Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Մոսկվայում եւ Եվրոպայում. ի՞նչ է թաքցնում նախագահականը

Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջինս թեթեւ մրսածությամբ: Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եւ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության: 

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին իսկական վոյաժների մեջ է եղել:

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ Եվրոպական երկրներից մեկում: Թե որն է եղել Մոսկվա եւ Եվրոպա մեկնելու նպատակը, մեզ չհաջողվեց պարզել: Համենայնդեպս, Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկատվությունը նախագահականը սահմանված կարգով չի ներկայացրել հանրությանը: Բացի այդ, նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը երեկվանից համառորեն չի պատասխանում մեր զանգերին, ուստի այսօր եւս նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց սույն տեղեկության վերաբերյալ:

Սովորաբար Սերժ Սարգսյանի գործուղումների, ինչպես նաեւ արձակուրդի մեկնելու մասին տեղեկատվությունը տեղադրվում է նախագահական նստավայրի պաշտոնական կայքում: Դեկտեմբերի 31-ից հետո մինչ օրս միայն մեկ հաղորդագրություն է տարածվել, այն էլ՝ այսօր ֆինանսների նախարարին ընդունելու մասին: Սրանից առնվազն կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը հաղթահարել է թեթեւ մրսածությունը եւ վերադարձել աշխատանքային ռեժիմի:

Երեկ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Սուրբ Պատարագին, Ռիտա Սարգսյանը միայնակ էր Մայր Աթոռում: Դրանից հետո «Ժամանակ» օրաթերթը գրեց, որ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի եւ գտնվել է «Նաիրի» ԲԿ-ում: Բժշկական կենտրոնից մեր զրույցում հերքեցին այդ լուրը, իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «aysor.am»-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ Սարգսյանի մոտ թեթեւ մրսածություն է եղել եւ գտնվել է տանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7939 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ