Երևան
12 °C
Շվեյցարական Դավոսում, որտեղ ընթանում է համաշխարհային տնտեսական համաժողովը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, հանդիպման ժամանակ վարչապետը ընդգծել է, թե «Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար»:
Հայտնի, նույնիսկ կարելի է ասել՝ շատ հայտնի արտահայտություն: Մոտ 10 տարի է, ինչ Սինգապուրը «լավ օրինակ է» մեզ համար: Այդ համոզմանն էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ըստ էության, նաեւ այդ թեզի «հիմնադիրն» էր: 2009 թ., հավատալով Տիգրան Սարգսյանին, որ Սինգապուրը «լավ օրինակ է» մեզ համար Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրեց Լի Կուան Յուին, որը ժամանակակից Սինգապուրի «հայրն է» համարվում:
Նա եկավ, հանդիպումներ անցկացրեց ՀՀ-ում ու մի առիթով հայտարարեց, թե «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից, այսինքն` ամենավերեւից ու իջնել ամենուր»...Ու այդ հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները մի որոշ ժամանակով մոռացան, որ Սինգապուրը «լավ օրինակ» է: 2012 թ. Սինգապուր մեկնեց Սերժ Սարգսյանը եւ երեւի մոռանալով, թե ինչ էր ասել Լի Կուան Յուն Հայաստանում, բառացիորեն հայտարարեց. «Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավարման սկզբում վերհիշեց «լավ օրինակը»: 2014 թ. մայիսին նա մի առիթով հայտարարեց. «Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որ հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք: Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից: Ես նկատի ունեի, որ նաեւ մեր բոլոր ընկերները, մերձավորները հասկանան, որ իրենք են առաջինը պարտավոր որեւէ խախտում թույլ չտալ աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ գան բոլորը, եւ մեր բոլորի նպատակը դա է»: Նպատակին ակնհայտորեն չհասան իհարկե, ու Սինգապուրի՝ «լավ օրինակ» լինելը Աբրահամյանը ոչ գործնականում, ոչ էլ հայտարարությունների առումով չհիշեց:
Հիմա Կարեն Կարապետյանի հերթն է: Հարցն այն է, թե որքանով է նա անկեղծ, երբ ասում է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է: Սինգապուրը, այսպես ասենք, չի փայլում իր ժողովրդավարությամբ, եւ այդ երկրում արդեն մի քանի տասնամյակ իշխանության է միեւնույն կուսակցությունը: Այդ իմաստով ահագին նման է Հայաստանին: Բայց միեւնույն ժամանակ այդ երկրում օրենքի գերակայությունը հասել է անհավանական մակարդակի: Այդ երկրում, կարելի է ասել, ոչ թե օրենքի գերակայություն է, այլ օրենքի դիկտատուրա: Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ բացարձակապես բոլորը, ու ասենք կաշառակերության համար ժամանակին դատապարտվել են հենց Լի Կուան Յուի մտերիմ ընկերներն ու մերձավորները: Եթե սրան էլ ավելացնենք արմատական բարեփոխումները, տնտեսության բացարձակ ազատականացումը, բիզնեսի ու իշխանության իսպառ տարանջատումը, ապա ակնհայտ կդառնա, որ Սինգապուրն ու մենք հակառակ բեւեռներում ենք:
Այնպես որ, թերեւս տեսականորեն Կարեն Կարապետյանը կարող է անկեղծորեն համարել, որ Սինգապուրը լավ օրինակ է: Բայց ցանկացած քայլ դեպի «զարգացման այն ուղին», որով անցել է Սինգապուրը, չափազանց վտանգավոր է: Դե հիշում եք՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից»: Այնպես որ, հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը ընդամենը դիվանագիտական ձեւակերպումներ է արել:
Պետք է նկատել, որ նրա զրուցակիցը եւս չի փայլել իր անկեղծությամբ: «Շատ կարեւոր է, որ մեր միջեւ որեւէ խնդիր չկա, եւ մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը»,- նշել է Սինգապուրի փոխվարչապետը: «Երկկողմ համագործակցություն» արտահայտությունը, մեղմ ասած, կիրառելի չէ Հայաստանի ու Սինգապուրի դեպքում: Փոխադարձ առեւտուրը մեր երկրների միջեւ այնքան փոքր է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այն չի էլ արձանագրում: Սինգապուրից ներդրումները մեր տնտեսության մեջ նույնպես զրոյական են ու ԱՎԾ-ն դա նույնպես չի արձանագրում:
Այնպես որ, «Երկկողմ համագործակցություն» մեր երկրների միջեւ, կարելի է ասել չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT