամուտը եղել է ընդհանուրի մոտ 5 տոկոսը եւ այլն:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ դեցիլային այլ խմբերում եւս թոշակից ու նպաստից ստացած եկամուտը բավականին մեծ մասնաբաժին է կազմում ընդհանուր եկամտում: Օրինակ, մի քիչ ավելի ոչ աղքատ երկրորդ դեցիլային խմբի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի եկամտի մեջ թոշակն ու նպաստը 2015 թվականին կազմել է մոտ 36 տոկոսը, երրորդ դեցիլային խմբում՝ 28.2 տոկոսը, 4-րդում՝ 25.7 տոկոսը, 5-րդում՝ 26.9 տոկոսը, 6-րդում՝ 29 տոկոսը, 7-րդում՝ 22.5 տոկոսը, 8-րդում՝ 18.3 տոկոսը, 9-րդում՝ 13 տոկոսը, եւ որ շատ հետաքրքրիր է, բնակչության ամենահարուստ տասը տոկոս բնակչության շրջանում, այդ ցուցանիշը կազմել է 6.4 տոկոս:
Այլ կերպ ասած, եթե ընդունենք, որ ԱՎԾ-ի այս զեկույցներում բերված ցուցանիշները արտահայտում են իրականությունը կամ գոնե շատ հեռու չեն դրանից, ապա թոշակների ու նպաստների դերը մեր բնակչության կենսամակարդակի տեսանկյունից չի կարելի թերագնահատել: Ընդ որում, այդ դերը մեծ է ոչ միայն ամենաաղքատների, այլ ոչ այնքան աղքատ համարվողների համար: Ըստ ԱՎԾ-ի տվյալների, բնակչության 60-70 տոկոսի եկամուտների առնվազն 25-50 տոկոսը ձեւավորվում է թոշակներից ու նպաստներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT