Կանանց գաղութի պետի ընտանեկան բիզնեսն ու ահռելի ունեցվածքը

Լուսանկարը՝ Արսեն Աֆրիկյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի համաձայն Արսեն Աֆրիկյանն ունի 1 առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարգրել է «Lexus LX» եւ «Ford Transit » տեսակի ավտոմքենաներ: Քրեակատարաողական հիմնարկի ղեկավարը հայտարարգրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրա: Որպես եկամուտ նա հայտարարգերլ է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:

Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ Արսեն Աֆրիկյանը 2012 թվականին հիմնադրել է «Աֆրիկյաններ պանդոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Աֆրիկյանների պանդոկ» ՍՊԸ-ի հիմնադիրներ են համարվում Արմեն Աֆրիկյանն ու Վահրամ Պետրոսյանը: Վերջինները, սակայն, դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Ընկերության տնօրենը Անժելա Աֆրիկյանն է, որը Արսեն Աֆրիկյանի կինն է: Անժելա եւ Արսեն Աֆրիկյանները հաշվառված են նույն հասցերում՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում գտնվող «Աֆրիկյանների» ռեստորանային համալիրը վերը նշված ընկերության միջոցով է կառավարվում: Ռեստորանն ունի հանդիսությունների մեծ սրահ:

Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը երկու անգամ ճաշկերույթ կազմակերպելու պայմանագիր է կնքել ՔԿՀ պետի կնոջ ղեկավարած ռեստորանի հետ: Ճաշկերույթներից մեկի հաշիվը կազմել է 92 հազար դրամ, մյուսը՝ 67 հազար դրամ: Երկու պայմանագրերն էլ կնքվել են 2017 թվակականին:

Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաեւ «Մաֆ ֆուդ» ընկերությունը, իսկ հիմնադիրներից մյուսը ոմն Արամ Մնացականյան է: Աֆրիկյանի կինը այս ընկերության հետ էլ կապ ունի, սակայն թե կոնկրետ ինչ առնչություն ունի եւ ընկերության միջոցով ի՞նչ գործունեություն է իրականացվում՝ մեզ չհաջողվեց պարզել:

2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել էր պաշտոնից եւ նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար:

Լուսանկարում ձախից առաջինը Անժելա Աբրիկյանն է (նկարը ռեստորանի ֆեյսբուքյան էջից)

Նշենք, որ «Աֆրիկյանների» ռեստորանում տեղի ունեցած մի միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդուն՝ Սերժ Վարդանյանին: Երեւան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ 01.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Վարդանյանը։

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 1-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15100 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը