Նորատուսցի Ալիկի թիկնապահը հետաքրքրվել է՝ Մուշեղ Մուշեղյանը հիվանդանոցո՞ւմ է, թե՞ մորգում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Դատարանն այսօր շարունակեց վկաների հարցաքննությունը: Մասնավորապես, այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Լեւոն Մեսրոպյանը: Վկան ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Հարցին, թե ի՞նչ է հայտնի 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքից, վկան պատմեց, որ հոկտեմբերին իրեն է զանգահարել Արոն (խոսքը Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի մասին է,-հեղ.) եւ հայտնել, որ գտնվում է հիվանդանոցում: Դատավորի հարցին, թե որտե՞ղից է ճանաչել «Արոյին», վկան ասաց՝ ուսանողական տարիներից «մի տեղից ճանաչել եմ», ապա շարունակեց, որ հոկտեմբերին գնացել է հիվանդանոց Արոյին տեսության, վերջինը նրանից հետաքրքրվել է՝ արդյոք վարդենիսցի Վահագն Մանուկյանին ճանաչում է, թե՝ ոչ, ապա դրական պատասխան ստանալուց հետո Արա Վարդանյանը վկային ասել է, որ Վահագնը իրեն գումար է պարտք եւ այժմ բուժման համար այդ գումարը հարկավոր է իրեն: Արա Վարդանյանը հայտնել է, որ Վահագնը իրենից 20 հազար դոլար պարտք է վերցրել, որից 2000 դոլարը չի վերադարձրել. «Թող բերի տա»,- ասել է նա: «Ասի` փոքր քաղաք ա, կփորձեմ գտնել: Դուրս եմ եկել, Մուշեղ Մուշեղյանն է (դեպքի օրը սպանված) մոտեցել ինձ, ասել է` Արոն հիվանդ պառկած է, թող իրան չտեսնի Վահագնը, կասես ինձ գա տեսնի: Եկել եմ, խաբար եմ արել, որ գնա Արոյին տեսնի»,- պատմեց վկան: Նա ասաց, որ այդ օրը հիվանդանոցում են եղել Մուշեղ Մուշեղյանը, Չարբախցի Գեղամը, Ռուբեն Խաչատրյանը:

Դատավորի հարցին՝ իսկ դեպքի հետ կապված ի՞նչ գիտեք, վկան նշեց. «էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա»: Դատավորի ճշտող հարցին, թե ի՞նչ է հայտնի, վկան պատասխանեց, որ իմացել է, որ երկու հոգի մահացել է, թե ինչ հանգամանքներում՝ չգիտի, չի էլ լսել, քանի որ Ռուսաստանից նոր է եկել:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Միսակ Միրիջանյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկին (Արա Բանդուրյանին) եւ Արմեն Գասպարյանին (Բդո): Դատարանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ Ալիկ Բանդուրյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ասաց, որ հայրը բժիշկ է, Ալիկ Բանդուրյանին ճանաչել է 6 տարի առաջ այն ժամանակ, երբ Ալիկի մայրը բուժվել է իր հոր մոտ:

«Առանձնապես տենց տեղեկացված չեմ, ինտերնետից իմացել եմ, որ ինչ-որ գեղեցկության սրահում դեպք ա եղել, կռիվ, վիճաբանություն: Չեմ հիշում՝ ում միջեւ ա վիճաբանություն եղել»,- այսպես սկսեց իր ցուցմունքը վկա Միրիջանյանը: Դատավորն ասաց, որ Գասպարյանը եւ Բանդուրյանը տվյալ պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իրեն հայտնի՞ է, թե՞ ինչ պատճառով, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին` արդյոք վկան դեպքի օրը ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ խոսե՞լ է, թե՞ ոչ, վկան ասաց, թե չի հիշում: Մյուս մեղադրողի հարցին, թե հայրն ի՞նչ մասնագիտություն ունի, վկան ասաց՝ վիրաբույժ է: Հարցին արդյո՞ք վկան երբեւիցե ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, կամ Ալիկ Բանդուրյանի խնդրանքով որեւիցե հիվանդի  առողջական վիճակի, կամ դիակի մասին տեղեկություն ճշտել է եւ հայտնել նրանց, վկան ասաց՝ ինչքան գիտի Ալիկը հեռախոսահամարը չունի, իսկ Արմեն Գասպարյանն իրեն զանգահարել է տարբեր հեռախոսահամարներից. «Տենց քրեական գործով չի եղել, որ խնդրեն, նման բան չի եղել»,- այսպես պատասխանեց վկան: Մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով այսօր դատարանում տված ցուցմունքների եւ քննիչի մոտ տված ցուցմունքների միջեւ:

Ըստ այդմ՝ ձեռք բերված տվյալների համաձայն դեպքի օրը վկան եւ Արմեն Գասպարյանը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ժամանակ զրուցել են ինչ-որ ծեծված անձանց, դիահերձարանի մասին: Քննիչի հարցին, թե ո՞ւմ վերաբերյալ է եղել խոսակցությունը, վկան ասել է, որ բովանդակությունը չի կարող հիշել. «Արմենն ինձ շատ հաճախ է դիմել, առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր ճշտել, քանի որ հայրս հարգանք է վայելում այդ ոլորտում, երեւի ինչ-որ բան ճշտելու համար է զանգահարել, այժմ կոնկրետ չեմ հիշում»,- քննիչի հարցին ի պատասխան հայտնել է վկան: Քննիչը ներկայացրել է խոսակցության բովանդակությունը, համաձայն որի՝ վկան Արմեն Գասպարյանին ասել է. «Կոլյան չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին»: Քննիչի հարցին, թե ո՞վ է Կոլյան եւ դիահերձարանի աշխատակիցը, վկա Միրիջանյանը պատասխանել է, որ Կոլյան հանդիսանում է Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկ (Խոսքը ըստ ամենայնի՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է,-հեղ.): «Ցանկանում եմ հայտնել, որ իրականում ես որեւէ բան չեմ փորձել պարզել, սակայն Արմեն Գասպարյանին հայտնել եմ, թե ճշտում եմ, որովհետեւ խնդրել էր ինձ այդ մասին»,- քննիչին ասել է Միսակ Միրիջանյանը:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, վկան ասաց, որ բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում. «Ինքը (նկատի ունի քննիչը) ինձ ասում է իմ եւ Արմենի խոսակցության բովանդակությունը, ես իրեն պատասխանել եմ, որ չեմ հիշում ես նման բան: Ես քննիչին նման բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ բան չեմ հիշում: Քննիչը պնդել, ասել է, ո՞նց չես հիշում, ինչ-որ գաղտնալսումներ էր մեջբերում՝ ասելով, որ հստակ եղել է, դուք խոսացել եք եւ այլն, ես էլ իրան հստակ բան չեմ ասել»,- ասաց վկան: Մեղադրողի ճշտող հարցին, այսինքն՝ քննիչը կեղծե՞լ է, Միսակ Միրիջանյանը ասաց՝ չի կեղծել, «բայց ոնց պետք ա տենց ա գրել»: Մեղադրողների հարցին, կարդացե՞լ է ցուցմունքը, վկան ասաց՝ ոչ: Ճշտող հարցին այդ դեպքում ինչո՞ւ է վերջում գրել՝ կարդացի, ճիշտ է, վկան ասաց. «Իմ սխալն ա եղել, վստահել եմ»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը դիմելով դատարանին ասաց, որ վկան իր ցուցմունքում, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում հայտնեց՝ քննիչի կողմից ցուցմունքը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տվյալների վերաբերյալ եւ դատարանին խնդրեց վկային նախազգուշացնել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որպեսզի իրենք համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն առարկեց դատախազների նման գործելաոճի դեմ ՝ նշելով, որ դա ճնշում է վկայի նկատմամբ: Դատարանն էլ ասաց, որ մինչ վկայի հարցաքննությանն անցնելը դատարանը վկային նախազգուշացրել է սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: 

Այսպիսով՝ վկա Միսակ Միրիջանյանի հարցաքննությունն ավարտվեց: Ըստ էության՝ վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ Ալիկ Բանդուրյանի թիկնապահ Արմեն Գասպարյանը դեպքի օրը վկայից փորձել է ճշտել, թե դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանը ո՞ղջ է, թե՞ ոչ, հիվանդանոցո՞ւմ է, թե՞ «մորգում»: Վկային եւ Արմեն Գասպարյանին իրականում գաղտնալսել են: Հիմնականում Ալիկ Բանդուրյանի եւ նրա թիկնապահի մասով որպես ապացույց գործում եղած գաղտնալսումներն են: Մասնավորապես՝ գաղտնալսվել են Նորատուսցի Ալիկը, նրա թիկնապահը, Չարբախցի Գեղամը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 24-ին՝ ժամը 12:30-ին:

Հ.Գ. Այս գործը լուսաբանելիս Նորատուսցի Ալիկից եւ Չարբախցի Գեղամից պարբերաբար երկու կրկնվող լուսանկար ենք հրապարակում, քանի որ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով  հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել վկաների լուսանկարները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6818 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել