Երևան
12 °C
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն այցելել է Երևան՝ ներկայացնելու Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:
Զեկույցի բովանդակությունը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների, կառավարության, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում:
ԺՀՄԻԳ թիմը նշել է հետագա համագործակցության համար հավանական ոլորտները, ինչպես նաև հստակ քայլեր առաջարկել տարբեր շահագրգիռ կողմերի առաջարկած հանձնարարականները կյանքի կոչելու համար:
ԺՀՄԻԳ թիմն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն հանձնարարականներին, որոնք վերաբերում են ձայների գնմանն ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը և որոնք կօգնեն ամրապնդել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ:
Զեկույցի հեղինակները խորհուրդ են տվել իրականացնել մի շարք ընտրական բարեփոխումներ, որոնք կօգնեն վերացնել քարոզարշավի անցկացման, ֆինանսավորման, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետի հարցերում առկա թերությունները: Փաստաթղթում կարևորություն է տրվել հետագա ջանքերին, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց դառնալ ընտրական գործընթացի լիիրավ մասնակից, կավելացնեն կանանց ներգրավվածությունն ընտրական գործընթացին, ինչպես նաև կբարձրացնեն ընտրական կառավարման աշխատանքի արդյունավետությունը:
Միևնույն ժամանակ, ԺՀՄԻԳ թիմի անդամների մեծ մասն ընդգծել է Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը՝ կոչ անելով իշխանություններին քաղաքական կամք դրսևորել ընտրողների վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցների կիրառման դեմն առնելու համար ու հրապարակայնորեն քննադատել ձայների գնման ու վաճառման պրակտիկան:
«Գիտակցելով շահագրգիռ կողմերի պատրաստակամությունն ընտրական գործընթացի վերաբերյալ տրված հանձնարարականները կյանքի կոչելու հարցում՝ անհրաժեշտ է խոր և համապարփակ խորհրդատվություն, որպեսզի բարեփոխումները հաջող իրականացվեն»,-ասել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսսոն:
Մինչդեռ ԺՀՄԻԳ ընտրական բաժնի ղեկավար Ալեքսանդր Շլիկը ԺՀՄԻԳ անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել տրված հանձնարարականների իրագործմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT