Երևան
12 °C
Երեւանում գործող երաժշտական դպրոցներում, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ուսման վարձավճարն առաջիկայում բարձրանալու է այն երեխաների համար, որոնք չունեն Երեւանի հաշվառում:
Եթե այժմ բոլոր սաները ամսական վճարում են 7-8 հազար դրամ՝ կախված այն բանից, թե երաժշտական ինչ գործիք են նախընտրել, մայրաքաղաքի հաշվառում չունեցողները շուտով ստիպված են լինելու վճարել 17 500 դրամ: Այսինքն՝ ավելի քան 100 տոկոսով շատ:
Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ փոփոխությունը նախատեսվում է հունվարից: Ասացին, որ չի պահպանվի նաեւ 7 հազար դրամ վարձավճարի չափը եւ Երեւանում հաշվառում ունեցողները կվճարեն 8 հազար դրամ՝ անկախ մասնագիտությունից:
Այս երաժշտական դպրոցում, ինչպես տեղեկացանք, մեծ թիվ են կազմում մարզերից Երեւան եկած երեխաները եւ քաղաքապետարանի մտադրությունը նրանց շրջանում դժգոհություն է առաջացրել: Նույնիսկ եղել են ծնողներ, որոնք մոտեցել են հաստատության ղեկավարությանը եւ հայտնել, որ ամենայն հավանականությամբ, երեխային այլեւս չեն կարողանա երաժշտական դպրոց ուղարկել:
Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում նույնպես տեղյակ էին վարձավճարի սպասվող բարձրացման մասին: Այստեղ, սակայն ավելի ըմբռնումով էին մոտենում՝ նշելով, որ ծնողներն իրենց երեխաների ուսման դիմաց վճարում են անհրաժեշտի միայն փոքր մասը, իսկ մնացածը փոխհատուցում է Երեւանի քաղաքապետարանը՝ համայնքային բյուջեից, հետեւաբար՝ բնական է, որ տեղի հաշվառում չունեցողների ուսման վարձն ավելի բարձր լինի:
Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցից ասացին, որ իրենց սաները մոտավորապես 500-ն են, եւ նրանց 90 տոկոսն ունեն մայրաքաղաքի հաշվառում: Ընդամենը մեկ-երկու երեխա Երեւան է տեղափոխվել մարզերից, իսկ երեք-չորս սովորող ազգությամբ պարսիկ է:
Թե ինչով է պայմանավորված երաժշտական դպրոցներում ուսման վարձի փոփոխությունը, եւ մարզերում ու Երեւանում հաշվառվածների տարբերակումը, գրավոր հարցումով դիմել ենք Երեւանի քաղաքապետարան: Պատասխանը կներկայացնենք ստանալուն պես:
Ի դեպ, երաժշտական դպրոցներից փոխանցեցին, որ վերջին անգամ ուսման վարձավճարի փոփոխություն եղել է 2016 թվականին: Դրանից առաջ ամսական վարձաչափը կազմել է 5-6 հազար դրամ՝ ներկայիս 7-8 հազարի փոխարեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT