29 տարի անց. մանուկների մանկությունը շարունակում է բանտվել «աղետի գոտի» տերմինի տակ

Դրսում ձմեռ է, օրացույցի վրա` դեկտեմբերի 7-ը: Հայ ժողովրդի ցավի, սպիի չվերածվող բաց վերքի, կարոտի ու դառնության օրն է այսօր: Աղքատության, անգործության, անուսում ու անապագա մնացածների, խեղված ճակատագրերի, կոտրված ապագայի օրն է:

29 տարին լրացավ արդեն աշխարհի բազմաթիվ երկրների համար սովորական թվացող աղետից, աշխարհում երկրաշարժեր պարբերաբար լինում են, ավերածություններ, զոհեր, բայց այնքան շուտ ու այնպես արագ է վերանում հետքն աղետի, որ կարծես չի էլ եղել: Ճապոնիայում տեղի ունեցած 7-8 բալանոց երկրաշարժերի հետքերը վերացվում են 2-4 տարիների ընթացքում: Մենք չունենք Ճապոնիայի հնարավորությունները, բայց մենք ունեինք ոչ թե 2-4 տարի, այլ գրեթե 3 տասնամյակ, քառորդ դար ու ավելի:

29 տարում պետություններ են կառուցվում, քաղաքներ ու գյուղեր հիմնվում, իսկ ավերակ դարձած մի քանի բնակավայրեր այսքան տարի անց մեր երկրում ընդամենը կիսակառույցների վերածվեցին ու թիթեղե տնակների` հավերժական թվացող:

29 տարի շարունակ, գրեթե ամեն տարի այս օրը ցուրտ է ու ձյուն է տեղում: Ասես բնությունն ինքն է փորձում փակել գերեզմանատուն տանող ճանապարհներն ու ջանում խանգարել մարդկանց հոսքը այնտեղ` մոռացնել տալու համար այն, ինչ չի ջնջվում:

29 տարի առաջ արդեն եռուզեռի մեկնարկը տրված էր, առջեւում Ամանոր էր: Բայց 1989 թվականի Ամանորը չեղավ մյուսների նման: Գյումրեցուն վայել շռայլությամբ չբացվեցին առատության սեղանները, բաժակների զրնգոցնեով չազդարարվեց նոր գալիքի սկիզբը: Ամեն ոք իր օջախում գլխահակ, լուռումունջ, կսկիծը սրտում ու արտասուքն աչքերին բաժակ բարձրացրեց ու խմեց զավակի, ծնողի, քրոջ կամ եղբոր, ընկերոջ կամ հարեւանի, պարզապես հայի համար, աղոթեց ամեն մի վիրավորի, ամեն խեղվածի, հաշմվածի ու որբ դարձած ամեն մանկան համար:

29 տարի առաջ հազարավոր տնակներ հեղեղի նման լցվեցին Գյումրիի ու Սպիտակի փողոցները, տարիների ընթացքում նեխեցին, փտեցին ու ավերակ դարձան, բայց այնտեղ դեռ ապրում են: Այդ թիթեղե խորանարդներում էլ կյանքն ընթանում է, դոմիկներում ապրում են, մեռնում, ծնվում, ամուսնանում ու նրանց բոլորին կապում է 88-ի սեւ թելը:

Տնակների` կենցաղային համարելը հանցանք թվացող պայմաններում ապրողների համար ժամանակի ընթացքում կյանքն ու ցավը բթացել, քարացել են, վերացել է անգամ հայի հպարտությունը, սոված փորին, ոտաբոբիկ ու անաշխատանք, զավակների անհեռանկար ապագայի մշուշում էլ ինչ հպարտություն, հիմա նրանք աղքատ-հպարտներն են:

29 տարում նախագահներ փոխվեցին, կառավարողներ գնացին ու եկան, բայց աղետի գոտին այդպես էլ մնաց այնտեղ` իր տեղում` երկաթե պատերի ներսում, նեխած հատակով, կաթկթացող տանիքով, անջուր կամ անլույս, սառն ու անհրապույր դոմիկներում ապրող մանուկների աչքերի մեջ ու մանկության տակ:

Հայաստանում 880 հազար մարդ աղքատ է, նրանց գերակշիռ մասը հենց աղետի գոտում են, քառորդ դար ու ավելի կյանքը մեռնում է ու իր հետ սպանում իր մեջ ապրողներին աղետի գոտում:

Այս ու նախորդ իշխանությունները աղետի գոտու դալուկ սերնդին մի ողջ մանկություն են պարտք մնացել, նրանց ծնողներին` երջանկություն ու կենցաղ:

Շուշաննա Գրիգորյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3761 դիտում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ