Ջուլֆալակյանի գոտեմարտի ժամանակ գնահատել ենք այն, ինչ ֆիքսել է տեսախցիկը. գլխավոր մրցավար

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2018 թ. առաջնության 77 կգ քաշայինների աղմկահարույց եզրափակչում մրցավարները գնահատել են այն, ինչ տեսել են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը: Հունվարի 28-ին կայացած մրցաշարի այդ քաշային կարգի եզրափակչում միմյանց դեմ էին դուրս եկել Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը: Տեսանյութում 3:00 րոպեից հետո կարելի է տեսնել, որ Չալյանն արգելված տեղից բռնվածք է անում: Ջուլֆալակյանը բողոքարկում է, սակայն մրցավարները չեն տեսնում խախտումը եւ 1 միավորով ու չորեքթաթ դրությամբ պատժում են նրան:

«Եղել է 1 չելենջ՝ բողոքարկում: Բողոքարկումը նայվել է այն տեսախցիկով, որով բոլոր մրցումներն են անցկացվել: Չելենջի ժամանակ մասնակցել են ժյուրիի անդամները, որոնց կազմում եղել են Էդուարդ Սահակյանը, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ ես: Այդ ժամանակ ոչ մի բան չի երեւացել, տեսախցիկն ինչ ցույց է տվել, այն էլ գնահատել ենք»,- ասաց նա:

Գոտեմարտի ընթացքում եղել է 1 տեսախցիկ: Ըմբշամարտի միջազգային միությունը, սակայն, պահանջում է, որ լինեն 4-ը, որոնք գորգի բոլոր կողմերից կնկարահանեն մարզիկների գործողությունները: Այն հարցին, թե ինչու մրցաշարը տեխնիկապես բավականաչափ ապահովված չէր, Վարդանյանը չպատասխանեց:

«Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, որ ասեմ՝ ինչու չի արվում, ես չեմ կազմակերպիչը, ես չեմ պատասխանատուն»,- ասաց նա:

Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թ. չեմպիոն Ջուլֆալակյանի ու երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Չալյանի գոտեմարտն ամենալարվածն էր մանավանդ, որ դահլիճում կրքերը շատ թեժ էին: Ընդհանրապես այդ օրը հանդիսատեսի մեծամասնությունը բացասաբար էր տրամադրված Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով էր նրա մրցակիցը: Այդ պատճառով էլ դիմակայության հետ կապված մրցավարների որոշումները լայն քննարկման առարկա դարձան: Ընդհանուր առմամբ, ըստ Վարդանյանի, մասնակիցները հիմնականում գոհ են եղել մրցավարությունից:

«Ինձ թվում է՝ 90% մասնակիցները եւ մարզիչները գոհ են գնացել այս մրցումներից: Ես լսել եմ միայն շնորհակալական խոսքեր 90-95%-ից: Չի կարող ամեն ինչ հարթ լինել, որովհետեւ կարծիքներ են, իսկ մարդկանց կարծիքները տարբեր են: Ամեն ինչն արել ենք կանոնների սահմաններում, ինչքանով մեզ թույլ է տվել տեսախցիկը, որով չելենջները ֆիքսվել են»,- ասաց նա:

Այդ գոտեմարտում, ի վերջո հաղթեց Չալյանը: Մինչեւ վերջին վայրկյանները հաշիվը 3-3 էր, եւ առավելությունը Ջուլֆալակյանի կողմն էր: Սակայն նա, կարծես թե, չգիտեր, որ հաղթում է, եւ գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ փորձեց հնարք անել միավորներով առաջ անցնելու համար, սակայն ինքը հնարք բաց թողեց. Չալյանը կարողացավ օգտվել իրավիճակից, հաշիվը դարձրեց 5:2 օգուտ իրեն եւ դարձավ ՀՀ չեմպիոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3848 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը