Երևան
12 °C
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ, աղճատելով եւ խեղաթյուրելով ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից Վանաձորի Երեւանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանում հակաիրավական վարքագիծ դրսեւորող անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ Վանաձորի քաղաքապետին ուղղված միջնորդագիրն ու դրա նպատակները, այն որակել է իբրեւ ըստ բանակության վայրի հանրակացարանում բնակվող անձանց նկատմամբ «խտրական վերաբերմունքի, խարանի ձեւավորման» դրսեւորում: Այդպիսով, իբր արձանագրվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում:
Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը, ներկայացնելով նաեւ դատախազության պարզաբանումը.
1.Միջնորդագիրը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա եւ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու եւ վերացնելու դատախազի լիազորության շրջանակներում: Իսկ առիթն այն էր, որ միջնորդագրին նախորդել էր հանրակացարանի տարածքում ծանր հանցագործության՝ դանակահարության կատարումը, որի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն եւ արդեն իսկ կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, ով գտնվում է կալանքի տակ: Պահպանելով նախաքննության գաղտնիության եւ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ապահովման սկզբունքները` այնուամենայնիվ պետք է նշել, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական կոնկրետ տվյալներով էր պարզվել, որ նախ՝ դանակահարությունը տեղի է ունեցել հանրակացարանի բնակիչներից ոմանց հետ ուղղակի կապ ունեցող անձանց կողմից եւ որ այդ տարածքում հաճախակի են տեղի ունենում հասարակական կարգի խախտման դեպքեր:
2.Եթե անգամ որպես հիմք ընդունենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վկայակոչած վիճակագրությունն առ այն, որ 2016 եւ 2017թթ. նշված հանրակացարանում տեղ գտած դեպքերի կապակցությամբ հարուցվել է մեկական քրեական գործ, իսկ երկու տարվա ընթացքում ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 61 ահազանգ, որոնցից երկուսի հիման վրա մեկական անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա այդ ամենն ինքնին արդեն առավել քան փաստարկում են մարզի դատախազի միջնորդության մեջ նշված այն հանգամանքը, որ տվյալ հանրակացարանում հաճախակի են տեղի ունենում տարատեսակ իրավախախտումներ եւ հանցագործություններ:
Հարկ է տեղեկացնել, սակայն, որ այդ հանրակացարանում արձանագրված դեպքերով միայն 2017թ. երկու քրեական գործ է հարուցվել: Մեկը՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին եւ 147-րդ հոդվածի 1-ին մասով խուլիգանության եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, մյուսը օգոստոսի 18-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածել նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներով: Այլ կերպ ասած՝ դատախազի միջնորդագիրը փաստացի հաջորդել է հանրակացարանում կատարված դեպքերով թվով երրորդ քրեական գործի հարուցմանը: Բացի դրանից՝ հանրակացարանից իրավապահ մարմիններին արված տասնյակ ահազանգերի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են մասնավոր հետապնդման դեպքեր եւ դրանցով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով:
Առնվազն տարակուսելի է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին տարփողող կազմակերպությունը բացարձակապես անուշադրության է մատնում իրավախախտումների եւ հանցագործությունների պատճառով հանրակացարանի հիմնական օրինապահ բնակչության բնականոն անվտանգ կենսագործունեության, հանգստի իրավունքը, տվյալ տարածքում պատշաճ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:
3.Գրասենյակը միտումնավոր եւ նպատակամղված խեղաթյուրում է փաստերը՝ փորձելով հանրային սխալ կարծիք ձեւավորել այն մասին, թե իբր ՀՀ Լոռու մարզի դատախազը որպես «հակաիրավական հայացքներ» ունեցող անձինք, նկատի է ուենցել հանրակացարանի ամբողջ բնակչությանը: Իրականում թե՛ միջնորդագրում եւ թե՛ դրա կապակցությամբ ԶԼՄ-ներին տրամադրված տեղեկատվության մեջ հստակ նշվել է, որ որպես հանցագործությանը նպաստող հանգամանք է համարվում հանրակացարանը «նաեւ հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը»: Նշվածից ակնհայտորեն հետեւում է, որ նման բնորոշումը չի վերաբերում եւ չէր կարող վերաբերել հանրակացարանի բոլոր ընտանիքներին եւ բնակիչներին:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ երեւույթների յուրովի մեկնաբանությունը, որպես բացարձակ ճշմարտություն, նմանատիպ խեղաթյուրումներով հանրությանը մատուցելու, այդպիսով վերջինիս մոլորեցնելու գործելաոճից եւ մութ սենյակում չեղած սեւ կատու չփնտրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT