Խաչատրյանական փառատոնում ելույթ ունեցավ «Նաղաշ» անսամբլը

Դեկտեմբերի 2-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվեց յուրահատուկ մի նախագիծ։ Ընդհանրապես խաչատրյանական փառատոնը մի հարթակ է, որտեղ հնչում են ոչ միայն դասական երաժշտասերներին արդեն ծանոթ ստեղծագործություններ՝ դասական ավանդական ձեւաչափերով, այլեւ առաջարկվում են հետաքրքիր նախագծեր, նոր համերգային երկացանկ։

Այդպիսին էր փառատոնի հերթական հյուրը՝ «Նաղաշ» անսամբլն իր համերգային ծրագրով։

Ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի կողմից ստեղծված «Նաղաշ» անսամբլն իր սեփական ձեռագրով, ինքնատիպ ոճով է արտահայտում ժամանակը, խումբը բաց է արվեստի տարբեր փոխազդեցություններին։ Անսամբլը բաղկացած է երեք կին վոկալիստներից եւ Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներից՝ տարբեր նվագարաններով (դուդուկ, ուդ, դհոլ, դաշնամուր)։

Ջոն Հոդյանը, տարիներ առաջ Գառնիի տաճարում լսելով Հասմիկ Բաղդասարյանի երգեցողությունը, որոշում է այս գեղեցիկ ձայնը եւ ժամանակակից երաժշտական արտահայտչամիջոցները համադրելու ուղիներ գտնել։ Եվ այդ ուղին նրան տանում է դեպի 15-րդ դար, ժամանակներ, երբ ապրել եւ ստեղծագործել է միջնադարյան հայ տաղերգու, նկարիչ, հասարակական-եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշը։ Ահա Մկրտիչ Նաղաշի պանդխտության թեմայով գրված բանաստեղծություններից ոգեշնչված էլ՝ Հոդյանը գրում է «Կարոտի երգեր» խորագրով շարքը, որտեղ համադրված են հայկական ժողովրդական երգը, դասական երաժշտությունը, ռոքի ու ջազի տարրեր։ «Նաղաշ» անսամբլի «Կարոտի երգեր» շարքը Խաչատրյանի փառատոնի ծրագրում առաջին անգամ հնչեց նվագախմբային տարբերակով՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմի մասնակցությամբ։ 

Ջոն Հոդյանն աշխատում է երաժշտության տարբեր ոճերում եւ ժանրերում, ո՞րն է մաեստրոյին ավելի հոգեհարազատ։ Ջոն Հոդյանը դժվարանում է ասել, թե հատկապես որն է իր համար նախընտրելի։ «Նաղաշի» ներկայացրածն է ինձ համար ամենասիրելին»,- ասաց Ջոն Հոդյանը։

«Նաղաշը» ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրներում, ինչպե՞ս է այլազգի հանդիսատեսն ընդունում անսամբլի ներկայացրած արվեստը, հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը։ Ջոն Հոդյանը նկատում է, որ իրենց հիմնական հանդիսատեսն այլազգի է, եւ հիասքանչ է տեսնել, թե ինչպես են նրանք ընկալում այս երաժշտությունը, որ բոլորովին այլ է, քանի ավանդական արվեստը։ Հանդիսատեսի արձագանքները, ըստ մեր զրուցակցի, ֆանտաստիկ են։

Մարդիկ այսօր բոլոր ոլորտներում, այդ թվում` երաժշտության մեջ, ցանկանում են նոր բան տեսնել ու լսել, նոր զգացողություններ ստանալ։ Արդյոք Ջոն Հոդյանը, ստեղծելով «Նաղաշը», ցանկացե՞լ է նոր խոսք ասել երաժշտարվեստում։ «Ես չեմ փորձում որեւէ բան անել, ես անում եմ այն, ինչ ինձ համար բնական է, ինչ ես կուզենայի անել»,- ասաց մաեստրոն։ Հոդյանը տեղեկացնում է, որ շատ երկար է աշխատել Նաղաշի տեսքստերի վրա, մոտ տասը տարի։

Դեկտեմբերի 2-ի երեկոն բաղկացած էր 8 պիեսից։ Համերգն ուղեկցվում էր Սեւակ Հակոբյանի կողմից Նաղաշի բանաստեղծական տեքստերի ընթերցմամբ, այն տեքստերի, որոնց հիման վրա էլ Ջոն Հոդյանը ստեղծել է «Կարոտի երգերը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2529 դիտում

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ