Երևան
12 °C
Դեկտեմբերի 19-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում հացադուլ անող Յուրի Ավագյանը շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվում է հիվանդանոց, քանի որ նրա մոտ թոքաբորբ է կասկածվում: Ավելի ուշ հայտարարվեց, որ հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հաստատվել, եւ երիտասարդը վերադարձել էր հացադուլի վայր:
Բայց արդեն հաջորդ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Յուրին թոքաբորբ ունի: «Հացադուլի մասնակից Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով։ Նրա հացադուլը դադարեցվում է»,- նշվել էր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Հարց է առաջանում՝ ինչպես ստացվեց, որ սկզբում թոքաբորբը չբացահայտվեց: Դուրս է գալիս՝ առաջին բուժհաստատությունում, որտեղ դիմել էր Յուրին, գործում են համապատասխան որակ չունեցող սարքավորումներ, որոնց արդյունքներին պե՞տք չէ վստահել, ու վատ ախտորոշման պատճառով երիտասարդն այդ վիճակում վերսկսել էր հացադուլը:
Երեւանի «Շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ առաջին օրը Յուրի Ավագյանը տեղափոխվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի N1 հիվանդանոց, իսկ հաջորդ օրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից անդրադառնալով մեր հարցին, պատասխանեցին.
«Համապատասխան Ձեր հարցմանը նշենք, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտականություններից եւ պատասխանատվությունից ելնելով՝ պարտավոր ենք ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը: Այս պահին չունենք Ձեր կողմից մատնանշված անձի համաձայնությունը՝ տվյալ տեղեկատվությունը 3-րդ անձանց տրամադրելու վերաբերյալ»,- նշվում է պարզաբանման տեքստում՝ հղում արվելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին:
«Ինչ վերաբերում է բուժհաստատության համապատասխան սարքերի ֆունկցիոնալ վիճակին, ապա նշենք, որ բուժհաստատության բոլոր բժշկական սարքավորումները սարքին են եւ գործարկվում են դրանց տեխիկական փաստաթղթերին համապատասխան: Նշենք նաեւ, որ անձի համաձայնության դեպքում բուժհաստատությունը պատրաստակամորեն կտրամադրի Ձեր կողմից նշված անձի բժշկական օգնության եւ բուժսպասարկման մասին ամփոփ տեղեկատվություն»,- նաեւ հայտում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Յուրին հոսպիտալացված չէ: Նա հետազոտվել եւ գնացել է: Ասացին նաեւ, որ թոքաբորբ չեն հայտնաբերել, ըստ էության հաստատելով առաջին բուժհաստատության ի սկզբանե հրապարակված բացասական եզրակացությունը:
«Նա դիմել է մեզ մոտ, ընդհանուր թուլությունից է գանգատվել, ըստ հիվանդի խոսքերի՝ նաեւ ջերմության բարձրացում մինչեւ 37 աստիճան: Մեզ մոտ հետազոտվել է, կատարվել է կրծքավանդակի ռենտգեն քննություն, մենք թոքաբորբ, որպես այդպիսին, չենք հայտնաբերել: Հոսպիտալիզացիայի չի ենթարկվել: Նորմալ է եղել իր վիճակը, կայուն է եղել եւ դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց «Էրեբունու» ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը:
Այս անսպասելի շրջադարձից հետո կապ հաստատեցինք նաեւ Յուրի Ավագյանի հետ:
«Ուղղակի 37.5 է եղել ջերմությունս, թոքաբորբային ջերմություն է եղել, թոքերս էլ թույլ են եղել, կասկածել են: Բայց օրգանիզմում ավելի շատ քայքայման պրոցես է եղել, ոչ թե թոքաբորբի: Ասում են՝ ածխաջրերն է օրգանիզմը քայքայել, որովհետեւ ջուր քիչ եմ խմել այնտեղ (հացադուլի վայրում-խմբ.): Հիմա կաթիլային են միացնում, որ վերականգնվի, որովհետեւ նորմալ հաց չեմ կարողանում ուտել»,- ասաց երիտասարդը:
Շարունակելով՝ նա նշեց. «Ինձ առաջարկել են հիվանդանոց, ուղղակի բժիշկը ասաց՝ եթե դու իրոք կթողնես, որ քեզ օգնեն, կարող ես տանն էլ մնալ քո հարմարության համար: Բայց «Էրեբունի» հիվանդանոցն ինձ առաջարկել է ու լրիվ անվճար, ասել է, կարող ես մնալ, մի քանի օր այստեղ բուժվել: Ես նախընտել եմ տանը մնալ, որ հարազատներս չգան հասնեն այնտեղ»:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը պայքարում է «Զինապարտության մասին» նոր օրենքով ակադեմիական տարկետման գործող կարգի վերացման դեմ: Նախաձեռնության անդամներից երկուսը նաեւ վերսկսել էին մոտ մեկ ամիս դադարեցրած հացադուլը: Այսօր հացադուլի չորրորդ օրն է: Սնունդից հիմա հրաժարվում է միայն Դավիթ Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT