Երևան
12 °C
Լուսանկարում՝ ձախից Խաչիկ Գասպարյանը եւ Արեգ Դավթյանը
Հունվարի 8-ի լուսադեմին Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը եւ 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:
Այդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել:
ՃՈ տեսուչ 28-ամյա Արեգ Դավթյանը Երեւան քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր եւ ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նրա հոգեհանգստի արարողությունն այսօր է:
33-ամյա Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Վերջինս կոչումով լեյտենանտ էր
Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը մեր զրույցում ասաց, որ Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել. «Երեւի չի հասցրել անգամ որդուն տեսնել, մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր: Այնքան բոյով էր, որ նրան ասում էինք մեր գյուղի Աշխարհաբեկ»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում: ՃՈ տեսուչը երկու քույր ուներ:
Նշենք, որ ողբերգական վթարից հետո «Toyota Corolla» մակնիշի մեքենայի մեջ մխրճված «BMW X6»-ի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, ապա մի քանի ժամ անց ներկայացել ոստիկանություն: Վերջինս ոստիկանությունից տեղափոխվել էր Քննչական կոմիտեի եւ ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով:
Արեգ Դավթյանի հոգեհանգստի արարողության տեսանյութը՝ ստորեւ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար
Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ
Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր
ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները
Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT