Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Մեծ Բրիտանիայի կենսական ենթակառուցվածքները․ Պնախարար

Լուսանկարում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Վիլյամոսնն է

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Վիլյամոսնը ներկայացրել է Անգլիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարը, որն, ըստ նրա, ենթադրում է իր երկրի կենսական ենթակառուցվածքների եւ մեծ թվով մարդկանց ոչնչացում։

Այս հայտարարությունը Ռուսաստանի ՊՆ-ում որակել են բանականության սահմաններից դուրս, որի նպատակ է ՌԴ-ի կերպարի դեմոնիզացիայի միջոցով ավելի մեծ գումար պոկել բյուջեից պաշտպանության ոլորտի ծախսերի ապահովման համար։

Ռուսաստանը մշակում է բրիտանական կենսական կարեւորության ենթակառուցվածքների ոչնչացման ծրագրեր, որի հնարավոր իրականացնում Մեծ Բրիտանիայում կառաջացնի մեծ պանիկա, քաոս եւ կհանգեցնի բազմաթիվ զոհերի։ Նման հայտարարությամբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Վիլյամոսնը հանդես է եկել The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի հարձակողական ծրագիրը չի լինելու դեսանտի կամ զորքերի իջեցում Մեծ Բրիտանիայի ափերին։ Նրանք մտածելու են հետեւյալ կերպ․ «Ինչպե՞ս մեծ վնաս հասցնել Բրիտանիային, այդ երկրի տնտեսությանը, ու հողին հավասարեցնել նրա ենթակառուցվածքները՝ իրականում հանգեցնելով հազարավոր մարդկային զոհերի եւ ստեղծելով բացարձակ քաոս երկրում»։ Սա իրական սպառնալիք է, որի առջեւ կանգնած է մեր պետությունը»,- պնդել է նա։

Պարբերականը նշում է, որ 66 մլն բնակչություն ունեցող Մեծ Բրիտանիայում գործում են 4 ստորջրյա էլեկտրահաղորդման գծեր, 3 ստորջրյա գազատար, որոնք էներգիայով են ապահովում 3 մլն տուն։ «Ինչո՞ւ են նրանք շարունակում լուսանկարել ու ուսումնասիրել մեր էլեկտրակայանները, ինչո՞ւ են ուսումնասիրում էլեկտրահաղորդման գծերը, գազատարները»,- հարց է հնչեցրել բրիտանացի նախարարը, որից հետո ներկայացրել է պատասասխանի իր տարբերակը․ «Ուսումնասիրում են, քանի որ կարծում են, որ այդ կերպ կարող են մեծ վնաս հասցնել Մեծ Բրիտանիային»։

Ռուսական կողմն անպատասխան չի թողել Վիլյամոսնի հայտարարությունը՝ որակելով այն բանականությունից դուրս խոսք, որի նպատակն է բյուջետային քննարկումներում որքան հնարավոր է շատ գումար «պոկել» ՊՆ-ի ծախսերի ապահովման համար։

Գումարի համար պայքարում իր բոցաշունչ ելույթում նախարարը կարծես կորցրել է բանականության սահմանները զգալու կարողությունը, ասել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով, բրիտանացի նախարարի վախերն արժանի են, որպեսզի պատկերվեն մանկական սերիալներում կամ կոմիքսներում։ «Բրիտանական էլցանցերի եւ գազատարների մասին տվյալները ճիշտ այնքան են «թաքցված», որքան ասենք Բիգ Բենի գտնվելու վայրը»,- ասել է Կոնաշենկովը։

Տպել
2752 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան