Երևան
12 °C
«Հայկական ժամանակա»-ն արդեն տեղեկացրել էր, որ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որտեղ ամրագրվել է, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Միաժամանակ մեկ այլ նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ն է: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը, որը մասնավորեցման ցանկում էր:
Մինչ այս թեեւ հստակեցված չէ, թե՝ պաշտոնական ինչ արարողակարգ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի Բաղրամյան 26-ից դուրս գալու մասով: Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ միաժամանակ ակտիվանում են նոր նախագահի լիազորությունները, որը Բաղրամյան 26-ի հետ կապ չի ունենալու, չի գնալու Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը նրան չի դիմավորելու, ապա նոր նախագահը Սերժ Սարգսյանին հրաժեշտ չի տալու, Սերժ Սարգսյանն էլ նստավայրը նոր նախագահին չի հանձնելու: Օրինակ, 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, նա իր ինաուգուրացիայից հետո տիկնոջ հետ մեկնեց Բաղրամյան 26, որտեղ Ռոբերտ Քոչարյանը նստավայրը հանձնեց նրան եւ հեռացավ:
Այս հարցում անորոշություն է նաեւ ՀՀԿ-ականների շրջանում: ՀՀԿ-ի էլիտայում գտնվող պատգմավորներից մեկը «ՀԺ»-ի լրագրողի հետ ունեցած մասնավոր զրույցում նշեց, որ այս հարցով դեռ որեւէ բան չկա հստակեցված, թե Սերժ Սարգսյանի հրաժեշտը ինչպես են կազմակերպելու՝ պաշտոնավարման ավարտի առիթով: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ առաջիկայում քննարկում է լինելու, թե Սերժ Սարգսյանը ինչպե՞ս է դուրս գալու նախագահականից, որ բոլորին պարզ կլինի 20 օրից: Վերջինս հավանաբար նկատի ուներ, որ 20 օրից Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական գործունեության մասով ինչ-որ նորություն կլինի՝ պաշտոնական մակարդակով: Չի բացառվում, որ դա կարող է կապված լինել վարչապետի պաշտոնի հետ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը լինի վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն, ապա նա մինչեւ ընտրվելը իրավունք չունի մնալ Բաղրամյան 26-ում: Միաժամանակ հստակեցված չէ, թե այս պահին նախագահի աշխատակազմը ձեւափոխվելու է դառնա վարչապետի աշխատակազմ, թե նրանք տեղափոխվելու են Մաշտոցի 47:
«Հայկական ժամանակ»-ն այս հարցերով դիմել էր ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ, սակայն այնտեղից նշել էին, որ մեր հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
«ՀԺ»-ն ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանին խնդրեց մեկնաբանել՝ եթե լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա պետք է անմիջապես դուրս գա՞ Բաղրամյան 26-ում գտնվող կառույցից, թե կարող է ինչ-որ ժամանակ մնալ:
«Ոչ, չի կարող: Ապրիլի 9-ից հետո նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է հետեւաբար դրանից բխող որեւէ գործողության հնարավորություն չկա»,- ասաց Կոստանյանը:
Հարցին, թե ի՞նչ պետք է լինի այս շենքի կարգավիճակը մինչեւ վարչապետի ընտրությունը, եթե նախագահն այլ նաստավայր է ունենալու, հնարավո՞ր է ստացվի այնպես, որ պարզապես դռները փակեն եւ գնան, Գեւորգ Կոստանյանը նշեց, որ դա Սահմանադրությամբ չի կարգավորվում:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT