Երևան
12 °C
«Այն, որ կոռուպցիան մեր առաջնահերթությունն է, դա միանշանակ: Այն, որ ասում եք՝ հասարակությունը չի տեսնում քայլեր, չեմ կարող համաձայնել. պետք է չուզել տեսնել քայլեր, որպեսզի չտեսնել»,- նոյեմբերի 30-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ հարցերին: Այնուհետեւ արդարադատության նախարարը սկսեց թվարկել կոռուպցիայի դեմ պայքարի այն բոլոր ինստիտուցիոնալ գործիքները, որ գործադիրը մտցրել է վերջին ժամանակներում: Այդ քայլերից մեկը, նշեց Հարությունյանը, գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակի ընդլայնումն է:
«Ավելին՝ վերլուծությունները ցույց են տվել, թե ինչ ձեւով կարելի է շրջանցել օրենսդրությունը, եւ դա այն կանխիկ գործարքներն են, որ թեեւ օրինական տպավորություն են թողնում, բայց կարող են լինել շրջանցման հիմք: Դա է եղել պատճառը, որ մենք սահմանափակել ենք նաեւ պաշտոնատար անձանց կողմից կանխիկ գործարքների կատարումը՝ որոշակի գումարով, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, մտցրել ենք այնպիսի ինստիտուտներ, որոնք նաեւ եկող տարվա ընթացքում պետք է զարգանան ավելի շատ՝ ստեղծելով անանուն հաղորդակցության պլատֆորմներ ազդարարների համար: 7 կարեւորագույն քայլ է կատարել, եւ ես կարծում եմ, որ դրանք չեն կարող չտալ իրենց արդյունքը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Որպես կոռուպցիայի դեմ պայքարի մյուս կարեւոր ուղղություն, արդարադատության նախարարը մատնանշեց ծառայություն մատուցող-ծառայություն ստացող շփումները նվազեցնելը: Այդ առումով՝ նախարարը ընդգծեց պետական ծառայությունների մատուցման պետական գրասենյակների ֆունկցիաները մասնավոր սուբյեկտներին պատվիրակվելը: Մասնավորապես՝ բանկերը, «Հայփոստը» եւ այլն, արդեն իսկ մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնցից միշտապես եղել են դժգոհություններ:
Երրորդ կարեւոր ուղղությունը, որի վրա հիմա աշխատում է գործադիրը, ինչպես ներկայացրեց Դավիթ Հարությունյանը, պետություն-մասնավոր համագործակցությունն է:
«Այսպես կոչված՝ բարձր մակարդակի կոռուպցիան, որովհետեւ, երբ մենք իրականացնում ենք խոշոր գումարներով տարբեր ծրագրեր՝ նոր ենթակառուցվածք, նոր ճանապարհ եւ այլն, եւ եթե դրանք կապված չեն վարկային ռեսուրսների հետ, այլ պայմանավորված են բյուջետային ֆինանսավորմամբ, այդ գործընթացի թափանցիկության երաշխիքներ չկան. մենք հիմա մշակում ենք օրենսդրական փաթեթ, թե ինչպես պետք է իրականացվեն նման գործարքները, որպեսզի խուսափենք կոռուպցիոն ռիսկերից»,- նշեց նախարարը:
Լրագրողների դիտարկմանը, թե տեսնում ենք բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ում կամ ում հարազատների անունների հետ է կապվում բազմաթիվ խոշոր բիզնեսներ, կարողություն, սեփականություններ, արդյո՞ք սա մտահոգիչ չէ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե հասկանում է, որ կա հանրային բացասական ընկալում, հատկապես հաշվի առնելով տնտեսական զարգացումը, բայց միանշանակ չհամաձայնվեց այն մտքի հետ, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակը զբաղվում է բիզնեսով եւ հաջողակ բիզնեսմեն է, ապա մենք պետք է անմիջապես այդտեղից անենք հեռուն գնացող հետեւություններ:
«Իհարկե, հասկանալի է այդ վտանգը, որ կան բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց ազգականները... բայց միշտ չէ, որ կարելի է ասել՝ ինչո՞ւ են նրանք հաջողակ կամ ոչ: Հաշվի առնելով այն, որ նման բիզնեսները հնարավոր է որ կապ ունենան պետական համակարգի հետ, մենք ներմուծում ենք եւս մեկ նոր գործիք, որը կոչվում է շահերի հայտարարագրում՝ ոչ միայն գույքի ու եկամուտի, այլեւ կարող ենք այնպիսի երեւույթի հանդիպել, որը կոչվում է շահերի բախում: Ես կուզեի, որ մենք զերծ մնանք, ու չփորձենք գործադրել մի գործիք, որն ինքնին վտանգավոր է ու մերժվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: Այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է փաստին՝ հանցագործությանը, ապա հանցագործությունը պետք է պատժվի: Իսկ եթե չկա փաստ, այլ կա զուտ կասկած, ապա պետք է լինի, այնուամենայնիվ, հիմնավոր, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան քայլեր ձեռնարկել»,- նշեց Դավիթ Հարությունյանը, նշելով թե այն, որ ընտանիքի մերձավոր կամ ամենանեղ շրջանակը եւս դարձել է հայտարարատու, քայլ էր այդ ուղղությամբ:
Դավիթ Հարությունյանը նաեւ շեշտեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը կանխարգելումն է, իսկ իրենց բոլոր ինստիտուցիոնալ գործիքները ուղղված են հենց կանխարգելմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT