Երևան
12 °C
2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միավորմամբ ստեղծվեց «Ելք» ընդդիմադիր դաշինքը: Դաշինքի անվան ընտրությունը, ըստ ներկայացուցիչների՝ բացատրվում է այսպես՝ Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավոր միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:
«Ելք» դաշինքի մեկամյա գործունեության հետ կապված «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ:
- Պարոն Մարուքյան, մեկ տարի առաջ ստեղծվեց «Ելք» կուսակցությունների դաշինքը: Այս մեկ տարվա գործունեության ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ դաշինքը:
- Կուսակցությունների միավորումը տեղի ունեցավ մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ տարբեր ուժեր փորձում էին իրենց ուժերը բյուրեղացնել, միանալ, գաղափարական հենքը միասնականացնել եւ փորձել դրանով խորհրդարանական ընտրություններում ճեղքում մտցնել: «Ելք» դաշինքը եղած դաշինքներից ամենահաջողվածն է, որ խորհրդարանական ընտրություններին իր ունեցած հնարավորությունների շրջանակներում մասնակցեց հաջողությամբ եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեց՝ կրկին շատ լուրջ հաջողություններ ունենալով:
«Ելք»-ը հաջողակ դաշինքն է նաեւ այն առումով, որ եթե նայենք մյուս դաշինքներին, ապա խորհրդարանական ընտրություններից հետո դրանք փլուզվել են: «Ելք» դաշինքը շարունակում է գործել ակտիվ եւ միասնական: Այս առումով, հայկական քաղաքական համակարգի համար լուրջ փոփոխություն էր:
«Ելք» դաշինքի խորհրդարանում հայտնվելուց հետո մենք ունենք այնպիսի ֆրակցիա, որն ալտերնատիվ արտաքին քաղաքական մոտեցումներ ունի: Արտաքին քաղաքականության մեջ նախկինում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մոտեցումները հիմնականում համընկել է իշխանության մոտեցումների հետ: Մեր մոտեցումներում չկա ուղղություն, որը կհամընկնի իշխանության հետ: Մենք ռեալ քաղաքական մոտեցումներ ենք բերել 6-րդ գումարման Ազգային ժողով: Օգտվելով առիթից շնորհավորում եմ «Ելք» դաշինքի անդամներին եւ այն 120 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ:
- Այս մեկ տարվա ընթացքում տապալումներ եղա՞ն:
- Ես որեւէ տապալում չեմ կարող արձանագրել «Ելք» դաշինքի գործունեության վերաբերյալ, որովհետեւ որեւէ տապալում չի եղել: Դաշինքը, ինչպես մասնակցել է ընտրություններին, այդ նույն պլատֆորմով շարունակում է առաջ գնալ: Տապալում չեմ արձանագրում ոչ թե այն բանի համար, որ ես «Ելք» դաշինքից եմ, այլ այն բանի համար, որ չկա նման բան:
- 2018 թվականից հետո ի՞նչ ծրագրեր ունի «Ելք» դաշինքը:
- Մենք մեր հուշագրում 5 տարվա ծրագիր ենք ներկայացրել: Մեր ծրագրերը, որոնց շուրջ համախմբվել ենք, միավորվել ենք, հերթականությամբ դրվում են շրջանառության մեջ:
- Հուշագրում կար կետ, որով չէր բացառվում մեկ միասնական կուսակցություն ստեղծելու գաղափարը: Բանակցություններն ընթանու՞մ են արդեն:
- Բանակցությունները, երբ կսկսենք, կքննարկենք որոշման մասին կասենք: Կստեղծվի կուսակցություն բոլորը կիմանան, եթե չի ստեղծվի, եւ դաշինքը կշարունակի նույն ֆորմատով շարունակել աշխատանքները, էլի բոլորը կիմանան: Ինչ հայտարարել ենք, դրանք բոլորը կետ առ կետ իրականացնելով գնում ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT