Մի քանի տարի հետո ՀՀ-ում մահացածների թիվը ավելի շատ է լինելու, քան ծնվածների․ Ռ. Եգանյան

ԱՎԾ վիճակագրական տվյալների համաձայն 2017 թ․ Հայաստանից մեկնած եւ Հայաստան եկած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը եղել է 36 հազար։ Այսինքն, անցած տարվա ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է 36 հազար ՀՀ քաղաքացի։ 2017 թ-ին Հայաստանում արձանագրվել է ծնվածների թվի աննախադեպ ցածր «ռեկորդային» ցուցանիշ՝ 37 հազար 700 երեխա, ինչը 2016 թվականի 40 հազար 600 երեխայի համեմատ 3900-ով պակաս է։ Իսկ ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով' 2017 թ-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25144 բնակչի։ Ինչո՞ւ է ծնելիության մակարդակը պակասում, եւ հնարավո՞ր է արդյոք 2040 թ-ին ՀՀ-ում ունենալ 4 մլն բնակչություն՝ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում. մեր այս եւ այլ հարցերին պատասխանեց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը։

- Պարոն Եգանյան, 2017 թ-ին Հայաստանից մեկնած եւ Հայաստան եկած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը 36 հազար է, այսինքն 36 հազար ՀՀ քաղաքացի անվերադարձ հեռացել է Հայաստանից, իսկ 25144 հայաստանցի ՌԴ քաղաքացիություն են ստացել, նախադրյալներ կա՞ն, որպեսզի արտագաղթի փոխարեն ներգաղթ լինի։

- Մենք ներգաղթ չենք ունեցել հետխորհրդային ողջ ժամանակահատվածում։ Եւ միգրացիան եւ ժողովրդագրական գործընթացները, համակարգային պատճառներով պայմանավորված երեւույթներ են։ Այսինքն, դրանց վրա ազդում են կյանքի բոլոր դրսեւորումները' այս կամ այն ձեւով, այս կամ այն չափով, մեկը' դրական, մեկը' բացասական, մեկը' շատ բացասական։ Այդ երեւույթներն էլ մեր կյանքի արտացոլումն են, բոլոր գործոնները բնակչության արտամղող դերակատարում ունեն՝ քաղաքական գործոնները, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, բոլորը արտամղում են բնակչությանը։ Մի հատ խեղճ ու կրակ գործոն կա, որը տեսականորեն պետք է հանդես գա, որը պետք է հանդես գա, եւ կարծես թե հանդես է գալիս, որպես գրավող, ձգող գործոն դա հայրենասիրության գաղափարն է, որն այսօր գրեթե դերակատարում չի խաղում։ Մինչեւ իրավիճակը չառողջացնեն, մինչեւ այդ ծնող պատճառների վրա չներազդեն, ընդ որում' հետեւողական ձեւով, այնպես որ մարդու մոտ տպավորություն առաջանա, որ դա անշրջելի գործընթաց է, որ անընդհատ լավանալու է, դրանից հետո մի որոշ ժամանակ էլ անցնի իրավիճակը չի փոխվելու, վատանալը հնարավոր է, լավանալը հնարավոր չէ։

- Ծնելիության մակարդակը 2017 թ-ի դրությամբ ի տարբերություն 2016 թ-ի 3900-ով պակասել է, սա ինչի՞ց է գալիս։

- Դա էլ շարունակական երեւույթ է, դա էլ պետք է պակասի, նախ, որ էլի ծնելիության խրախուսման պայմանները որեւէ դրական ներգործություն չունեն, եւ երկրորդ, որ ծնող տարիք է մտել այն սերունդը, որը ծնվել է 90-ականներին, արդեն փոքրաքանակ սերունդ է, իրենք քիչ են, քիչ էլ ծնելու են, եւ շարունակաբար ծնելիությունը նվազելու է մոտակա տարիների ընթացքում։

- Կարո՞ղ ենք ասել, որ անվերադարձ գնացողների մեծամասնությունը սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով են գնում։

- Այո, աշխատանք չկա, եղած աշխատանքի վաստակը մարդուն հնարավորություն չի տալիս գոյատեւումը ապահովել։

- Սերժ Սարգսյանը ասել էր, որ 2040 թ-ին կունենանք 4 մլն բնակչություն, հնարավո՞ր է դա։

- Ես չեմ պատկերացնում՝ ինչի հաշվին, ես չեմ տեսնում դրա իրատեսական որեւիցե հնարավորություն։ Մի քանի տարի հետո մեզ մոտ մահացածների թիվը ավելի շատ է լինելու, քան ծնվածների թիվը։ Եթե դա այդպես է, եթե միգրացիան անընդհատ շարունակվելու է, ինչի՞ հաշվին պետք է բնակչության թվաքանակը ավելանա։

- Հնարավո՞ր է առաջիկայում ծնունդների թվի աճ գրանցվի Հայաստանում։

- Դժվարանում եմ ասել։

- Պարոն Եգանյան, 2040 թ-ին մեր բնակչության թիվը ինչքա՞ն կարող է լինել։

- Դրա համար կան բնակչության կանխանկարներ՝ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված, որոնց արդյունքները որեւիցե հուսադրող բան ցույց չեն տալիս։

- Այսինքն, ներկա թվի՞ց էլ է պակասելու։

- Եթե ամեն տարի մոտավորապես 35-40 հազար մարդ գնում ու հետ չի գալիս, ինչի՞ հաշվին պետք է ավելանա։ Բնակչությունը երկու գործոնի հաշվին է աճում՝ բնական վերարտադրության, ծնունդ-մահ տարբերությամբ եւ իմիգրացիայի հաշվին. էլ ուրիշ ճանապարհ չկա բնակչության աճի։

                                                                                                 Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3241 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը