Երևան
12 °C
Հաջորդ տարվանից ՀՀ քաղաքացիներս ամանորի տոներին 3 օր ավելի քիչ կհանգստանանք: Այս մասին այսօր որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը, ըստ որի` 2019 թվականից հունվարի 3-ը, 4-ը, 5-ը կլինեն աշխատանքային օրեր: Որպես հիմնավորում, նշվեց, որ «ՀՀ-ում աշխատողն ունի տարեկան նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր՝ 28 արձակուրդային եւ 15 տոն օր։ Այնինչ ԱՄՆ-ում աշխատողներն ընդհանրապես չունեն արձակուրդ՝ չհաշված մոտ 10 տոն օրերը, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ, Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում եւ Շվեդիայում դրանք 25-ն են»:
«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած եւ առավել եւս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,- ասվում է որոշման նախագծում:
Այն երկրները, որոնց օրինակի վրա հիմնվել է Հայաստանի կառավարությունը, շատ ավելի բարձր կենսամակարդակ ունեն, որը համեմատելի չէ Հայաստանի հետ: Ցանկում նշված երկրներից մի քանիսը ժողովուրդների երջանկության ինդեքսի առաջին հորիզոնականներում են, մինչդեռ Հայաստանը որպես կանոն տեղ է զբաղեցնում միայն աշխարհի ամենադժբախտ ժողովուրդների մասին հետազոտություններում: Մենք փոքրիկ հետազոտություն անցկացրեցինք, թե կառավարության նշած երկրներում որքան են նվազագույն աշխատավարձերը եւ աշխատանքային ժամերը:
ԱՄՆ – նվազագույն աշխատավարձը 1296 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:
Մեծ Բրիտանիա – նվազագույն աշխատավարձը 1394 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:
Ֆրանսիա – նվազագույն աշխատավարձը 1636 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:
Լյուքսեմբուրգ – նվազագույն աշխատավարձը 2159 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:
Լեհաստան – նվազագույն աշխատավարձը 470 դոլար է, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:
Հունաստան – նվազագույն աշխատավարձը 756 դոլար, աշխատանքային գրաֆիկը 8 ժամից ոչ ավելի:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամ է, աշխատանքային գրաֆիկը չկանոնակարգված, նվազագույնը 10 ժամ, իսկ արտադրություններում 12 ժամ, 20 րոպե ընդմիջումով եւ առանց շաբաթ կիրակի հանգստի իրավունքի:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT