Գարունը չի կողմնորոշվում կամ շտապում է. ի՞նչ է լինելու գյուղատնտեսության եւ բերքի հետ

Հայաստանում հունվարի 19-ից սպասվող «մարտ ամիսը» կարո՞ղ է վտանգավոր լինել գյուղատնտեսության եւ ակնկալվող բերքի համար: Օդերեւութաբաններն արդեն կանխատեսել են, որ առաջիկա օրերից օդի ջեմաստիճանը համապատասխան է լինելու մարտի ջերմաստիճանին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը մեր նախորդ զրույցում ասել էր, թե քանի որ, չնայած եղանակային տաք պայմաններին, գիշերային ժամերին պահպանվում է բացասական ջերմաստիճանը, բերքը վտանգված չէ: Նշել էր նաեւ, թե բերքը կարող է տուժել, եթե եղանակը ցրտի՝ առանց ձյուն տեղալու եւ մի քանի սմ ծածկույթ առաջանալու:

Բայց փաստորեն, առաջիկային վերաբերող կանխատեսումները ոչ թե ցրտելու, այլ գարնան շունչը էլ ավելի մոտենալու մասին են: Հետեւաբար՝ չի բացառվում, որ այս դեպքում արդեն օդի ջերմաստիճանը զրոյից բարձր կլինի նաեւ գիշերը:

Գյուղատնտեսության փոխնախարարն, այդուհանդերձ, բերքը պաշտպանելու դեղատոմս չի առաջարկում:

«Մենք արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ հանրապետությունում անոմալ երեւույթ է դիտվում, որը կարող է ժամ առ ժամ փոխվել: Դրա համար մենք փորձում ենք երկու օրվա կտրվածքով, երեք օրվա կտրվածքով հետեւել բնությանը եւ դրան համապատասխան մեկնաբանություն տալ: Նորից կրկնում եմ, որ եթե ջերմաստիճանը գիշերները լինի բացասական, ցերեկները շատ չբարձրանա, այս պահի դրությամբ վտանգ չի սպառնա, աշնանացան ցորենն էլ չի ցրտահարվի: Իսկ եթե տեւական ժամանակ՝ մեկ շաբաթ եւ ավելի օդում ու հողում գիշեր-ցերեկ դիտվի դրական ջերմաստիճան, մենք արդեն բնության դեմ անզոր կլինենք: Կամա թե ակամա պետք է ընդունենք, որ գարնան շունչ է, գարուն է, համապատասխան աշխատանքներ սկսենք: Թե հետագայում ինչ զարգացում կտա բնությունը, ինձ թվում է՝ ոչ մեկը չի կարող ասել»,- նշեց Աշոտ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ շատ ցուրտ եւ ցրտահարություն չի լինի:

Հետաքրքրվեցինք, թե եթե անգամ օդի ջերմաստիճանը բարձրանա ու օրեր շարունակ պահպանվի, ինչու են պարտադրված լինելու սկսել գյուղատնտեսական աշխատանքները, որովհետեւ միեւնույն է, օրացույցով դեռեւս հունվարն է, եւ ինչու այդ աշխատանքները չեն կարող սկսել ինչպես սովորաբար:  

«Արդեն ձեզ համար ոչ մասնագիտական հարց տվեցիք: Այսինքն՝ օրացուցային գարունը մեզ մոտ սկսվում է մարտի 1-ից: Տարի ենք ունեցել՝ մինչեւ մարտի վերջերը ցուրտ է եղել, աշխատանք չի կատարվել: Նշանակում է գարունը օրացուցայինով եկել էր, բայց աշխատանքայինով չէր եկել: Հիմա իմ ասածը հակառակն է, կարող է հունվարի 20-ից գիշեր-ցերեկ գրանցվի տեւական՝ մեկ շաբաթից ավելի դրական ջերմաստիճան: Դա նշանակում է՝ չենք կարող սպասել մարտի 1-ին, բնությունն արդեն իրենը կանի, մենք ստիպված պետք է արդեն համապատասխան ագրոաշխատանքներ սկսենք»,- պատասխանեց գյուղատնտեսության փոխնախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8598 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է