Վանաձորի քաղաքապետարանի անցյալ տարի միավորված բաժինները, կրկին տրոհվել են. պաշտոն էր պետք

Վանաձորի քաղաքապետարանի երկու բաժին տրոհվել ու առանձնացվել է այնպիսի հաջողությամբ, ինչպես Վանաձորում նախորդ տարի կայացած ընտրություններից հետո միավորվել էին: Քաղաքապետարանի կայքէջի փոխանցմամբ` տրոհվել է կոմունալ տնտեսության, բնակֆոնդի եւ համատիրությունները համակարգող բաժինը՝ դառնալով կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ` բնակարանային տնտեսության եւ համատիրությունները համակարգող բաժինների: Տրոհվել է նաեւ եկամուտների հավաքագրման, առեւտրի եւ տրանսպորտը համակարգող բաժինը՝ դառնալով եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման եւ գովազդի, ինչպես նաեւ`առեւտրի եւ տրանսպորտը համակարգող բաժինների:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս փոփոխությունը բացատրեց հետեւյալ կերպ. «Նոր ՏԻՄ օրենքի պահանջով փորձել ենք մաքսիմալ տրոհել էնպես, որ համահունչ լինի նաեւ օրենքին, ավագանին նախագիծը հաստատել է, մենք մեկ շաբաթվա ընթացքում պետք է ուղարկենք, որ պահին նախարարը հաստատեց` բաժնի պետերի մրցույթ կհայտարարվի»,- ասաց նա:

Ստացվում է, օրենքն է պարտադրել տրոհել բաժինը, թե՞ քաղաքապետի նախաձեռնությունն էր: Մեր այս հարցին Օհանյանը պատասխանեց. «Օրենքը չի պարտադրում, բայց օրենքին համահունչ տեսք ստացավ»:

Դիտարկմանը, որ նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից հետո նոր աշխատակազմ ձեւավորվեց, ինչի արդյունքում, փաստորեն, հենց քաղաքապետի նախաձեռնությամբ բաժինները միացվեցին ու այսօր` մեկ տարի անց, կրկին տրոհվեցին, նշեց. «Մի տարի աշխատելու ընթացքում բավականին թոհուբոհով ենք անցել, տարբեր տեսակի գործողությունների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ էսպես ավելի արդյունավետ կառուցվածք կարող է լինել…»:

Բաժինների տրոհումը, ակնհայտորեն կապված է ՀՎԿ-ի հետ ստորագրված վերջին հուշագրի հետ, որի արդյունքում հնարավոր եղավ վերականգնել Վանաձորի ավագանու աշխատանքը, ինչի համար ՀՀԿ-ն ՀՎԿ-ին պետք է պաշտոնների տեսքով շնորհակալություն հայտներ:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումներից մեկի համաձայն` հուշագրի ստորագրումից հետո Վանաձոր համայնքի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունը ոչ միայն քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնն էր ուզել, այլ նաեւ` մի քանի բաժնի պետի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3672 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի