Ալավերդցի Վահագնին ՔԿ պաշտոնյային կաշառելու մեղադրանք կառաջադրվի՞. պաշտպանը չի բացառում

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Ալավերդիի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործով կալանավորված Վահագն Աբգարյանի եւ Վլադիմիր Դավթյանի օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափի կաշառք ստացած Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը:  

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարցին, թե քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձ կամ անձինք կա՞ն, Օհանջանյանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տեղեկություններ չի կարող հայտնել:

Նշենք, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ այդ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է: Երեկ վերջինիցս փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նա կաշառք ստացել  է, կամ հարցաքննվե՞լ է գործով, թե՞ ոչ: Շուշանյանը, սակայն լսելով, որ զանգահարողը լրագրող է, միանգամից անջատեց հեռախոսը:

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի պաշտպանը, սակայն չի բացառում, որ իր պաշտպանյալին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք կառաջադրվի:

Պարոն Ճարոյան, Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ձեր պաշտպանյալի եւ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար ՔԿ պաշտոնատար անձը խոշոր չափի կաշառք է ստացել: Տեղյա՞կ եք, ինչ գործողությունների մասին է խոսքը: Արդյո՞ք ձեր պաշտպանյալն է կաշառքը տվել:

- Եթե կաշառքը է տվել եւ ստացել, գոնե իմ պաշտպանյալին պետք է կաշառք տալու համար մեղադրանք առաջադրվեր, բայց ներկա պահին նման բան չկա, նմանատիպ մեղադրանք իմ պաշտպանյալին չի առաջադրվել:

Իսկ հնարավո՞ր է առաջիկայում մեղադրանքում փոփոխություն լինի:

- Չի բացառվում, քանի որ ամբողջ ինֆորմացիային տիրապետում է քննչական կոմիտեն եւ իրենք են ներկա պահին որոշում ինչ մեղադրանքներ առաջադրեն: Չի բացառվում, որ վաղն էլ առաջադրեն, բայց այսօր պահին դեռ նման մեղադրանք առաջադրված չի:

Ձեր պաշտպանյալին առաջարկե՞լ են այս նոր հանգամանքի շուրջ ցուցմունք տալ:

- Ոչ:

- Ըստ հաղորդագրության՝ պաշտոնատար անձը ձեր պաշտպանյալի օգտին ապօրինի գործողություններ է կատարել: Ի՞նչի մասին է խոսքը:

- Սենց ասեմ: Մամուլն էլ գրեց: Ոչ թե իմ պաշտպանյալի, այլ՝ Վլադիմիր Դավթյանի (Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվողի,- հեղ.) ասում են՝ նրան սխալ են որակավորումը տվել, պետք է լիներ 2-րդ մաս 1-ին մաս է եղել, էնտեղ որոշակի շահադիտական նկատառումներ են եղել, դրանից ելնելով դատախազությունը չի հաստատել եւ ուղարկել է Քննչական կոմիտե:

- Պարոն Ճարոյան, տեղյակ եք ի՞նչ չափի կաշառքի մասին է խոսքը:

- Ոչ:

- Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնատար անձը Թաթուլ Շուշանյանն է: Այդ մասին ձեզ որեւէ բան հայտնի է:

- Չեմ կարող ասել, չգիտեմ:

Ավելի վաղ գրել էինք, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6788 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին