ԱԱԾ-ն խեղաթյուրում է, ես խումբ չունեմ. ԱԱԾ-ի կողմից հետախուզվողը ԱՄՆ-ում հարցաքննվել է

«Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հետախուզվող ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք-ի հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք նշված անձը Ռոբերտ Քուրքյանն է, որը բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց հենց ինքը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Քուրքյան, Martin Avagyan կեղծ անունով ֆեյսբուքյան էջը ձե՞զ է պատկանում:

- Այդ հարցի պատասխանն այսպես. իսկ քանի՞ կեղծ էջեր ունի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, մինչեւ հիմա հարց տվել ե՞ք իրենց։

- ԱԱԾ-ն ձեզ մեղադրում է ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ի՞նչ կասեք սրա մասին, արդյո՞ք փորձել եք հանցավոր խումբ հավաքագրել ՀՀ տարածքում, կամ դրանից դուրս:

- Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, եւ սարսափի է մատնել իշխանություններին։ Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուր է եկել աշխարհասփյուռ հայությանը, եւ այդ տեսակետից, եթե նայեք, կարելի է ասել, որ համախոհներ ունեմ: Ինչպես միշտ ԱԱԾ-ն խեղաթյուրում է։ Ազգային անվտանգություն չկա, կա Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության անվտանգությունն ապահովող Ծառայություն։

- Այդ դեպքում, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում ԱԱԾ-ն:

- Լռեցնել ժողովրդին, պատժելով հայրենասեր եւ հայրենիքին նվիրված մարդկանց։

- ԱԱԾ-ն ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարել, հիմա դուք թաքնված ե՞ք:  

- Ոչ, ես հիմա ձեզ հետ զրուցում եմ, թաքնված մարդու տպավորությո՞ւն եմ թողնում:

- Նախկինում ՀՀ ԱԱԾ-ի հետ խնդիրներ ունեցե՞լ եք, նկատի ունեմ կրկին նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել ե՞ք:

- Ոչ, հիմա էլ չունեմ, իրենք ինձ հետ խնդիր ունեն։

- Ի՞նչ խնդիր ունեն:              

- Նրանք ասում են ծեծել, մարդկանց խոշտանգելն իրենց մենաշնորհն է, իսկ ես ասում եմ՝ ոչ:

- Պարոն Քուրքյան, հիմա ի՞նչ եք պատրաստվում անել:

- Ես ոչ մի բանի էլ չեմ պատրաստվում։ Ես չեմ ընդունում ներկայացված մեղադրանքները եւ այն դիտարկում եմ խոսքի ազատության եւ ժողովրդին վախեցնելու, ստրկացնելու կոնտեքստում:

- Պարոն Քուրքյան, մի քանի ֆեսյբուքյան էջեր ունեք, երկուսը ձեր անունով, մեկը Մարտին Ավագյան կեղծանունով: Ո՞րն է պատճառը:

- Դա ի՞նչ կարեւորություն է իրենից ներկայացնում:

- ԱՄՆ իրավապահները եկե՞լ են ձեր բնակարան, կապ հաստատե՞լ են ձեզ հետ:

- Այո, եկել են, հարցաքննել են և ես մանրամասն բացատրել եմ, որ ինչ գաղութացված եւ տոտալ դիկտատուրայի պայմաններում է ապրում այսօր Հայաստանի ժողովուրդը։

- Այդքա՞նը: Հետո թողել գնացե՞լ են:

- Առայժմ այո, այստեղ, բարեբախտաբար, մարդկանց սուտ եւ անհիմն գործերով չեն դատում կամ ձերբակալում։

Քուրքյանը այլ հարցերի չպատասխանեց: Նրա հետ կարողացել ենք կապ հաստատել Ֆեսյբուք սոցիալական ցանցի միջոցով:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղրոդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարարծ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8431 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ