Մենք կողմնակից ենք ԵՄ հետ կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման. Ա. Աշոտյան

Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք հայտնելով, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման համար՝ ապահովելով կայուն զարգացման եւ գործընկերության առավել ամուր հիմք:

Հանդիպման ընթացում կողմերը կարեւորել են Եվրանեսթ ԽՎ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում առավել ակտիվ եւ կառուցողական համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական գործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակի պահպանման հետ կապված ջանքերը: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում:

Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ Լասլո Տոկեշի հետ, որը ԵԽ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցողն է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման դյուրին գործընթացի կարեւորությանը:

Այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ տիկին Ռեբեքա Հարմսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության ձեւաչափին առնչվող բազմաթիվ հարցեր, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում կարեւորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դերը:

Արմեն Աշոտյանը Ռեբեքա Հարմսին հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումին:

Արմեն Աշոտյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում շարունակվում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2392 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C