Երևան
12 °C
«Սուպեր մամա 2» կատակերգության գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը ընդգծում էր, որ ֆիլմը 2017 թ. հոկտեմբերի 4-ի պրեմիերայից հետո դեռ երկար ժամանակ հասանելի է լինելու միայն կինոթատրոններում: Օրերս, սակայն այն անհայտ պայմաններում հայտնվեց յութուբում ու մեծ աղմուկ բարձրացրեց: Սկզբում օգտատերերի քննարկման հիմնական թեմաներն էին ստեղծողների հեղինակային իրավունքները խախտելու երեւույթը եւ ֆիլմի որակը:
Ոմանք շեշտում էին, որ Հայաստանում առանց այդ էլ ֆիլմեր շատ չեն արտադրվում, եւ ստեղծողներին նման կերպով շահույթ ստանալու հնարավորությունից զրկելու հետեւանքով դրանք էլ ավելի կքչանան: Մի օգտատեր կատարվածը նմանեցրել էր սովորական գրպանահատության:
«Շարքային գրպանահատության դասական օրինակ՝ մեկ վայրկյանում գողանալ մարդու սեփականությունը: Ուրիշի մտավոր սեփականությունը առանց նրա իմացության եւ թույլտվության սեփական էջում հանրայնացնելը լավություն չէ, այլ արհամարհանք ու անհարգալից վերաբերմունք տվյալ անձի նկատմամբ»,- գրել է նա:
Մեկ այլ օգտատեր էլ ընդգծում էր, որ թեեւ երեւույթը դատապարտելի է, սա լուծում է շատերի համար: Նա նշում է, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ կինոթատրոններ գնալ:
«Շատերը գուցե հնարավորություն չեն ունեցել կինոթատրոնում դիտելու ու ուրախացել են, որ կարող են անվճար դիտել: Ի դեպ, Հայկոն, կարծում եմ, կուրախանա, որ իր ֆիլմն այսքան սպասված է ու որ մարդիկ անօրինական ճանապարհով գողանում են այն: Իսկ ընդհանուր առմամբ՝ տխուր է»,- գրել է նա:
Ոմանց չի բավարարել աշխատանքի որակը: Նրանց կարծիքով՝ այն հիմնված է էժանագին հումորի վրա, եւ նման արտադրանքին վնաս հասցնելը մեծ հանցագործություն չէ:
«Լավ են արել, չհաշված, որ հերթական տափակությունն էր:)»,- գրել է մի օգտատեր:
Արդարության ու որակի այս թեժ քննարկումներին զուգահեռ մարդիկ նաեւ կասկածներ են հայտնել, որ կատակերգությունը տարածվել է ոչ թե տեսահենների, այլ հենց հեղինակների կողմից, եւ որ դա PR քայլ է: Նրանք ուշադրություն են գրավում այն փաստի վրա, որ ֆիլմը համացանցում է հայտնվել բարձր որակով, հեռախոսով չէ նկարված, ինչպես դա լինում է, երբ տեսահեններն են գողանում:
«Եթե դեմ են թող դատի տան։ Կամ էլ էժան փիառ են անում՝ թե գողացել են)))»,- գրել է մի օգտատեր:
Ի տարբերություն անհանգստացած, գոհ ու դժգոհ հանդիսատեսի՝ ֆիլմի հեղինակները լուռ են: Ստեղծագործական անձնակազմից միակ ու կարճ մեկնաբանությունը տվել է Հայկ Մարությանը: Ֆեյսբուքի իր հրապարակումներից մեկի մեկնաբանություններում նշել է, որ ֆիլմը գողացել են: Այլ մանրամասներ նա չի նշել: Հեռախոսազանգերին ու ֆեյսբուքով ուղղված հարցերին չի պատասխանում:
«Սուպեր մամա 2»-ը պրեմիերայից հետո մեծ հաջողություն ունեցավ: Շաբաթներ շարունակ կինոթատրոնները լեփ-լեցուն էին: Կինոսերները նշում էին, որ դժվարությամբ են տոմսեր գտնում: Երեւանյան պրեմիերայից հետո սկսեց ցուցադրվել նաեւ մարզերում: Անվճար ցուցադրություններ կազմակերպվեցին սահմանամերձ շրջաններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT