Համաճարակ չէ, բայց հիվանդների թիվն էլ փոքր չէ

Ամանորի տոնական եւ պարտադիր համբույրները, տնետուն այցերն ու անձյուն ձմեռն իրենց բացասական հետքերը  թողեցին Գյումրիում: Բացակայություններ դպրոցներում, մանկահասակ երեխաների մեծ թիվ հիվանդանոցում: 30 մահճակալ հզորություն ունեցող Ավստրիական մանկական հիվանդանոցում այս պահին ստացիոնար բուժում ստացող 40-ից ավելի  երեխա կա:

Իրավիճակը, սակայն, ըստ հիվանդանոցի  տնօրեն Աշոտ Կուրղինյանի, վերահսկելի է: Խուճապի մատնվելու կարիք չկա:

«Ոչ Գյումրիում կա համաճարակ, ոչ մարզում, ոչ էլ հանրապետությունում: Մենք մեր հիմնական վերլուծությունն անում ենք ելնելով ստացիոնար ընդունված մեր հիվանդների թվի վերլուծությունից: Դիմողների թիվը մեծ  է, բայց բոլորը չէ, որ ենթաա են հոսպիտալացման: Օրինակ, երեկ մենք  20-ից 25 դիմող ենք ունեցել, բայց 5 երեխա է վերցվել ստացիոնար բուժման: Մյուսները հետազոտվել, ստացել են ցուցումներ եւ տուն են գնացել»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:

Հիվանդանոցում բուժվող երեխաների մեջ գերակշիռ են մինչեւ 4 տարեկանները, գրեթե բոլորի մոտ առկա  է վերին շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ: « Մեր մոտ պառկած հիվանդների գերակշռող մասի մոտ ախտորոշված է  լարինգոտրախեիտ,  տրախեոբրոնխիտ, ունենք նաեւ թոքաբորբեր: Խուճապի մատնվել պետք չէ, պարզապես վիրուսի հետ կապված եթե նկատում են ջերմության բարձրացում, հազ, պետք է արագ դիմեն ընտանեկան բժշկին: Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել: Էստեղ համաճարակ չկա, պարզապես վիրուսն է իր բարդություններով»:

Ավստրիական մանկական հիվանդանոցում բուժվող գրեթե բոլոր փոքրիկներն ուղեգրվել են ընտանեկան բժիշկների կողմից:  Այսինքն, որոշ ժամանակ բուժվել են, սակայն դրական դինամիկա չի նկատվել,  հասել են ստացիոնար բուժման: Որ ասում ենք թիվը մեծ է, նկատի ունենք անցած դեկտեմբերի տվյալը, իսկ նախորդ հունվարի համեմատությամբ նորմալ ցուցանիշ է,-բացատրեց Սուսաննա Տոնոյանը:

Ըստ բժիշկների, բարձր ջերմության դեպքում երեխային միանգամից մանկական հիվանդանոց բերելու անհրաժեշտություն չկա:  Նախ պետք է յուրաքանչյուրն իր տարածքային պոլիկլինիկա գնա, հետազոտվի, համապատասխան բուժում ստանա: Այս  տարի, սակայն, մարդիկ ավելի շատ նախընտում են ստացիոնար բուժման տարբերակը:

Սրանից կարելի է տարբեր ենթադրություններ անել: Սկսած  ընտանեկան բժիշկներին չվստահելուց մինչեւ ֆինանսական խնդիրներ: Միայն թե ամեն գնով հիվանդանոցում հայտնվելը երբեմն կարող է վտանգավոր լինել հենց դիմողի համար:

«Շատ դեպքեր գիտեմ, որ ժողովրդի լեզվով ասած մրսած հիվանդ է, հիվանդանոցում վերածվել է թոքաբորբի կամ ավելի է վատացել, որովհետեւ չորսբոլորը վիրուսներ են»,-որպես օրինակ մեջբերեց հիվանդանոցի տնօրենը:

Այս պահին մանկական հիվանդանոցում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներ չկան: Ապաքինվում են արագ, դուրս գրումները եւս իրականացվում են նույն հաճախականությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա