Երևան
12 °C
Նոյեմբեր ամիսը հերթական անգամ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության առիթ է դառնում։ Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրում, եւ սա որոշակի գործընթացներ է հարուցել Ռուսաստանում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հսկողության ներքո գտնվող «Զվեզդա» հեռուստատեսությունը շաբաթվա վերլուծական ծրագրի ընթացքում սկանդալային գնահատականներ է տվել Հայաստանին։
Վերլուծական «Կանխատեսումներ» հաղորդման վարողը հանդես է եկել հետեւյալ տեքստով․ «Մինչ այդ պատրաստվում է Եվրոպական միություն մտնել՝ ի՞նչ եք կարծում, ո՞վ։ Պատասխանը լրիվ անսպասելի է՝ Հայաստանը։ Այո, այո՝ այն, որ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ՀԱՊԿ անդամ, մեր գլխավոր դաշնակիցը Անդրկովկասում։ Մի քանի օրից Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանը ԵՄ-ի հետ կստորագրի համաձայնագիր՝ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին։
Ինչպես եւ Ուկրաինան Հայաստանը ձգտում է քաղաքական երկխոսություն սկսել (այսպես է դա կոչվում նրանց մոտ), որը, մեջբերում եմ՝ «կմեծացնի համագործակցության արդյունավետությունը արտաքին քաղաքական եւ պաշտպանության ոլորտներում»։ Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է այնպես, ինչպես Ուկրաինան։ Դրան դժվար է հավատալ, բայց Երեւանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին։ 2016 թվականի մայիսին Երեւանում տեղադրվեց Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Նա այդպիսի հայկական Բանդերա է։ 1942 թվականին Նժդեհը դիմել է Երրորդ ռեյխին՝ Սովետական Հայաստանը գերմանական գաղութ դարձնելու խնդրանքով։ Հենց նա է ստեղծել էսէսի հայկական լեգեոնը եւ համոզում էր հայ գերիներին․ ով մեռնում է Գերմանիայի համար, մեռնում է Հայաստանի համար։ Այդ արձանը խորը վիրավորենք է ողջ հայ ժողովրդի հասցեին, մի ժողովուրդ, որն արիաբար կռվել է Մեծ Հայրենականի ռազմադաշտերում։ 106 հայ ԽՍՀՄ հերոս կա։ Բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար, որը ազգային- պահպանողական գաղափարախոսություն ունի։ Ահա այսպիսի լոգոտիպ ունի կուսակցությունը (էկրանին երեւում է ՀՀԿ լոգոտիպը,-խմբ)։ Ոչ մի բան չի՞ հիշեցնում։ Ահա ինձ էլ այն հիշեցրեց Երրորդ ռեյխի խորհրդանշանը։ Վերջերս ինձ վիճակվեց հանդիպել Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ։ Լոգոտիպի մասին իմ հարցին, դուք չեք հավատա, կուսակցության ղեկավարներից մեկը հաստատեց․ այո, մենք արիացի ենք։ Երեւում է, մենք ինչ-որ բան չգիտենք Հայաստանի իշխող շրջանակների որոշ ներկայացուցիչների մասին։ Մի՞թե նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»,- եզրափակում է հաղորդավարը։
Երեկ այս հաղորդման տեսագրությունը մեծ աղմուկ առաջացրեց սոցիալական ցանցերի՝ հայ օգտատերերի շրջանում։ Օրվա կեսին, սակայն, «Զվեզդա» ալիքը նյութը հեռացրեց youtube-ից։ Բայց սա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ հաղորդումը եթեր է հեռարձակվել, եւ այն այլեւս ետ չես հեռարձակի։
Երեկ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն․ պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ կազմում։ ՌԴ ՊՆ-ի հեռուստատեսության եւ Լավրովի հայտարարությունների համադրումը ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանին՝ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն այնպիսին, ինչպիսին Ուկրաինայի դեպքում՝ մասնավորապես՝ տարածքային կորուստներ։
Քառօրյա պատերազմի մասին խոսելիս շատերն էին կարծիք հայտնում, որ դա մտնում էր Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնելու սցենարի մեջ։ Ըստ այդ սցենարի, Բաքուն պետք է Ռուսաստանի հետ համաձայնեցված ձեւով գրավեր Ղարաբաղի ազատագրված տարածքները եւ էլի այլ տարածքներ, ապա հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանը պիտի զորք մտցներ Ղարաբաղ, ապա գրավյալ տարածքները ետ վերցրած Ադրբեջանին պիտի դարձներ ԵԱՏՄ անդամ։ Վերը նշված կոմբինացիան ունի հատուկ իմաստ․ խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ԵԱՏՄ անդամ դառնալ, եթե Ռուսաստանը նրան չօգնի գրավել ազատագրված տարածքները, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, եթե նրա ողնաշարը ջարդված չլինի (հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով)։ Քառօրյա պատերազմն, ահա, պետք է գոհացներ Ադրբեջանին եւ ջարդեր Հայաստանի ողնաշարը, ինչը, բարեբախտաբար, չստացվեց։
Հիմա ռուսները փաստորեն հիշեցնում են, որ այդ սցենարը շարունակում է գոյություն ունենալ․ Ուկրաինայի մասին նախազգուշացումը եւ Լավրովի հայտարարությունը այլ բան չեն կարող նշանակել։ Հետաքրքիրն այն է, որ նոյեմբերի 14,15-ին Սերժ Սարգսյանը այցով գտնվում էր Մոսկվայում։ Նա հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագետների կարծիքով այցը պետք է կապված լիներ Բրյուսելում ստորագրվող փաստաթղթի հետ, եւ Սերժ Սարգսյանը պետք է հասկանար՝ ՌԴ նախագահը ի՞նչ վերաբերմունք ունի ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը։ Դժվար է ասել, թե ի՞նչ է ասել Պուտինը Սարգսյանին։ Բայց նոր սեպտեմբերի 3 առայժմ տեղի չի ունեցել, այսինքն՝ Հայաստանը չի հայտարարել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու մասին։ Բայց հիմա, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախատեսվող ստորագրման շուրջ լարվածությունն աճում է։ Երեկ ի դեպ, Բաքվից Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT