Բենզինի, դիզվառելիքի եւ գազի գնի բարձրացումը պայմանավորված է Հարկային օրենսգրքով. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը հաշվարկներ է կատարել բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած հեղուկ գազի շուկայում գների փոփոխման վերաբերյալ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը:

«Առաջին հերթին ուզում ենք անդրադառնալ այս օրերին հնչող այն տեսակետներին, որ ի տարբերություն բենզինի եւ գազի, դիզելային վառելիքը չպետք է թանկանար, քանի որ այդ մասով տեղի է ունեցել ոչ թե ակցիզային հարկի բարձրացում, այլ՝ նվազում: Ի պատասխան այդ տեսակետների, նշեմ, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը եւ օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35 հազար դրամ: Արդեն հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 հազար դրամ, այսինքն՝ այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը եւ իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Վերջինիս խոսքով, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումն ավելացրել է հարկային բեռը: Անուղղակի հարկերն այդ դեպքում ավելացել են մոտ 60 տոկոսով:

Անդրադառնալով բենզինի գնի էական բարձրացմանը, Գայանե Սահակյանն ասաց, որ հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 հազար դրամով: «Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 հազար դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 հազար դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 135 հազար դրամ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահի գլխավոր խորհրդականը:

Ավտոմեքենաները լիցքավորելու համար նախատեսված սեղմված բնական գազի հարկման դրույքաչափերի փոփոխության համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է 1000 խորանարդի համար 25 հազար դրամ: Նախկինում այն կազմում էր 8330 դրամ: Այսինքն՝ 2018 թվականի հունվարից 1000 խորանարդ մետր սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով:

«Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաեւ ԱԱՀ-ն, որը կազմում է շուրջ 3300 դրամ 1000 խմ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 հազար դրամ 1000 խմ-ի համար: Այսպիսով՝ այս պահին կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով»,- ընդգծեց Գայանե Սահակյանը:

Նշենք, որ բենզինի գինը մեկ լիտրի հաշվով թանկացել է շուրջ 30 դրամով, գազի գինը 20-ից 30 դրամով 1 խորանարդ մետրի համար, իսկ դիզելային վառելիքի մեկ լիտրը հասել է բենզինի նախկին գնին՝ կազմելով մոտ 410 դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6187 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին