Սերժ Սարգսյանի նկարը քննիչների աշխատանքին ոչ օգնում է, ոչ խանգարում. Գեւորգ Դանիելյան

Երեկ Ազգային Ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովի քառօրյա նիստին անդրադարձավ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանին ուղղված իր գրությանը, որով դեռեւս 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին առ այն, թե իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: «Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձեւը կգտնեմ եւ այս հարցում լինելու եմ հետեւողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է ոչ միայն ՀՔԾ-ում, այլեւ պետական ու ոչ պետական գրեթե բոլոր հաստատությունների պատերին, որոնցից ամենամտահոգիչը, թերեւս, հանրակրթական դպրոցների տնօրենների առանձնասենյակների պատերին Սարգսյանի լուսանկարի առկայությունն է:

Այս խնդրին դեռ ամռանն անդրադարձել էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, նշելով, որ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ: 2017թ. այս հարցը մեկնաբանել էր Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ասել, որ իրենց գերատեսչությունը չի պատրաստվում վերանայել այդ քաղաքականությունը:

Խնդիրն այն է, որ կառավարությունն այս հակաիրավական իրողությունը փորձում է հիմնավորել այն հանգամանքով, թե իբր ՀՀ նախագահի նկարը դասվում է Հայաստանի խորհրդանիշների ցանկին: Բյուջեից 15 միլիոն դրամ տրամադրելու եւ հանրակրթական դպրոցների պատերից Սերժ Սարգսյանի նկարը չհեռացնելու քաղաքականությունը Լեւոն Մկրտչյանը նույնպես հիմնավորել էր ՀՀ նախագահի՝ պետական խորհրդանիշ լինելու հանգամանքով: «Դպրոցներում փակցնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, օրինակ` մեր զինանշանը, ՀՀ նախագահը խորհրդանիշների համակարգում են»,- հուլիսին կայացած ճեպազրույցում ասել էր Լեւոն Մկրտչյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 21-ը հստակ եւ ամբողջական սահմանում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, որոնք են Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

Ու, թեեւ նախագահը բացակայում է պետական խորհրդանիշների ցուցակից, Սերժ Սարգսյանի «խորհրդանիշ» նկարը շարունակում է կախված մնալ պետական ու ոչ առեւտրային հաստատություններում՝ որպես ոմանց հավատարմության նշան, սակայն ոչ թե պետությանը, այլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը կարծում է, որ քննիչներն ունեն որոշակի ինքնավարություն: «Ես բացարձակապես այդտեղ կապ չեմ տեսնում քննիչի գործունեության արդյունավետության, ինքնուրույնության եւ երկրի նախագահի լուսանկարի միջեւ: Իսկ դուք չե՞ք մտածում, որ մարդիկ կարող են շատ բարեխղճորեն այլ խորհրդանիշներ ունենալ, տվյալ դեպքում խորհրդանիշի մասին չէ խոսքը, բայց խորհրդանիշի ոգուն ոչ համահունչ գործունեություն իրականացնեն»,- ասաց Գեւորգ Դանիելյանը՝ հարց բարձրացնելով, թե արդյո՞ք խորհրդանիշները կանխորոշում են ամեն բան:

Դիտարկմանը, որ ՀՔԾ բոլոր քննիչների աշխատասենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարը կախված է, Գեւորգ Դանիելյանն արձագանքեց. «Հանրային ծառայության բոլոր պաշտոնյաները կարող են իրենց նախաձեռնությամբ դա անել, ավանդույթի ուժով փակցնում են լուսանկարը, ոչ թե քննիչն անձամբ ինքն է անում, ու ինքը պարտավոր է անել: Աշխատասենյակ է, աշխատասենյակի կահավորանքի ոնց որ ատրիբուտ է ոչ օրենքով սահմանված կարգով եւ ոչ էլ օրենքին հակասող: Ես չեմ կարծում, որ դա կարող է երբեւէ կաշկանդել կամ ընդհակառակը՝ պարտադիր լրացուցիչ բաղադրիչ դառնա, որ արդյունավետ աշխատեն»:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի խոսքով՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը ճնշող հանգամանք չի կարող լինել հատուկ քննչական ծառայության քննիչի համար աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6142 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում