Երևան
12 °C
Անցյալ շաբաթ ավարտվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը: Վերջին նիստերի ժամանակ ակտիվ քննարկումներ ծավալվեցին մի շարք օրենքների քվեարկությունների ընթացքում: Մասնավորապես, բուռն անցավ Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի քվեարկությունը, որի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անօրինականություններ թույլ տվեցին:
Օրենքն ընդունելու համար հարկավոր էր ապահովել 63 կողմ քվե, բայց, ըստ էության, կողմ քվեները 61 եղան, հետեւաբար՝ օրենքը փաստացի չընդունվեց: Սակայն ԱԺ նախագահը հաշվեց նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի ձայնը, ով միայն բանավոր հայտարարեց, թե կողմ է քվեարկում, այնինչ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, երբ էլեկտրոնային համակարգով չքվեարկած պատգամավորը հայտարարում է, որ ինքը կողմ է քվեարկվել, ապա նրա ձայնը չի հաշվվում:
Սույն օրենքի քվեարկության ժամանակ առանձնացավ նաեւ Ծառուկյան դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի «կողմ»-ը: Ծառուկյան դաշինքը քաղաքական որոշում ուներ չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ Ազիզյանը մասնակցեց եւ կողմ քվեարկեց՝ ավելի ուշ հայտարարելով, թե մատն է պատահաբար կպել, եւ ինքը դեմ էր օրենքին:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն Ազիզյանի այս քայլը որակում է, որպես ճամբարափոխություն, իսկ ԱԺ վերջին նիստն ու առհասարակ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը՝ անիմաստ:
- Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի արտահերթ նիստերի վերջին օրերի բուռն քննարկումներն ու քվեարկությունները:
- Ի՞նչ ասեմ: Գորշ, անգույն, բայց վառ արտահայտված ոչ խորհրդարանական գործելաոճ: Մեկն իրենից անկախ ձեռքը թափահարել է, ասում է` ես ձեռքս թափահարեցի, մատս կպավ (նկատի ունի Նապոլեոն Ազիզյանին-հեղ.): Սա խորհրդանշում է խորհրդարանի այսօրվա վիճակը: Կանոնակարգի խախտումներով նիստ էր: Իսկ այդ մեկն անկապ ասում է` ձեռքս կպավ: Գլուխը ձեռքի հետ կապ չուներ երեւի: Պարզ է, որ անցել, ճամբարը փոխել է, բայց խորամանկում է, միանշանակ: Դա ցույց է տալիս այդ որակը, տեսակը: Եթե ամեն խարդախությունով փորձում են խորհրդարան անցնել եւ անցնում են, նույն գործելաոճը պիտի այնտեղ լինի: Նապոլեոնն այդպիսի խարդախություն կանե՞ր իր խորհրդարանում (նկատի ունի Նապոլեոն Բոնապարտին-հեղ.): Դուք հավատում եք, որ մատը պատահմա՞մբ էր կպել: Դա պատրվակ է, կամ էլ ուղղակի իր որակն է ադպիսին, որին չեմ հավատում: Ճամբարը փոխել է, չի կարողանում արտահայտվել, որովհետեւ այնտեղ էլ պիտի պատասխան տա, խորամանկում է կենցաղային խորամանկության մակարդակով: Ամենաճիշտը դա է: Քաղաքական բան չկա, իր վիճակն է այդպիսին: ԲՀԿ-ից է, չէ՞:
- Այո, Ծառուկյան դաշինքից: Ուզում եք ասել` ճամբարը փոխել է դեպի Հանրապետական կուսակցությու՞ն:
- Բա հանրապետականի օգտին է քվեարկել: Ինքն անկապ է: Անկապ պատգամավոր, անկապ է քվեարկել` ձեռքը թափահարելով, իրենից անկախ: Այդ բացատրությունն էլ կենցաղային խորամանկության մեջ է մտնում: Կարող էր հազար հատ պատրվակ բերել: Բայց սա, իսկապես խայտառակություն է: ԲՀԿ-ն պիտի քննարկեր, կարգապահական տույժ կիրառեր այդ մարդու նկատմամբ, կամ էլ ասեր` գիտես ինչ կա, քո որակն ընդհանրապես կապ չունի այս տեղի հետ:
- Պարոն Շիրինյան, իսկ Ձեր կարծիքով այդ աղմուկ հանած նիստի ժամանակ ի՞նչ էր ուզում ցույց տալ Ելք դաշինքը, ի՞նչ նպատակ ունեին նրանց գործողությունները:
- Բոյկոտում էին քննարկումներն ու քվեարկությունները: Դա ընդունված խորհրդարանական ձեւ է: Կանոնակարգը թույլ է տվել, դա իրենց իրավունքն է: Կանոնակարգը չեն խախտել:
- Իսկ այդ բոյկոտի միջոցով ինչի՞ հասան Ելք խմբակցության անդամները:
- Ոչ մի բանի: Ցույց տվեցին խորհրդարանի վիճակը: Արել են, դուք ինձ հարց եք տալիս: Այ, որ չանեին, դուք չէիք հարցնի, ես էլ չէի պատասխանի: Ցույց են տալիս, թե ինչ վիճակ է խորհրդարանում: Բա այդ թիվը ի՞նչ է նշանակում: Երբ խորհրդարանում մի կուսակցություն ունի մեծամասնություն, դրան գումարած Դաշնակցությունը, որ տասնյակ տարիներ գրկախառնված հետներն է, կարող են ցանկացածի կարծիք հաշվի չառնել: Նրանք էլ բողոքում են: Բողոքի ակցիա կարող ենք ասել: Նորմալ է, դա ընդունված բան է: Իրենց չեմ պաշտպանում, այլ ընդհանուր վիճակն եմ ներկայացնում:
- Ի՞նչ կասեք վեցերորդ գումարման Ազգային ժողովի այս երկրորդ նստաշրջանի մասին: Ի՞նչ կարեւոր զարգացումներ կառանձնացնեք:
- Արդեն այդքան էլ չեմ հետեւում, որովհետեւ իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետեւ եղած վարչակարգի պայմանում խորհրդարանն իրենից առհասարակ ոչինչ չի ներկայացնում: Միշտ էլ սրանք առաջնային մանդատի տեր են: Իրենք իրենց քաղաքական բարձունքի վրա եւ բարոյական պատասխանատվության վրա չեն: Այդպես ո՞նց կարող է լինել: Մի ամբողջ խորհրդարան առաջնային մանդատով ինչ ուզում, անում է: Ինչ նախագահականում որոշում են, այդ էլ հանրապետականն անում է: Բայց դա չէ ողբերգականը: Հիմա սրանք երկրի տեր են լինելու նաեւ չորս ամիս հետո: Սրանց որակը եւ այդ գործելաձեւը, որ անգամ աղքատ ժողովրդին են ձեռք առնում, իրենց աղքատացրած ժողովրդին:
- Պարոն Շիրինյան, իսկ ըստ Ձեզ, ո՞վ կլինի հաջորդ վարչապետը:
- Աթոռների գույներն են փոխվելու ուղղակի: Կլինի Սերժ Սարգսյանը: Հիմա աթոռին գրված է նախագահ, վաղը կգրվի վարչապետ: Հիմնական ֆիգուրները կմնան, մնացածը վերադասավորման հարց է: Փոխվարչապետ էլ, ինձ թվում է, Կարեն Կարապետյանը կլինի, տնտեսության գծով էլի: Գերմանական տարբերակ է, բայց մեր երկիրը Գերմանիայի վիճակում չէ: Այդպես եղել է ժամանակին, պատերազմից հետո, Գերմանիայում: Բայց ո'չ այս որակով: Պարզ է` նա քաղաքական էր, նրանք Գերմանիա էին ուզում: Սրանք ուզում են ի՞նչ. կորպորատիվ շահը ռեալ դարձնել: Ուրիշ ոչինչ: Այս որակն է: Ողբերգություն է երկրի համար, քաղաքական փակուղի է այս վիճակը` նապալյոնների: Նապոլեոնը Ֆրանսիայում այդպես կանե՞ր: Անկապ ասում է` ձեռքս կպավ: Քանի՞ տարեկան է, սուտ է խոսում: Հետո էլ ասում են` հայ ժողովրդի մենթալիտետը այս, այն: Հայը սկզբունք պիտի ունենա, քաղաքական նպատակ եւ Հայաստանի վերածննդի իր տեսլականը պիտի ունենա:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT