Ես կամիկաձե չեմ. նախարարը հրաժարվեց աջ ղեկ մեքենա նստելու առաջարկից

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունեց «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներին, որոնք մտահոգված են նախարարության մշակած որոշման նախագծի վերաբերյալ, որով պետք է արգելվի աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումը 2018 թվականի ապրիլի 1-ից:

Մինչ նախարարի հետ հանդիպելը նախաձեռնության անդամներն ի նշան բողոքի Երեւանի Հարավարեւմտյան թաղամասից երթով եկան Հանրապետության հրապարակ:

Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները նշեցին, որ հիմնավորված չի նախագծի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկեցին փորձագետների խումբ ձեւավորել եւ պարզել՝ արդյո՞ք վթարների մեծ մասի մեղավորները հենց աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաններն են, թե՞ ոչ: Նախաձեռնության անդամներից մեկն էլ նշեց, որ երբ հրապարկվեց կառավարության որոշման նախագիծը, չկար վիճակագրություն աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների մասնակցությամբ վթարների վերաբերյալ:

Նախարարը լսեց նախաձեռնության անդամների դիտարկումները, գրառումներ կատարեց եւ ասաց, որ ինքն այսօր լսելու է նախաձեռնության առաջարկությունները: «Եթե առաջարկություն ունեք, առաջարկություն արեք, ոչ թե գնահատեք՝ սա սենց ա, նա նենց ա: Այդ գնահատականները շատ սուբյեկտիվ կարող են լինել»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ հարցնելով, թե դուք ուզո՞ւմ եք հետ կանչվի նախագիծը:

«Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթեւեկությունը: Դա ի՞նչ է նշանակում, որ մեր մոտ պետք է լինի ձախակողմյան ղեկանիվ»,- հարցրեց նախարարը նախաձեռնության անդամներին, որոնք դժվարացան պատասխանել հարցին: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ ամբողջ մեքենաների ¼-ը չեն կազմում աջ ղեկային համակարգ ունեցողները, բայց կարող են ավելանալ:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախաձեռնության անդամները կասկածի տակ են դնում աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների թվի վերաբերյալ ոստիկանության տրամադրած 35 հազար թիվը, չեն հավատում նախարարության մշակած նախագծի հիմնավորմանը: Նախարարի խոսքով՝ փաստացի գրանցված մեքենաների թիվն է հրապարակվել: Քննարկմանը մասնակցողներից մեկը նախարարին առաջարկեց նստել իր կողքին ու համոզվել, որ վտանգ չի ներկայացնում աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, սակայն նախարարը կտրուկ արձագանքեց. «Ձեր կողքին ես չեմ նստի, ես կամիկաձե չեմ»:

Վահան Մարտիրոսյանը հստակ հայտարարեց, որ օրենքով սահմանվել է, որ Հայաստանն աջակողմյան երթեւություն ունի ու հարցրեց, թե դե՞մ են օրենքի պահպանմանը: Նախաձեռնության անդամներից մեկն ասաց, որ կողմ են օրենքի պահպանմանը, ավտանգ երթեւեկությանը, եթե այն չի ոտնահարում իրենց սեփականության իրավունքը: Նախարարը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունեն, իսկ նրան պարզաբանվեց, որ ուզում են, որպեսզի իրենց սեփականությունը համարվող մեքենան կարողանան տնօրինել, վաճառել կամ նվեր տալ:

«Հիմա դուք ուրիշ բան եք ասում: Ասում եք սեփականության իրավունք, սեփականության իրավունքի ոտնահարում: Մի քիչ առաջ ուրիշ բան էիք ասում»,- հակադարձեց նախարարը: Նախաձեռնության անդամներն ասացին, որ կառավարության որոշման նախագծով սահմանափակվում է սեփականության իրավունքով մեքենաները տնօրինելը:

Նախաձեռնության անդամները կոնկրետացրին իրենց առաջարկները: Դրանք են՝ վերահաշվառման արգելքը վերացնել, շահագործման արգելքը վերացնել, իսկ ներմուծման արգելքի փոխարեն կիրառել մաքսատուրքի դրույքաչափի ողջամիտ բարձրացում: «Մենք առաջարկում ենք խումբ ձեւավորվի եւ «e-draft.am» կայքում տեղադրված նախագծի կետերի վրայով գնա»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը: Վահան Մարտիրոսյանն էլ ասաց, որ նախագծի վրա խումբ աշխատել է, որը միջգերատեսչական հանձնաժողովն եւ նախագիծը նախարարությունը չի ներկայացրել:

Նահարարի հետ քննարկման ընթացքում ներմուծման արգելքի վերաբերյալ առաջարկ ծնվեց: Այն է՝ արգելել ներմուծումը եւ փոխհատուցել մնացած մեքենաների տերերին, որոնց շահագործումը հետագայում պետք է արգելվի: Քննարկման ավարտին Վահան Մարտիրոսյանն ասաց, որ վերահաշվառման հարցը ինքը կբարձրացնի կառավարությունում, որպեսզի քննարկվի: «Դուք էլ եկեք ընդունեք, որ պետք է այսպես չշարունակվի, որովհետեւ վաղը խնդիր է առաջանալու»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կրկին քննարկում կունենան:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ կան առաջարկություններ, որոնք ընդունելի են եւ կան նաեւ այնպիսիք, որոնք ընդունելի չեն: Լրագրողներից մեկի հարցին՝ Ձեր խոսքում նշեցիք, որ կամիկաձե չեք եւ չեք նստի աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, 35 հազար աջ ղեկ մեքենաներ նստողները կամիկաձենե՞ր են, նախարարը պատասխանեց. «Ես այդպես եմ համարում, ամեն մի նստող թող իր կարծիքն ունենա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4648 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել