Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը գնաճի, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների, ԵԼՔ դաշինքի ընդդեմ թանկացումների երթի եւ գնաճով պայմանավորված Սերժ Սարգսյանի մտավախության թեմաների շուրջ զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պարոն Շարմազանով, Նոր տարին սկսեցինք վառելանյութի գնաճով: Մասնավորապես, բենզինի եւ սեղմված գազի գինը բարձրացավ: ՏՄՊՊՀ-ն մեկնաբանեց, որ գնաճը պայմանավորված է հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի նոր դրույթներով: Ինչու՞ խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց այդ օրենսգրքի փոփոխությունները, եթե այն հանգեցնելու էր գնաճի:
- Օրենքի քննարկման ժամանակ հանրապետական մեծամասնությունը բոլոր հիմնավորումները բերել է:
- ԵԼՔ դաշինքը ընդդեմ գնաճի առաջարկում է հունվարի 19-ին դուրս գալ երթի: Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին:
- Յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է օրենքով սահմանված կարգով իր քաղաքական պայքարը մղել: Երթերը, ցույցերը օրենքով սահմանված քաղաքական պայքարի մեթոդ են: Անկախ նրանից ես կիսում եմ այդ կարծիքը, թե՝ ոչ, դա իրենց իրավունքն է:
- Երթն արդյունք կտա՞:
-Նայած, թե իրենք ինչ խնդիր են դրել:
- ԵԼՔ-ի նպատակն այն է, որ հանրությունը կանգնի իրենց կողքին, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը փոխի Հարկային օրենսգրքի նոր ընդունված դրույթները:
- Չի կարելի հարկային օրենսգրքի վերաբերյալ նման մակերեսային գնահատականներ տալ: Այնտեղ կային դրույքաչափեր, որոնք պետք է փոխվեին եւ թանկանային: Ես թանկացման մասին միշտ խոսել եմ: Կա թանկացում, որ օբյեկտիվ է, եւ կա թանկացում, որ սուբյեկտիվ է: Միգուցե մենք ներկայացնենք, ավելի լայն քննարկման ձեւաչափ գտնենք եւ այնպես չէ, որ մենք մտահոգված չենք երկրում առկա թանկացումներով: Պարզապես, պետք է մեծ հրապարակ տրվի, նստենք, քննարկենք, եթե ԵԼՔ-ի մեր գործընկերները գտնում են, որ այլեւս օրենսդրական ճանապարհով կամ պառլամենտի պատերի ներսում հնարավոր չէ քննարկել, եւ դուրս են գալիս երթի, ապա դա իրենց իրավունքն է: Ես կարծում եմ, որ ցանկացած հարց կարելի է քննարկել՝ նիստերի ժամանակ: Ես ԵԼՔ-ին ոչ մեղադրելու, ոչ էլ պաշտպանելու առաջարկ չունեմ:
- Իսկ հնարավո՞ր է, որ ԵԼՔ-ի երթի մասշտաբներն այնքան մեծանան, որ գնաճի դեմ պայքարի պահանջը փոխարինվի իշխանափոխության պահանջով:
- Գնաճն իշխանությունն իր տնից չի բերել: Կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գնաճ: Այնտեղ, որտեղ կա սուբյեկտիվ գործոն, այդտեղ առաջինն ամենախիստն իշխանությունը եւ քաղաքական մեծամասնություն են պայքարելու: ԵԼՔ-ի մեր գործընկերները, երբ երթը կանեն, լուծումները, առաջարկությունները կտեսնենք, Հարկային օրենսգրքում փոփոխությունների առաջարկությունը կտեսնենք՝ կքննարկենք: Ցանկացած առաջարկություն քննարկվելու է Ազգային ժողովում: Էլի գալու ենք այնտեղ:
- Իսկ իշխանափոխության պահանջ կառաջանա՞:
- Ես արդեն 12 տարի է քաղաքականության մեջ եմ եւ յուրաքանչյուր տարի մի քանի անգամ իշխանափոխության պահանջ անում են՝ այս կամ այն քաղաքական ուժերը: Իշխանափոխություն պահանջել են՝ երեկ, այսօր եւ վաղը: Սա քաղաքական պայքարի անբաժան մասն է: Եթե դուք գտնում եք, որ կհանգեցնի իշխանափոխության, ես ասում եմ՝ ոչ: Հայաստանում ցնցումներ անհրաժեշտ չեն, Հայաստանում անհրաժեշտ է կայունացում, ոչ թե լճացում, երբ ես ասում եմ՝ կայունացում, շատ մարդիկ հասկանում են լճացում: Ես լճացմանը դեմ եմ, կայունացման կողմնակից եմ, որտեղ իշխանությունն իր դերակատարումն ունի, ընդդիմությունն՝ իր: Չեմ կարծում, որ ԵԼՔ-ը գնում է ցնցումների, ԵԼՔ-ը գնում է քաղաքակիրթ ճանապարհով: Այնպես չէ, որ միտինգները քաղաքական չեն, եթե օրինական են, ուրեմն քաղաքական պայքարի մի ձեւ են: Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, բայց ես կարծում եմ, որ պետության շահերից է բխում, որ գնանք մինչեւ 2022 թվականը: Պառլամենտական համակարգի չենք անցել նրա համար, որ խորհրդարանը թողնենք եւ գնանք փողոցում միտինգներ անենք: Խորհրդարանական համակարգը, ԱԺ կանոնակարգը հնարավորություն են տալիս ընդդիմությանը ունենալ բազմաթիվ գործիքներ եւ ազդել քաղաքական մեծամասնության որոշումների վրա:
- Սերժ Սարգսյանի եւ տնտեսական բլոկի ղեկավարների հանդիպումը նախագահականում հաջորդեց ԵԼՔ-ի ընդդեմ թանկացումների երթի հայտարարությանը: Ինչ-որ մտավախություն կա՞ր, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ:
- Իշխանությունը մտավախություն չունի, իշխանությունը մտահոգություն ունի եւ ոչ թե ԵԼՔ-ից, այլ իշխանությունը մտահոգված է մեր երկրում առկա ցանկացած խնդիրներից: Իշխանությունը նրա համար է, որ խնդիրները քայլ առ քայլ լուծի: Իշխանությունը եւ ընդդիմությունը մեր ժողովրդի մի մասնիկն են: Պետք չէ իշխանությանը կամ ընդդիմությանն առանձնացնել մեր հասարակությունից, եթե թանկացում է, թանկացումը բոլորիս տանն է: ԵԼՔ-ի մեր գործընկերները թանկացման վերաբերյալ տալիս են ոչ ամբողջական պատկեր: Նախորդ տարիների ընթացքում կարող է թանկացումն ավելի շատ է եղել, քան՝ հիմա: Ապրանքներ կան, որ էժանացել են: Մենք կարիք ունենք ավելի ամբողջական տեղեկատվության, ավելի ամբողջական վերլուծության եւ ամբողջական քննարկման: Թանկացումը, եթե արտաքին շուկայի հետ է կապված, ուրեմն չես կարող նստել նախագահականում կամ խորհրդարանում եւ որոշես, որ հացը պետք է լինի 100 դրամ: Պետք է անենք ամեն ինչ, որ մրցակցային պայմանները լինեն հավասար, անօրինական գործողություն չլինի եւ այն թանկացումը, որն անարդարացի է, տեսնել դրա պատճառները, վեր հանել եւ անել այնպես, որ մեր սոցիալական խավերի վրա շատ բացասական չազդեն այդ թանկացումները:
- Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանը դեկտեմբերի իր հարցազրույցում նշել էր, որ երկրում գնաճը շոշափելի չէ, խուճապի կարիք չկա...
- Այո, շոշափելի՞ է գնաճը: Շոշափելին եւ ոչ շոշափելին պետք է համեմատել հարեւան երկրների հետ: Եթե բենզինը ներկրում ես դրսից ու դրսում գինը բարձրանում է, այստեղ պետք է բարձրանա՞, թե՞ ոչ:
- Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին ասում էր մտահոգվելու առիթ չկա, մեր երկրում թռիչքաձեւ գնաճեր չեն լինում, բայց իր այդ խոսքերից մեկ ամիս էլ չանցած տնտեսական բլոկի ղեկավարների հետ անակնկալ հանդիպում ունեցավ:
- Դուք պանիկան ու մտահոգությունը մի խառնեք իրար: Նախագահի գործառույթների մեջ է մտնում իրականացնել դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բնականոն աշխատանքը: Նախագահը պետության գլուխն է եւ նախագահը՝ ինչու միայն այդ հարցո՞վ է խորհրդակցություն հրավիրել: Արդարադատության, մաքսային հարցերով խորհրդակցություններ է հրավիրել, ֆինանսների նախարարին հրավիրել է, տարածքային կառավարման, կրթության նախարարներին հրավիրել է: Այդ դուք եք միայն թանկացումները տեսել: Սա նշանակում է, որ նախագահն իր տեղում է, իշխանությունն իր տեղում է եւ հասարակության մեջ առակա ցանկացած ոչ դրական երեւույթի օպերատիվ արձագանքում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT