Երևան
12 °C
Կարծես Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի հետ կապված բոլոր անորոշությունները վերացել են. armtimes.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանցիները նախապես ցանկանում էին այդ գագաթնաժողովի ժամանակ որոշակի քաղաքական մոտեցումներ փոխել, բայց նրանց ուզածը չեղավ: Իսկ ԵԺԿ գագաթնաժողովի ու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքի ընդհանուր տրամաբանությանից արդեն պարզ էր, որ Արդբեջանին զիջումներ չեն արվի:
«Հռչակագիրն ինքնին ավելի շատ զեկույցային քաղաքական փաստաթուղթ է. այնուամենայնիվ, դա ամբողջ պրոցեսի ամփոփումն ու նկարագրությունն է, եւ այդ առումով ես որեւէ վտանգավոր բան հռչակագրում չեմ տեսնում: Հատկապես, երբ կար անհանգստություն, թե կոնֆլիկտներին կա՛մ ընդհանրական, կա՛մ տարբերակված մոտեցմամբ պետք է անդրադարձ լիներ, նախընտրել են ընդհանրացված գնահատականներ տալ՝ վկայակոչելով միջազգային իրավունքը, միջազգայնորեն ճանաչված ֆորմատները, մի շարք հիմնարար փաստաթղթեր՝ ՄԱԿ-ի կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ, ԵԱՀԿ-ի Փարիզի խարտիա եւ այլն: Այն բոլոր փաստաթղթերը հաստատապես ոչ միայն որեւէ վտանգ չեն ստեղծում, այլեւ Հայաստանի համար հղման աղբյուր են եւ միջազգային արենայում քաղաքականություն վարելու, եւ հակամարտությունները լուծելու առումով»,- ասաց քաղաքագետը:
Սաֆարյանը նշեց, որ հռչակագրում, իհարկե, կա մի դրույթ, որն Ադրբեջանը մեկնաբանելու է իր ցանկացած ձեւով: Այդտեղ խոսք կա տարածքային ամբողջականության մասին, բայց դա վերաբերում է երկրների՝ ինքնիշխան քաղաքականություն վարելուն, ընդ որում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ այս կոնտեքստում է հիշատակված, ու չի վերաբերում արցախյան հակամարտությանը:
«Այդ դրույթը առավելապես վերաբերում է երկրների ինքնիշխան քաղաքականության պաշտպանությանը, որի հիմքն անշուշտ երկրների անկախությունն, ինքնիշխանությունն է եւ կոնտեքստը հասկանալի է՝ վերաբերում է այդ երկրների ինքնիշխան ընտրությանը դեպի Եվրոպա, թե դեպի ուր, բայց ես նորից եմ կրկնում՝ այդ մեկնաբանությունների դաշտում Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է մոլորյալ գտնել համոզելու, թե այդպիսով ճանաչվել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց այդ ձեւակերպումն ընդհանրապես վերաբերում էր բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնուրույնությունը հարգվում է, եւ կոնտեքստը առավելապես ինքնիշխան քաղաքականություններ վարելու եւ ինքնուրույն ընտրություն կատարելու մասին է՝ նկատի ունենալով Ուկրաինայի, Վրաստանի եւ այլ դեպքերը, հետեւաբար այդ կտրվածքով այն որեւէ վտանգ Հայաստանի համար զգայուն խնդիրներով չի ներկայացնում: Իհարկե առավելագույնս լավ կլիներ, որ ձեւակերպված լիներ Արցախի անկախություն եւ այլն, եւ այլն, բայց դե հասկանալի է, որ դա լինել չի կարող ու այդ կտրվածքով շատ ավելի կարեւոր է, որ ԵՄ եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք համաձայնագրի պայմաններն են իրավական պարտավորեցնող ուժ ստանում, որոնց հետ Հայաստանը բացարձակապես խնդիրներ չունի»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
Իսկ Հայաստան-ԵՄ համաձայնագրում հստակ գրված է, շեշտում է Ստյոպա Սաֆարյանը, որ Եվրոպան՝ ԵՄ անդամ 28 երկրները, պաշտպանում են այս մոտեցումը, որ այդ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես Մինսկի խմբի շրջանակներում, բացառապես երեք սկզբունքների հիման վրա: Այսինքն՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը, թեեւ քաղաքական փաստաթուղթ է, բայց որեւէ պարտադիր բան չի նախատեսում արցախյան համկամարտության կարգավորման հետ կապված: Իսկ Հայաստան-Եմ համաձայնագիրը՝ ընդհակառակը՝ նախատեսում է: իսկ Հայաստան-Եմ համաձայնագրի տեքստում, ընդգծեց քաղաքագետը, որեւէ կետ չկա, որով կարող է արցախյան խնդրում Եվրամիության վերաբերմունքը մտահոգիչ լինել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT