Մեռնելը 40 տարով հետաձգել եմ. Լեւոն Ալթունյանը պատասխանեց գեներալ Սեյրան Սարոյանին

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ բավականին երկար ժամանակ ծխել է, եւ մի օր ուղղակի առավոտվանից դադարել է ծխել: Անդրադառնալով Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե «Առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», Ալթունյանը կատակեց, որ մեռնելը մի 30-40 տարով հետաձգել է:

Հարցին` պետբյուջե լցնելու միջոց չէ՞ հասարակական վայրերում ծխելու համար սահմանված նման բարձր տուգանքները, նա պատասխանեց.

«Դուք գիտեք, եթե մենք էժանացնենք տուգանքները, դա պետբյուջե լցնելու միջոց կլինի, որովհետև եթե տուգանքը բարձր է՝ դա արգելելու միջոց է, եթե ցածր է` դա ինչ-որ առևտրի առիթ է. մի քիչ փող տանք, որպեսզի կարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ուղով»:

Դիտարկմանը` պետք է հաշվի առնել ժողովրդի աշխատավարձի չափը նման ահռելի տուգանքներ դնելուց առաջ, նախարարը նշեց, որ անշուշտ, հենց այդ նպատակով էլ օրենքներն ընդունում է խորհրդարանը:

«Խորհրդարանն այդ ամեն ինչը հաշվի է առնում, մենք ընդամենն ամենակարճ և արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս»,- նկատեց նա:

Տուգանքների այդ չափից հետ կանգնելու համար էլ, նախարարն ասաց, որ նախարարությունը չի հակադրվում հանրությանը:

«Մենք առաջարկում ենք հանրությանը մի ճանապարհ և էն ճանապարհը, որը խորհրդարանը կընդունի, կլինի այն ուղեցույցը, որով կշարժվի նախարարությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը` պատգամավորների մեծ մասը ծխող է և դժգոհում է տուգանքի չափերից ասաց.

«Իհարկե, ծխողները պետք է դժգոհեն, չծխողները պետք է ուրախանան»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հասարակական վայրերում ծխելու համար տուգանքներ է սահմանել, որի չափերը տատանվում են 50-700 հազար դրամի սահմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3919 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում