Երևան
12 °C
Նոյեմբերի 30-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յար» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մեծակտավ այս ստեղծագործությունը ներկայացրին Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը (բաս) և Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)։
Շոստակովիչը «Բաբի Յար» սիմֆոնիան գրել է Եվգենի Եվտուշենկոյի 5 առանձին բանաստեղծությունների («Բաբի Յար», «Հումոր», «Խանութում», «Վախեր», «Կարիերա») հիման վրա։ 1962 թվականին մենակատարի, բասերի երգչախմբի և նվագախմբի համար գրված այս սիմֆոնիան դարաշրջանի իսկական հայելին էր. այստեղ կա թե՜ այդ ժամանակների տխուր էջերին անդրադարձ, թե՜ հումոր, թե՜ կենցաղ, և այս ամենը՝ երաժշտական յուրահատուկ ու բարձրակարգ արտահայտմամբ։
Կոմպոզիտորին ոգեշնչել է Եվտուշենկոյի բանաստեղծությունը՝ գրված Բաբի Յարի ողբերգության կապակցությամբ։ 1941թ. ֆաշիստական զորքերը, գրավելով Կիևը, տարհանման պատրվակի ներքո քաղաքից ոչ հեռու Բաբի Յար կոչվող ձորակում հավաքել են քաղաքի բոլոր հրեաներին և միայն մեկ օրվա ընթացքում գնդակահարել մոտ 30 հազար մարդու։ Եվտուշենկոն և Շոստակովիչը՝ որպես մեծագույն արվեստագետներ, որպես մտավորականներ, չէին կարող չարձագանքել այս ողբերգությանը, և ահա գրվեց «Բաբի Յար» սիմֆոնիան՝ ի հիշատակ բոլոր զոհերի։
Վլադիմիր Բայկովը նշեց, որ մինչ այս սիմֆոնիայից միայն հատվածներ է կատարել։ Հայաստանում նա «Բաբի Յար»-ն ամբողջությամբ կատարում է առաջին անգամ։ Ի դեպ, սա Բայկովի երկրորդ բեմելն էր Երևանում, առաջին անգամ նա մեր երկրում հանդես է եկել մոտ 15 տարի առաջ՝ Արաքս Դավթյանի հետ ներկայացնելով Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիան։ Արտահայտելով իր զգացումները «Բաբի Յար»-ի վերաբերյալ՝ Բայկովը նշում է, որ նախ որոշակի անհարմարություն է զգացել. ի սկզբանե այն ընկալվում էր ոչ թե որպես երաժշտություն, այլ որպես փաստագրություն։ Սակայն աստիճանաբար սկսել է զգալ կապը երաժշտության, Եվտուշենկոյի և Շոստակովիչի միջև։ Նա նշում է, որ սիմֆոնիայում շատ են հակադրությունները. այստեղ կա և՜ ողբերգություն, և՜ հումոր։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց սիմֆոնիայի բովանդակությունը։ Նա հույս հայտնեց, որ իրենք կարողացան ունկնդրին փոխանցել այն բոլոր ուղերձները, ասելիքը, որ Շոստակովիչն ու Եվտուշենկոն ամփոփել էին իրենց ստեղծագործությունների գաղափարական բովանդակության մեջ։
Խաչատրյանի միջազգային փառատոնը մոտենում է եզրագծին։ Ամիսներ շարունակ այն ունկնդրին մատուցել է գեղեցիկ, բարձրակարգ երաժշտություն։ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը խաչատրյանական փառատոնը կարևոր իրադարձություն է համարում մեր երաժշտական կյանքում։ «Համերգային հետաքրքիր ծրագրեր, անվանի հյուրեր արտասահմանից և մեր երաժիշտների ու կոլեկտիվների ներգրավում. այսպիսին է փառատոնը։ Այս տարվա ծրագիրը շատ հագեցած է և ինքնատիպ։ Ես շատ բարձր եմ գնահատում խաչատրյանական փառատոնը՝ հաճույքով հետևելով ու հաճախ ներկա գտնվելով համերգային երեկոներին»,- ասաց Դավիթ Ղազարյանը։
Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT