Երևան
12 °C
Արդարադատության նախարարությունը հրապարակել էր նախագիծ, որը նախատեսում էր փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:
Ըստ այդ փոփոխության՝ եթե Սահմանադրության համաձայն Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախագահը, ապա այսուհետ ղեկավարելու է վարչապետը:
Անվտանգության խորհրդի կազմում լինելու են առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈՒ ԳՇ պետը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Այսինքն՝ երկրի նախագահն ու ԱԺ նախագահն այլեւս չեն լինելու Անվտանգության խորհրդի կազմում: Սա նշանակում է, որ վերոնշյալ երկու պաշտոնյաներն էլ լիովին դուրս են մղվում պետության կարեւոր կառույցներից:
Տարբեր քաղաքագետներ այս քայլը կապում են Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկին մնալու ցանկության ու խանգարող օղակներին հեռացնելու հետ:
Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ իշխանությունը չի համարում, որ երկրի նախագահն ու ԱԺ նախագահը կարող են իրենց դիրքով, հեղինակությամբ եւ ոլորտի լիազորությունների բերումով լինել Անվտանգության խորհրդի կազմում:
«Ով էլ լինի նախագծի հեղինակը, պարզ է, որ մաքսիմալ փորձում են դուրս թողնել պաշտոնները, որոնք ձեւական են համարում քաղաքական համակարգում: Սակայն, եթե ձեւական են, այդ դեպքում ինչու՞ են ստեղծել»,- հավելեց քաղաքագետը:
«Նախագահի պաշտոնը պաշտոն չէ: Այնպես որ՝ նորմալ է դա: Որ ասում են՝ չորրորդ նախագահ, դա քաղաքական բլեֆի ժանրից է: Ինչպես լինում է խորհրդարանական երկրներում, այդպես էլ մեզ մոտ, նախագահ է, էլի՝ առանց լիազորությունների: Թող լինի: Բայց տարօրինակ է, որ Ազգային ժողովի նախագահը չկա, որովհետեւ նա առաջին մանդատի ընտրության արդյունք է: Նա պիտի լիներ, որովհետեւ ԱԺ նախագահն ուղղակի մանդատ չէ: Տեսեք՝ Հայաստանն ավտորիտար ռեժիմի պայմաններում է, եւ ոչինչ չի փոխվում: Սերժ Սարգսյանի աթոռին գրված էր նախագահ, հիմա գրվելու է վարչապետ: Տեղի է ունենալու միայն պաշտոնների վերաբաժանում: Մի մասը մնում է, մի մասը տեղափոխվում է: Սա լավագույն առիթն է անցանկալի անձանցից ազատվելու, նորերին բերելու համար: Սակայն շատ տարօրինակ է, որ ԱԺ նախագահը չկա, գուցե դա անձնական հարց է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Վերջինիս խոսքով՝ Բաղրամյան 26-ում ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար՝ տիրոջ հետ միասին:
Երկրի նախագահի եւ ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդում այսուհետ չլինելու փաստը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այսպես մեկնաբանեց.
«Կարծում եմ, երբ Սերժ Սարգսյանը գրում էր ներկայիս Սահմանադրությունը, ցանկանում էր այնպես անել, որ բարձր իշխանություն ունեցող մարդիկ հնարավորինս քիչ առնչություն ունենան ուժային կառույցների հետ, որպեսզի իր իշխանությունն ավելի ուժեղ լինի: Հիմնական պատճառը դա է: Նախագահն, արդեն պարզ է, գրեթե լիազորություն չունի: Նա, կարծես թե, կարող է միայն քաղաքացիություն եւ ներում շնորհել: Մնացած գրեթե բոլոր որոշումները կայացնում է ԱԺ-ի կամ վարչապետի հետ: Բացի դրանից մեկ էլ կարող է օրենքի սահմանադրականությունը ստուգել՝ ուղարկելով Սահմանադրական դատարան: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, ապա ասեմ, որ այո՛, ԱԺ նախագահն էլ, բացի օրենսդիր գործունեությունից, որեւէ այլ գործունեություն չի ունենա եւ հնարավորինս դուրս է մղվելու ուժային կառույցների հետ առնչությունից: Ուժային կառույցների՝ վարչապետի ենթակայության տակ գտնվելը դառնում է իշխանության գերկենտրոնացում: Սահմանադրական փոփոխությունները չեն կատարվում ժողովրդավարացնելու համար, ամեն ինչ ցույց է տալիս հակառակը. դա միայն իշխանություն ստեղծելու համար է»,-եզրափակեց քաղաքագետը:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT