Հայաստանում «տնաքանդ» համարվող բռնության դեմ օրենքի դրույթները Բեռլինում խիստ են կիրառում

«Մենք երկար տարիներ պայքարում ենք կանանց դեմ իրականացվող բռնությունների դեմ, բայց այն Գերմանիայում էլ է շարունակում բարձր մակարդակի վրա մնալ եւ հիմնականում կանայք բռնության են ենթարկվում ընտանիքներում»,- Բեռլինում հայ լրագրողներին ներկայացնելով Գերմանիայում տիրող ընտանեկան բռնությունների ընդհանրական պատկերն՝ ասաց ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց ու երիտասարդության հարցերով նախարարության կանանց պաշտպանության բաժանմունքի վարիչ Նելլե Ռայխին:

Նախարարության աշխատակցի խոսքով՝ կանայք հիմնականում ենթարկվում են ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական բռնության: Կառույցի տվյալներով՝ 2004 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Գերմանիայում յուրաքանչյուր 4-րդ կինն ամուսնու կամ զուգընկերոջ կողմից ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական  բռնության:

«Ուսումնասիրություն իրականացվել է 16-ից 85 տարեկան իգական սեռի 10 հազար ներկայացուցչի շրջանում եւ եկել են այն համոզմանը, որ այդ բռնությունը կատարվում է հասարակության բոլոր շերտերում՝ անկախ սոցիալական վիճակից: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ մարդիկ բաժանվում են: Այս ուսումնասիրությունը ներառում է նաեւ այլ ազգի կանանց, ովքեր բնակվում են Գերմանիայում: Հարցման ենթարկված կանայք նշել են, որ իրենց բռնության ենթարկել են տանը, աշխատավայրում եւ համացանցում: Գերմանիան բռնությունների ցուցանիշներով գտնվում է միջին հորիզոնականներում՝ մյուս երկրների համեմատ»,- լրագրողների հետ զրույցում ասում է Նելլե Ռայխի եւ տեղեկացնում, որ վերոնշյալ ուսումնասիրությունը կատարվել է նաեւ 10 տարի անց՝ 2014 թվականին եւ պարզվել է, որ տասը տարի անց էլ պատկերը նույն է:

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե բռնության ենթարկված կանայք դիմո՞ւմ են համապատասխան մարմիններին, Նելլե Ռայխին պատասխանեց, որ ոչ բոլոր կանաք են դիմում ոստիկանություն:  

«Բռնության ենթարկված յուրաքանչյուր 2-3 կին, չի դիմում ոստիկանությանը կամ այլ իրավապահ մարմինների, եւ չի ստանում համապատասխան աջակցություն»,- «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց նախարարության աշխատակիցը:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում եւս բոլոր կանայք չէ, որ համաձակություն ունեն դիմել ոստիկանություն: Մեր երկրի պարագայում հիմնական խոչընդոտը հասարակական կարծիքն է, թե ինչ կմտածեն հարեւան-բարեկաններն իրենց այդ քայլի մասին:

Գերմանիայում ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին համապատասխան օրենքն ընդունվել է 2002 թվականին, սակայն քննարկումները սկսվել են ավելի վաղ, մինդեռ մինչ 1970-ականն թվականներն ընտանիքում տեղի ունեցող բռնությունները, ըստ նախարարության, չեն հուզել պետական մարմիններին:

«Օրենքի նպատակն այն է, որ բռնության ենթարկվածները վերականգնեն իրենց իրավունքները եւ, բնականաբար, այլեւս չլինեն բռնություններ: Այս օրենքը տալիս է այն հնարավորությունը, որ եթե բռնության ենթարկվածը դիմում է դատարան, ապա դատարանը որոշում է արգել բռնություն ենթարկված տղամարդուն մոտենալ կնոջը եւ բնակարանին: Եթե անգամ այդ բնակարանը համարվում է տղամարդու սեփականությունը, ապա նրան այնտեղից հեռացնում են մինչեւ դատավարության ավարտը, իսկ եթե տղամարդը խախտում է որոշումը եւ փորձում  է մոտենալ բնակարանին կամ կնոջը, ենթարկվում է ֆինանսական տույժի»,- ասում է ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց ու երիտասարդության հարցերով նախարարության կանանց պաշտպանության բաժանմունքի վարիչ Նելլե Ռայխին եւ շեշտում, որ օրենքի կետերն այստեղ խստագույնս կիրառում են:

Գերմանիայում գործում է 400 կազմակերպություն, որոնք զբաղվում են բռնության ենթարկված կանանց իրավունքների վերականգմամբ: Նրանց թվում նաեւ միգրանտ կանայք են: Կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են Գերմանիայի Դաշնային հանրապետության բյուջեից, կանանց 18 լեզվով համապատասխան խորհրդատվություն են տալիս:

Նախարարության աշխատակիցները նշում էին, որ կանանց կողմից ոստիկանությանը դիմելը խրախուսվում է:

Հայաստանում «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» մասին ՀՀ օրենքի նախագիծը բավականին լուրջ աղմուկ բարձրացրեց հասարակության եւ պետական այրերի մոտ: Եղան պատգամավորներ, ովքեր այն համարեցին ավանդական հայկական ընտանիքի հիմքերը խարխլող օրենսդրական նախագիծ:

Ի վերջո, աղմկալի օրենքն ընդունվեց Հայաստանում՝ օրերս կառավարության հրավիրած արտահերթ ԱԺ նիստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4056 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար