Երևան
12 °C
Շարունակելով Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով առաջարկվող փոփոխությունների շարքը, որի մի մասը ներկայացրել ենք երեկ, նշենք, որ այդ նախագծի համաձայն` այլեւս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը:
Առայժմ գործող երթուղային ցանցով Երեւանի որոշ երթուղիներ հասնում են մինչեւ այդպիսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, Հաղթանակ, Նորագյուղ, Առինջ, Քասախ, Արգավանդ, Փարաքար, Զովունի: Մոտ ապագայում, սակայն, երբ նոր ցանցը գործարկվի, պատկան մարմիններն այդ գյուղերում ապրողներին պետք է Երեւան հասնելու եւ Երեւանից վերադառնալու այլ տարբերակներ առաջարկեն:
«Երթուղային ցանցը նախագծվել է Երեւան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները, որոնցից մի քանիսը ուղղակի թվարկեմ. Երեւանից դուրս ուղեւորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է, եւ այդ առումով սակավ ուղեւորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման եւ սակագնի վրա ազդեցություն ունենալ: Երեւանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաեւ Երեւանի վարչական տարածքից դուրս երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր: Այս տրամաբանությունը հաշվի առնելիս՝ հիմք է ընդունվել միջազգային փորձը»,- Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հունվարի 18-ի նիստում ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նա նկատել է, որ դեռեւս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ կեսգիշեր՝ 24:00-ն: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181: Աշխատանքային խումբը, սակայն, դեռ պետք է քննի դրա նպատակահարմարությունը՝ տեղում ուսումնասիրություններ անելու ճանապարհով: Բրիտանական խորհրդատու կազմակերպությունն, ըստ Նիկոյանի, նաեւ առաջարկել է առկա կանգառներից շատերի տեղափոխություն ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նորմատիվներին համապատասխանության:
Գործող ցանցով ուղեւորների 94 տոկոսը երթեւեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ Ա կետից Բ կետ հասնելու համար տրանսպորտ չի փոխում: Երթուղային նոր ցանցի դեպքում, խորհրդատուի առաջարկությամբ, երթեւեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտ: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղեւորների 3 տոկոսը:
«Բայց կարծում եմ՝ լավ ցուցանիշ է, որ ուղեւորների 49 տոկոսը շարունակելու է երթեւեկել առանց տեղփոխի»,- աշխատանքային խմբի նիստի ժամանակ նշել է քաղաքապետի տեղակալը եւ ավելացրել. «Ադյունավետ ցանցը, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում, ենթադրում է պարտադիր տեղփոխերի առկայություն: Կարեւոր եմ համարում նշել, որ տեղփոխերի նախատեսումը ոչ միայն նոր համակարգի, այլ նաեւ նոր մշակույթի ներդրման հարց է, որը թույլ է տալու ապահովել նաեւ արագ եւ ապահով տեղաշարժ»:
Արդեն անդրադարձել ենք, որ նոր երթուղային ցանցով Երեւանում գործող երթուղիների քանակը կլինի 42-ը՝ գործող 115-ի փոխարեն: Նոր ցանցի 11 հիմնական երթուղիները սպասարկելու են գլխավորապես մեծ տեղատարողություն ունեցող ավտոբուսներ, հիմնական երթուղիները սնուցող 30 օժանդակ գծերը սպասարկվելու են միջին չափսի ավտոբուսներով, եւ ըստ էության գործելու են տրոլեյբուսային 5 երթուղիներ: 42-րդ երթուղին դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճեպընթացն է: Տրոլեյբուսների մի մասը կվերազինվի եւ կվերականգնվի, մնացածի փոխարեն ձեռք կբերվեն նորերը:
«11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով: Դրանց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը 150 ուղեւոր: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղեւոր: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղեւոր»,- մանրամասնել է Երեւանի փոխքաղաքապետը: Նոր մոդելի կիրառման համար գործելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային եւ վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով:
Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքի հաճախականությանը, ապա նախատեսվում է հետեւյալը՝ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաեւ 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Մնացած ժամերին, որոնք պիկ ժամեր են համարվել, տրանսպորտային միջոցները կանգառին կմոտնենան 5 րոպե պարբերականությամբ:
Նախատեսվում է, որ նոր երթուղային ցանցը կսկսի գործել ընթացիկ 2018-ի վերջից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍյունիքում համաժողովը հատկանշական է՝ հաշվի առնելով ռազմավարական շրջանների զարգացման մեր նպատակը. Կոստանյան
Քո էլեկտրամեքենան՝ բացառիկ 9% տարեկան տոկոսադրույքով
«Հանրապետություն» խմբակցությունը դեմ է Արտակ Գալստյանին մանդատից զրկելու առաջարկին. Խաչատրյան
Ոչ մի հոգևորական եկեղեցին հետը օժիտ չի բերել ու չի տանելու. Չախոյան
Հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ բացվելու է հյուպատոսական գրասենյակ, այն Սյունիքում է. Վարդանյան
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ Հայաստանին աջակցելու իսկական լծակ. Դըկոտինյի
Ադրբեջանում և Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել
Կասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն
Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել
Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT