ՀՀԿ-ի թեկնածուի «քարոզարշավը». շրջում էր ամենագնացով, խոսեց իր և Վ. Սարգսյանի միջադեպից

Այսօրվանից մեկնարկեց 2018 թվականի  ՀՀ նախագահի՝ ՀՀԿ-ի նախընտրած թեկնածու Արմեն Սարգսյանի նախընտրական «քարոզարշավը: Թեկնածուն այն սկսեց իրեն հովանավորող կուսակցությունից: Սարգսյանը նախ Մելիք-Ադամյան 2-ում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հարցերին, ներկայացրեց իր տեսլականը եւ շտապեց գործընկեր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակ:

Հանրապետականները, խոսելով թեկնածու Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից, նշում էին, որ «ստանդարտներին»  համապատասխան անձ է: Մասնավորապես, նման կարծիք հայտնեց գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Շատ լավ անցավ, շատ հարցեր քննարկվեց: Շատ լավ մարդ է, լավ էլ թեկնածու է: Ստանդարտներին համապատասխանում է: Առաջարկն ընդունելու հետ կապված բան չի ասել, դեռ ուրիշների հետ էլ պետք է հանդիպի»,- ասաս Սարոյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ Սարգսյանը ներկայացրել է իր տեսլականը:

«Պարոն Սարգսյանը իր նախաձեռնությամբ ցանկություն էր հայտնել ՀՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպել,  ընդամենը զրուցում էինք իր տեսլականի մասին»,- «ՀԺ»-ի լրագրողին ասաց Հովհաննիսյանը՝ չցանկանալով մանրամասնել նրա տեսլականը:

ԱԺ-ում եզդի համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն էլ հետաքրքրվել է՝ եթե Արմեն Սարգսյանը որոշի ընդունել ՀՀԿ-ի առաջարկը, ապա պատրաստվու՞մ է Սերժ Սարգսյանի նման ազգային փոքրամասնություններին պահել ուշադրության կենտրոնում: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե թեկնածուից ինչ պատասխան է ստացել, պատգամավորը նշեց՝ դրական:

Հանրապետական կուսակցության գրասենյակում տեւած մեկուկես ժամ քննարկումից հետո, սակայն, Արմեն Սարգսյանին ուղղված՝ լրագրողների հարցերի պատասխանը խուսափողական ու զուսպ էր:

«Ես պետք է հանդիպեմ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մշակույթի ներկայացուցիչների հետ, որից հետո նոր միայն կհայտնեմ իմ որոշման մասին: Վստահ եղեք, որ դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների հետ նույնքան ժամանակ տեւած քննարկումից հետո նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն կրկին լրագրողներից ժամանակ խնդրեց:

«Թույլ տվեք ես իմ հանդիպումներն ունենամ կուսակցությունների, ՀԿ-ների, հանրության ներկայացուցիչների հետ, դրանից հետո ես իմ որոշումը կայացնեմ  եւ հաճույքով ձեզ հետ կզրուցեմ»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը հրաժարվեց պատասխանել «ՀԺ»-ի՝ գնաճի վերաբերյալ հարցերին, այլ լրագրողների հարցերի, թե ինչպե՞ս է հասցնելու հանդիպել բոլոր կուսակցությունների հետ, քանի որ դրանց թիվը մոտ 70 է: Միայն խոսեց իր եւ Վազգեն Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին, որը անվանեց անհեթեթ տեղեկություններ: Նա նա նաեւ հրաժարվեց պատասխանել, թե ինչը կարող է պատճառ լինի, որ չընդունի ՀՀԿ-ի առաջարկը: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ եթե առաջադրվի եւ ընտրվի, ապա լրագրողների հետ աշխատանքը փակուղում չի հայտնվելու:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն  էլ, անդրադառնալով իրենց եւ թեկնածուի հանդիպմանը, նշեց, որ Սարգսյանի առաջադրվելու հարցն են քննարկել:

«Խոսել ենք մեր պատկերացումների մասին: Նոր էջ պետք է բացվի Հայաստանի համար: Խոսել ենք, քննարկել ենք, թե միասին ինչ ենք անելու՝ կապված Հայաստանի ներքին, արտաքին խնդիրների հետ: Մեր համոզմունքն ենք քննարկել, որ սա պատմական մեծ առաքելություն է, որը նախագահը պետք է իրականացնի: Երկու ծայրահեղական մոտեցումներ կան նախագահի նոր պաշտոնի հետ կապված: Մի մասը կարծում է, որ նա պետության գլուխն է, քանի որ Սահմանադրությամբ է այդպես, իսկ մյուս մասը գիտի, որ նա ընդհանրապես լիազորություններ չունի, որը այդպես չէ: Կա սահմանադրորեն ընդգծված դաշտ, որը նախագահը պետք է յուրացնի: Հենց նա ասաց, որ խոսքը գնում է 4-րդ հանրապետության մասին, մենք ժամանակին նույն գնահատականն ենք տվել: Մենք կքննարկենք նրա թեկնածությունը, կամփոփենք մեր նիստերում, նա էլ իր վերջնական որոշումը կկայացնի, եւ մենք խնդիր չենք տեսնում նրան չընտրելու համար: Ամբողջությամբ պատկերացնում է այն առաքելությունը, որ այսօր պետք է իրականացվի, եւ լավագույն անձերից մեկն է, որ կարող է հայությունը միավորելու գործընթաց իրականացնել»,- եզրափակեց Ռուստամյանը:

Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին «քարոզարշավի» ընթացքում ուղեկցում էր միայն վարորդը: Նա շրջում էր «Կադիլակ» ջիպ ամենագնացով:

Արմեն Սարգսյանի մեքենան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8593 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին