Երևան
12 °C
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այժմ աշխատանք է փնտրում, հույս ունի՝ նոր տարում կանցնի աշխատանքի: Այս մասին Վազգեն Խաչիկյանն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով իր հետագա անելիքների, Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնելու ուղիների եւ ՀՀԿ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ հարցերին:
- Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ եք քաղաքացիական կյանքին:
- Հիմա ինձ հոգեհարազատ աշխատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ եւ այդպես: Իհարկե՛, ինտեգրվել եմ, իհարկե՛, ինտեգրվում եմ:
- Ո՞ր ոլորտում եք ձեզ պատկերացնում:
- Տարբեր, դասախոսական, չգիտեմ: Մինչեւ նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:
- Հետեւո՞ւմ եք քաղաքական գործընթացներին:
- Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում: Այնքանով, որքանով որպես ՀՀ քաղաքացի:
- Անտարբեր չե՞ք քաղաքական գործընթացների նկատմամբ:
- Ո՞նց կարող եմ անտարբեր լինել:
- Վերջին քաղաքական գործընթացներին նաեւ ձեր եղբայրն էր մասնակցում: Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունում նա պարտվեց: Սպասելի՞ էր ձեզ համար:
- Դե հիմա ընտրություն է: Մեկը պետք է հաղթի, մեկը պետք է պարտվի: Չասեմ սպասելի, բայց ցանկալի չէր: Հիմա ժողովրդի ընտրությունն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո:
- Նախկին կուսակցականների (ՀՀԿ-ականների) հետ կապ պահո՞ւմ եք:
- Նրանք նախկին կուսակցականներ չեն, ներկայիս կուսակցության անդամներն են, իմ ընկերներն են: Ես եմ նախկին կուսակցական, իրենք ներկայիս կուսակցականներ են:
- Կապը պահո՞ւմ եք:
- Նրանք իմ ընկերներն են, ո՞նց կարող է կապը չլինի:
- Ասում եք, որ մեզ նման հետեւում եք քաղաքական գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում 2018 թվականի վարչապետի հարցն է: Ձեզ հետաքրքի՞ր է այդ հարցը:
- Ինձ համար պարզ է, որ վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ն, եւ ով էլ կլինի, մենք կողջունենք որպես ՀՀ շարքային քաղաքացի: Որպես շարքային քաղաքացի, մենք հավատարիմ կլինենք այդ կառավարության եւ կուսակցության գծին:
- Որպես քաղաքացի ձեր կյանքը լա՞վ է:
- Ես որպես քաղաքացի նոր եմ դուրս եկել (ՔԿՀ-ից) եւ չեմ կարող ասել՝ իմ կյանքը լավ է, թե վատ է: Այո՛, իմ կյանքը լավ է, որովհետեւ անազատության մեջ շատ ավելի վատ էր, քան հիմա:
- Տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը ձեզ նշանակելու է ինչ-որ պաշտոնում:
- Ձեր ասածը գիտական ֆանտաստիկայի ժանրից է:
- Քննարկում չե՞ք ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
- Իհարկե՝ ոչ:
- Բացառո՞ւմ եք, որ ձեզ որեւէ պաշտոնում կնշանակեն:
- Այս աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Այդ թվում նաեւ իմ ազատազրկվելը, այդ թվում՝ եղբորս չընտրվելը, այդ թվում նաեւ ցանկացած բան, բայց այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավանական, որքանով՝ ես կարող է տիեզերք թռչել: Հավանական է, բայց ֆանտաստիկա է:
- Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձեւով շնորհակալություն հայտնե՞լ եք ձեր ազատման համար:
- Ես ամեն օր էլ շնորհակալություն հայտնում եմ Սերժ Սարգսյանին իմ աղոթքներով, իմ մտածումների մեջ: Առերես՝ ոչ:
- Իսկ աղոթքները տեղ հասնո՞ւմ են:
- Դա Աստծո գործն է: Ես հիմա չգիտեմ՝ Աստված ինքն է տնօրինելու (ծիծաղում է): Ես չեմ կարող որոշել՝ հասնում է տեղ, թե՝ չէ: Այդ ճանապարհները՝ դեպի Աստված, մեր ճանապարհների նման չեն, երեւի թե ուղիղ է: Եթե լավ ենք աղոթում, հասնում է: Խորդուբորդ ճանապարհներով, եթե մենք կարողանում ենք տեղ հասցնել, առավել եւս: Աստծո հետ կապն առանց միջնորդի է:
- Վերջին շրջանում ՀՀԿ-ականներից ամենաշատը քննադատեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Տեղի՞ն էին այդ քննադատությունները:
- Բերեք քաղաքական հարցերով… ում քննադատեցին, ինչու քննադատեցին, դա ինձ համար... Բոլորին ես վերաբերվում եմ հարգանքով՝ կլինի հանրապետության նախագահ, կլինի հանրապետության վարչապետ, կլինի հանրապետության պաշտպանության նախարար, եւ անկախ ամեն ինչից, ես վերաբերվում եմ հարգանքով, ինչպես իրենց անձին, այնպես էլ՝ գործունեությանը: Ի՞նչ են ասել Վիգեն Սարգսյանին, ո՞նց են ասել՝ դա ինձ չի հետաքրքրում: Ես գիտեմ, որ Վիգեն Սարգսյանը պետությանը նվիրված մարդ է, իր ազգին նվիրված մարդ է: Ինչ կասեն, ոնց կասեն, ով որ ասել է, կգնաք՝ նրանցից կհարցնեք: Ես Վիգեն Սարգսյանին խորագույն հարգանքով եմ վերաբերվում, ինչպես նաեւ խորագույն հարգանք ունեմ առ հանրապետության նախագահի անձը, առ հանրապետության վարչապետի անձը, առ ԱԺ նախագահի անձը: Ում որ գիտեք, ում անունները որ կարող եք տալ, այդ անձանց նկատմամբ ես խորագույն հարգանք ունեմ:
- ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրելո՞ւ եք, թե՞ չէ:
- Ես նոր-նոր դուրս եմ եկել: Տաշեղը ոնց է, որ գետի մեջ է ընկած, տաշեղը ինքը չի որոշում ՝ ուր է գնում, գետը ուր տանում է, ինքը գնում է: Հիմա նոր-նոր մտածում եմ՝ որտեղ պետք է աշխատեմ, ի՞նչ պետք է աշխատեմ: Այդ պլանների մեջ դեռ կուսակցությանն անդամագրվել-չանդամագրվելու հարցն իմ օրակարգում չկա:
- Կոնկրետ ՀՀԿ-ի՞ն, թե՞ առհասարակ կուսակցական դառնալը նկատի ունեք:
- Ուրեմն տեսեք, եթե կլինի որեւիցե կուսակցություն, որին ես երբեւէ կանդամագրվեմ, դա կլինի միայն ու միայն ՀՀԿ-ն:
Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ. Վազգեն Խաչիկյանին եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով, անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների կենսաթոշակները: Ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի `290 միլիոն ՀՀ դրամ գումար:
Վազգեն Խաչիկյանն պատիժը կրելուց ազատ է արձակվել այս տարվա սեպտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT