Սկեսուրիս վատանալու պատճառը եղել են փաստաբանները, նա այլեւս դատարան չի գա. Մեյթիխանյան

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում նախատեսվում էր շարունակել սույն գործով տուժող, Եղիշե Խաչատրյանի մոր՝ 78-ամյա Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Այսօրվա նիստում Աբրահամյանի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը դատարանին տեղեկացրեց, որ Էմմա Աբրահամյանն այլեւս դատական նիստերին չի կարող գալ, քանի որ վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննության ժամանակ Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ եւ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինեսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի կողմից տրված տեղեկանքը: Ըստ այդ տեղեկանքի՝ Աբրահամյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, ունի հոդացավեր եւ այլ հիվանդություններ, ուստի նրան խորհուրդ չի տրվում ներկայանալ դատարան եւ ցուցմունքներ տալ: «Տուժող Էմմա Աբրահամյանը չորս դատական նիստի ընթացքում մանրամասն ցուցմունքներ է տվել եւ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Ամեն նիստից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, նման պարագայում նրա ներկայանալն ու ամեն անգամ դեպքը վերապրելը շատ վտանգավոր կարող է լինել ոչ միայն իր առողջության, այլ նաեւ կյանքի համար: Հազվադեպ է լինում, երբ քրեական գործի շրջանակներում տուժողները, այն էլ այդ հոգեվիճակում՝ նման առողջական վիճակով, տանջանքի ենթարկվեն, ինչպես այս դատական նիստի ընթացքում է եղել Էմմա Աբրահամյանի հետ»,- դիմելով դատարանին՝ ասաց փաստաբան Պետրոսյանը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ դատարանը լսեց դատավարության մասնակիցների կարծիքները: Մասնավորապես՝ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարեց, որ իր սկեսուրն այլեւս դատական նիստերին չի գա: «Ես կարող էի առաջին իսկ նիստից նրան դատարան չբերել, որովհետեւ նա նախաքննական ցուցմունքներում, ամենայն մանրամասնությամբ պատմել է: Բայց մենք ընտանիքով խնդրեցինք, արեցինք ամեն ինչ, որ գա, այդ ամենը վերապրի, որպեսզի դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատները, ընկերները ականջալուր, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն տեսնելով նրա վիճակը՝ ես փոշմանել եմ: Ես մեկ կորուստ տվել եմ, չեմ ցանկանում եւս մեկ կորուստ տալ, իմ սկեսուրն այլեւս դատարան չի մտնի»,- հայտարարեց նա:

Մեղադրող դատախազ Սարգսյանն էլ ասաց, որ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը լիարժեք իրականացվել է:

Կարծիք հայտնեց նաեւ պաշտպանական կողմը. բանն այն է, որ պաշտպանական կողմը կարեւորում է տուժող Էմմա Աբրահամյանի ներկայությունը դատարանում՝ առավել եւս ցուցմունքը այն պատճառով, որ վերջինս ականատես է եղել դեպքին եւ նախաքննության ընթացքում տված նրա ցուցմունքներն են ըստ էության դրվել հենց մեղադրանքի հիմքում:

Ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պնդեց, որ պետք է ապահովվի պաշտպանական կողմի՝ տուժողին լիարժեք հարցաքննելու իրավունքը: «Տուժողի հարցաքննությունը համարել ավարտված հասկացություն գոյություն չունի Քրեական դատավարությունում: Եթե չի ապահովվում տուժողին հարցաքննելու իրավունքը, ապա որեւիցե բան չի խանգարում մեղադրողին հրաժարվելու այդ ապացույցից: Տուժողի ցուցմունքներում կան էական հակասություններ, նա միակ ականատես վկան է, ում ցուցմունքից շատ բան է կախված այս գործի ելքը կանխորոշելու համար»,- ասաց Սիմոնյանը եւ միջնորդեց միջոցներ ձեռնարկել, ստեղծել հնարավորություն ապահովելու տուժողի ներկայությունը:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նկատեց, որ տուժողի հարցաքննությունը չի ավարտվել, նրան հարցաքննելու հնարավորություն չեն ունեցել անգամ ամբաստանյալներն, իսկ ՀՀ քրեական դատավարությամբ հարցաքննությունը կիսատ թողնել նախատեսված չէ: «Տուժողի հարցաքննության հետ կապված նոր հարցեր են առաջանում»,- ասաց Պողոսյանը՝ կասկածի տակ դնելով նաեւ բժշկի տեղեկանքը: Ապա՝ անդրադառնալով Ինեսա Պետրոսյանի այն դիտարկմանը, որ տուժող Էմմա Աբրահամյանը տանջանքների է ենթարկվում դատարանում, Միհրան Պողոսյանը դիմելով նախագահող դատավորին ասաց. «Հարգելի՛ դատարան, արդյո՞ք ձեր վարույթում քննվող քրեական գործով տուժողը տանջանքի է ենթարկվում: Եթե այդպես լիներ երեւի կնկատեիք եւ միջոցներ կձեռնարկեիք, չէիք թողի տանջվեր»:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ նկատեց. «Պարզվում է տիկին Մեյթիխանյանը ղեկավարում է նախաքննությունը, հիմա էլ փորձում է ղեկավարել դատաքննությունը: Եվ դրա վառ ապացույցն այն է, որ ասում է՝ ես կարող էի չբերել: Նախորդ նիստից հետո արդեն իսկ կայքերում հոդված էր գրել՝ ասելով, որ չի բերելու սկեսուրին դատարան, ինչ գիտեր, ինչ է լինելու: Ես առաջին անգամ եմ հանդիպում նման իրավիճակի, որ բժիշկն իրեն թույլ տա տենց մի հատ թուղթ տա»:

Այս մեղադրանքներին Փառանձեմ Մեյթիխանյանն այսպես արձագանքեց. «Ամբաստանյալների տարիքի երկու երեխա ունեմ: Մեյթիխանյանների ընտանիքն անազնիվ ճանապարհով չի փորձում հարցեր լուծել, այլ ապավինում է օրենքին: Սկեսուրից վատանալու պատճառը եղել են փաստաբաններից երկուսի գործողությունները: Նրանք խաղացին մեր նյարդերի հետ՝ ասելով, թե ես սկեսուրիս հուշել եմ ամբաստանյալներից մեկի ով լինելը: Համապատասխան ձայնագրությունների կրիչները կան՝ ես չեմ հուշել»,- ասաց նա:

Այսպիսով՝ ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին միջոցներ ձեռնարկել տուժողի ներկայությունը դատական նիստին ապահովելու եւ նրան հարցաքննելու համար: Մեղադրող դատախազն էլ իր հերթին հայտարարեց, որ ինքը չի հրաժարվի Էմմա Աբրահամյանի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներից:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նկատեց, որ Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքում ներկայացված չէ, թե որքա՞ն ժամանակ նա չի կարող մասնակցել դատական նիստերին: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ իրենք մինչեւ հաջորդ դատական նիստ կներկայացնեն նման փաստաթուղթ:

Դատարանն էլ պաշտպանական կողմին ժամանակ տվեց տուժող կողմի ներկայացրած բժշկական փաստաթուղթն ուսումնասիրելու եւ այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5786 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա