Սահակաշվիլին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Կիեւի դատարանը մերժել է Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, ինչպես նաեւ մերժվել է նրա նկատմամբ տնային կալանք սահմանելը: Այս մասին հայտնում է РИА-ն:

«Նոր ուժերի շարժումը» կուսակցության առաջնորդը բաց է թողնվել դատական նիստերի դահլիճից: Որոշման հրապարակումից հետո նրա դեմքին հայտնվել է լայն ժպիտ ու նա ձեռքով հաղթանակի նշանն է ցույց տվել:

Իսկ 112 Украина հեռուստաալիքի հաղորդմամբ, դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 14-ը:

Ավելի վաղ դատախազը պահանջել էր ուղարկել Սահակաշվիլիին տնային կալանքի:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել` հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու համար: Նրան սպառնում էր 3-5 տարվա ազատազրկում:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե Կիեւում Սահակաշվիլու կողմից անցկացվող ակցիաները ֆինանսավորվում են երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի` մասնավորապես գործարար Կուրչենկոյի կողմից ու տանում են դեպի երկրում իշխանափոխության: Կուրչենկոն մեղադրվում է ազգային դավաճանության մեջ ու հետախուզվում:

Ի պատասխան` Միխայիլ Սահակաշվիլին այդ մեղադրանքները կեղծ էր անվանել, իսկ նրա համակիր Դավիթ Սակվարելիձեն հայտնել էր, որ այդ ձայնագրությունները պետք է հաստատվեն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի անկախ փորձագետների կողմից:

Տպել
2114 դիտում

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում

Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ

Սարգսանը ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության գործադիր տնօրեն առաջարկել է ճանաչողական այց կատարել Հայաստան

Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորման գործում Ադրբեջանի դեսպանը հատուկ հույսեր է կապում Ռուսաստանի հետ

Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է