Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անցած տարի Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ «Զիբիլիքս» անունը կրող սկանդալային փաստաթղթերի հայտնաբերման վերաբերյալ ՀՔԾ-ում քննված եւ կարճված քրեական գործի դեմ բողոքի քննությունը: Նախագահող դատավորն է Աննա Մաթեւսյանը:

«Ելք» դաշինքը դեռեւս նախորդ տարվա մայիսին էր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտի աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը:

«Ելք» դաշինքի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն: Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՊՊԾ աշխատակիցների մասով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց եւ որոշ ժամանակ անց կասեցվեց:

«Զիբիլիքսի» գործը կարճվեց մի քանի ամիս անց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Առ այսօր ընդդիմադիր դաշինքը պնդում է, որ գործը քննող քննիչը լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի իրականցրել պարզելու դեպքի իրական հանգամանքները:

Դաշինքը 2017 թվականի օգոստոսի 28-ին բողոքարկել էր «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր ուղարկվել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից, որտեղ մանրամասն ներկայացված էին բողոքարկելու հիմքերը: Բողոքը մերժվել է,ր սակայն նշելով, որ քննիչի կայացված որոշումն օրինական է եղել:

Այժմ ԵԼՔ-ը դատարանում բողոքարկում է արդեն դատախազի որոշումը՝ պահանջելով գործը վերաբացել եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնել:

Դատարանում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ առանցքային հարցերի պատասխաններ չեն ստացել նախաքննության ընթացքում: Փաշինյանը նախ կետ առ կետ հիշեցրեց գործի հանգամանքները: Ըստ այդմ՝ 2017 թվականի մայիսի 12-ին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ԵԼՔ դաշինքի կողմնակիցները տեղեկություններ են ստացել, որ Հանրապետական կուսակցության Կոմիտաս 56 հասեցում գտնվող նախընտրական շտաբում ընտարակաշառք է բաժանվում կամ ընտրակաշառքի բաժանման նախապատարաստություններ են տեղի ունենում: Արագ արձագանք է տեղի ունեցել եւ Կոմիտաս 56 հասցեում գտնվող շտաբ են ժամանել լրագրողներ, ԵԼՔ դաշինքի ակտիվիստներ, որտեղ տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ:

«Տվյալ իրավիճակում առանձանպես ուզում եմ շեշտել հետեւյալ հանգամանքը, երբ որ ըստ էության Կոմիտաս 56 հասեցում գտնվող շտաբը պաշարված է եղել, այդ ընթացքում ինչ-որ մի կին շտաբից դուրս է եկել եւ պոլիէթիլենային տոպրակով դուրս հանել շտաբից տոպրակ եւ նետել մերձակա աղբարկղը: Դա նկատել են ԵԼՔ դաշինքի ներկայացույիչներ, ովքեր լրագրողների ուղեկցությամբ հետագայում մոտեցել են, բացել այդ տոպրակը եւ այդտեղից հայտանաբերել փաստաթղթեր՝ կիսապատառոտված: Հետագայում ամբողջական տեսքի են բերվել դրանք, հայտնի են արդեն հանրությանը որպես «Զիբիլքսի» գործ, որովեհետւ արդեն ասացի ինչ հանգամաքներում են հայտնաբերվել»,- ներկայացրեց պատգամավորը:

Նա հրապարկեց փաստաթղթերից մեկը, որը ըստ էության բովանդակային ուղեցույց է ընտակաշառք բաժանողների համար: «Դրանցում նշված են՝ «բարեւ ձեզ», «քանի՞ հոգի եք», «առանձնանալ ննջարանում կամ բաղնիքում՝ զապիսից խուսափելու համար», «գումարը տալ մոտ տարածությունից», «պառոլը՝ բազե» «ով է տան ակտիվիստը» եւ նմանօրինակ բաներ որոնք մեր կարծիքով ուղղակիորեն վկայում են, որ Հանրապետական կուսկացության կողմից ձեւավորվել եւ գործել է ընտրակաշառքների բաժանման հստակ կազմակերպված եւ գծագրված մեխանիզմ: Ինչու ենք մենք համարում, որ նախաքննությունը սխալ ընթացք է ունեցել, ինչ հարցերի պատասխան  պետք է գտներ նախաքննությունը, որը չի արել, կամ արել է թերի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա դատարանին մանրամասն ներկայացրեց, թե ինչ առանցքային հարցերի պատասխաններ չեն ստացել քննության ընթացում: Մասնավորապես՝ «Ա․ ի՞նչ է նշանակում հայտնաբերված թղթերի բովանդակություն: Բ․ ինչպե՞ս կարող էին այդ թղթերը ծագել, ստեղծվել ընդհանրապես: Գ․ Արդյո՞ք դրանք իսկապես դուրս են բերվել ՀՀԿ-ի կամ Տարան Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող նախընտրական շտաբից: Դ․ ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում թղթերում բերված անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե: Ե. ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարող էին տիրապետել այս ողջ տեղեկատվությանը: Զ․ Ոստիկանության ֆաքսի թնջուկը․ ինչպես գիտեք, այս թղթերի մեջ նաեւ հայտնաբերվել է ֆաքս՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների անձնական տվյաներով»,- թվարկել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս կետ առ կետ անդրադաձավ այդ հարցերին եւ նախաքննության վերաբերմունքին այդ հարցերի նկատմամբ: Ըստ նրա՝ նախաքննությունը ընդհանարապես որեւէ բան չի արել պարզելու աղբամաններից հայտնված թղթերի էությունը: «Այսինքն թղթերը ֆիզիկապես գոյություն ունեն, չկա փորձաքննություն, չկա եզրակցություն, թե այդ թղթերի բովանդակությունը ի՞նչ է նշանակում, արդյո՞ք այն պնդումը, թե դրանք իրենք իրենցով ապացուցում են ընտրակաշառքի կազմակերպված, հղկված եւ իրավապահ մարմինների հետ համագործակցված համակարգի գոյության մասին իրականություն է: Քրեական գործ հարուցելու որոշման մեջ քննիչը գրել է, որ գործը առերեւույթ պարունակում է ընտարակաշառք բաժանելու հատկանիշներ ու թվում է սրանով այդ հարցը լուծված է: Կներեք կոպիտ համեմատության համար, բայց եթե աղբանոցից մարդու ձեռք գտնեինք ու հանձնեինք իրավապահ մարմիններին քննիչը կասեր, որ առերեւույթ մարդու ձեռք է եւ կնշանակեր փորձաքննություն հասկանալու համար, թե դա ինչ է, ինչ եղանակով է անջատված մարդուց, ինչ խմբի արյուն է, ԴՆԹ-ի անալիզ կաներ, կնոջ թե տղամարդու ձեռք է, ինչ տարիքի է: Այլ դեպքում մենք նման փորձաքննություն չունենք ու չգիտենք էս թղթերը լավ ինչ են նշանակում: Եթե «Զիբիլիքսի» գործեր թղթերի վերաբերյալ լիներ նման փորձաքննություն, եզրակացությունը կլիներ միանշանակ: Նախաքննությունը ի դեմս հարգաժան քննիչ Սմբատ Մխիթարյանի շրջանցել է այն հարցը, թե արդյո՞ք այս թղթերը իրական են, թե՞ ինչ-որ մեկը կեղծել է դրանք՝ ՀՀԿ-ին զրպարտելու համար: Եւ հասկանալի է, թե ինչու:  Եթե ընդուներ, որ թղթերը իրական են, ուրեմն չէր կարող կարճել գործը, որովհետեւ եթե նույնիսկ ինչ-որ հարցաքննված անձի գործողություններում հանցակազմ չկա ինչ-որ տեղ կամ ինչ-որ մարդիկ, ովքեր մեղավոր են այս հանցավոր սխեմայի համար եւ անհարաժեշտ է շարունակել նախաքննությունը նրանց գտնելու համար: Եթե պարզվեր, որ այս թղթերը կեղծ են հետեւությունը նույնքան ծանր է: Դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ կեղծ թղթեր են պատրաստել՝ զրպարտելու համար ՀՀԿ-ին՝ նրան մեղադրելով քրեական հանցանք կատարելու մեջ, սա ինքնին հանցագործություն է, որը կոչվում է սուտ մատնություն: Երկու դեպքում էլ նախաքննությունը պետք է շարունակվեր՝ մեղավոր անձանց գտնելու համար: Բայց նախաքննական մարմինը չնկատելու է տվել ոչ թե օդում կախված, այլ շատ կոնկրետ, աչք ծակող այս հարցը ու կարճել գործը»,- դատարանում հայտարարեց ԱԺ  ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ նախաքնմական մարմինը փորձել է տպավարություն ստեղծել, թե շտաբի ներկայացուցիչները եւ շտաբն ընդհանրապես որեւէ կապ չունեն թղթերի հետ: Սրա համար քննիչը հրավիրել է շտաբի աշխատողներին ու արել մոտավորապես հետեւյալը: « Ասում ա՝ դուք ձեր շտաբից ընտարակաշառք բաժանել ե՞ք, հարցաքննվող անձը ասում ա՝ չէ ի՞նչ եք ասում, ինչ ընտրակաշառք, մենք չենք լսել ընդհանրապես դրա մասին»,- վկայի եւ քննիչի հարցուպատասխանից մեջեբերում արեց Փաշինյանը: Նա  նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց շտաբի մաքրուհի Անժելա Կիրակոսյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքին, ապա նշել, որ դրանք քննիչը որեւէ կերպ չէր կարող արժանահավատ համարել:

«Ըստ ցուցմունքերի՝ մաքրուհի տիկին Անժելան մայիսի 12-ի իրադարձությունների ողջ ընթացքում, երբ բարձր տոներով խոսակցություններ են եղել, եղել է Կոմիտաս 56 հասցեում, նույնիսկ տեղյակ է եղել, ով է եկել ու երբ քննիչը հարցրել է երբեւէ լսել է, որ ընտրակաշառք է բաժանվել, տալիս է հանճարեղագույն պատասխան՝ այդ մասին առաջին անգամ եմ լսում: Այսինքն այդ ողջ ընացքում, որ բրդում էին իրար ասում էին ընտրակաշռք եք բաժանում, ինքը չի լսել, չնայած դրան գիտեր որ ինձ շտաբում սւորճ են առաջարկել, բերել են այդ սուրճը, ես կում չեմ արել առանց խմելու հեռացել եմ ու ընտրակաշառքի մասին որեւէ բան չի լսել: Տիկին Անժելան, իր ցուցմունքում աղբի հետ թղթերը դուրս տանելու եւ աղբաման նետելու մասին քննիչի հարցին պատասխանում է՝ «ինչպես այդ օրը, այդպես էլ դրան նախորդ օրը ես որեւէ թուղթ պատառոտված կամ ամբողջական չեմ լցրել պոլիէթիլենային տոպրակում եւ չեմ լցրել աղբամանը, ինձ որեւէ մեկը նման ցուցում չի տվել, նաեւ մաքրության ժամանակ շտաբում գտնվող աղբամաններում թղթեր չեն եղել, հակառակ դեպքում ես դրանք կնկատեի»: Եւ այդ ցուցմունքը քննիչ Մխիթարյանը համարել է արժանահավատ, պատկերացնո՞ւմ եք մի շտաբ, որի աղբամանի մեջ թուղթ չկա, ընդհանապես որեւէ թուղթ չկա: Առավելեւս գործում ապացուցված է, որ էս ընթացքում ժողով է եղել, տասնյակ մարդիկ հրավիրվել են ժողովի ու ընտրություններից մեկ երկու օր առաջ աղբի մեջ թուղթ չկա, մենակ քյաբաբի եւ խորավածի մնացորդներ են: Աբսուրդը է սա դնել քրեական գործի կարճման հիմքում, բայց սա ամենը չէ»,- ներկայացրեց պատգամավորը: Նա նշեց, որ նախաքննության նյութերին ծանոթանալով հանգում են այն եզրակացության, որ քննիչը ամեն ինչ արել է, որ հանկարծ որեւէ հանգամաք չպարզվի: «Ու գիտե՞ք ինչու, հարգելի դատարան, որովհետեւ ՀՔԾ բոլոր քննիչների սենյակներում Սերժ Սարգսյնաի լուսանկարն է փակցված, մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի կողմից կազմակերպված հացավոր խմբավորման մասին, եւ ամեն անգամ ցուցմունք գրելիս եւ կարդալիս քննիչը ըստ ամենայնի նայել է Սերժ Սարգսյանի պատկերին եւ հասկացել է, թե ինչ պետք է անի: Սա կարող է մի քիչ հումոր, զավեշտ թվալ, բայց իրականությունը սա է, ամեն ինչ արվել է, որպեսզի քրեական գործի հանգամանքերը չբացահայտվեն»,- դատարանին հայտնեց Փաշինյանը եւ միջնորդեց վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Բողոքի դեմ առարկել է գործով դատախազ Հայկ Պետրոսյանը: Նա համաձայն չէր «Ելք»-ի ներկայացուցիչների այն համոզման հետ, որ նախաքննությունը կատարվել է թերի եւ կոպիտ խախտումներով: «Համապատասխան բոլոր քննչական գործողությունները ձեռնարկվել են: Նախաքննությամբ չի հիմնավորվել՝ շտաբի մաքրուհի Անժելա Կիրակոսյա՞նն է այդ թղթերը նետել աղբարկղը, թե՞ մեկ ուրիշը: Ինչ վերաբերում է համակարգիչներին, ապա խուզարկություն կատարվել է, եւ անգամ ջնջված ֆայլերի վերականգնման ֆունկցիան կիրառելուց հետո ֆայլեր չեն հայտնաբերվել»,-հայտարարել է դատախազը: Ըստ  նրա՝ նախաքննական մարմինը պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել, հարցաքննել տասնյակ վկաների, որոնք հերքել են ՀՀԿ-ի կողմից կաշառք տալու մասին տեղեկություններն ու հնարավոր հանգամանքները: «Այս քրեական գործով բազմածավալ գործողություններ են կատարվել, բայց ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ կաշառք տալու կամ ստանալու վերաբերյալ»,- մասնավորապես հայտարարել է դատախազը:

Նշենք, որ նիստին չէր մասնակցում գործը քննող քննիչ Մխիթարյանը:

Բողոքի քննությունը կշարունակվի փետրվարի 15-ին ժամը 10:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4541 դիտում

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր