Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նախընտրական համագումարի ժամանակ հնչեցրած հերթական հայաֆոբ հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, ինչպես նաեւ Հայաստանի հանրային, քաղաքական հարթակներում: Շատերն իրենց պարտք են համարում վերլուծել, կշտաբել, նախատել կամ հեգնել հարեւան պետության խանացման ճանապարհը բռնած ղեկավարի ելույթը:
Համագումարի ժամանակ Ալիեւը, մասնավորապես ՀՀ մայրաքաղաք Երեւանը արդեն որերրորդ անգամ հռչակեց Ադրբեջանի պատմական տարածք: «Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ ադրբեջանական երիտասարդությունն ու միջազգային հանրությունը պետք է անպայման իմանան, որ Երեւանյան խանությունը, Զանգեզուրն իրենց «պատմական հողերն են»:
Իհարկե, Ադրբեջանի նախագահի ելույթում կրկնվում են նույն քարոզչական թեզերը: Նա ժամանակին ողջ հայությանը հայտարարեց Ադրբեջանի թշնամի, մինչեւ օրս մի քանի անգամ Երեւանը հռչակել է «պատմական հող» ու այստեղ ոչ մի նորություն չկա: Հատկապես, որ մի քանի օր առաջ նա հրամանագիր է ստորագրել ընտրությունների ժամկետը տեղափոխել այս տարվա հոկտեմբերից ապրիլի 11-ը: Սպասվում են ընտրություններ, իսկ նշանակում է պետք է սպասել հատկապես հայկական կամ արցախյան թեմայի շուրջ Ալիեւի հռետորաբանության խստացում: Սա այն եզակի աշխատող թեմաներից է, որն Ադրբեջանի ներսում համախմբող ուժ ունի:
Արտաքին թշնամու կերպարը միշտ այդպիսի նշանակություն է ունենում, իսկ եթե այն աշխատում է որպես համախմբող գործոն ու հատկապես ներքաղաքական պայքարի համատեքստում, ինչո՞ւ այն չօգտագործել: Բացառված է, որ այս պարզ իրողությունը լավ չպատկերացնեն ՀՀ-ում հատկապես իշխանության ներկայացուցիչները: Այդ դեպքում ինչու են նման խիստ, երբեմն կշտամբող արձագանքներ «ձոնում» հարեւան պետության ղեկավարին: Պատասխանը մեկն է՝ ՀՀ-ում սպասվում են ընտրություններից ոչ պակաս իրադարձություններ: Մոտենում է «ապրելու» ապրիլը, երբ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, նշանակվելու է նոր վարչապետ եւ երկիրն անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելին:
Այստեղ եւս նկատվում են համակարգի շուրջ մոբիլիզացիա ապահովելու առումով արտաքին թշնամու կերպարի շահարկման միտումներ: Հայաստանում այս խնդրին առավել զգայուն են սկսել վերեբերել հատկապես 2016 թ.-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո:
Վերոնշյալն ավելի հասկանալի եւ ընկալելի դառնալու համար մեջբերենք այդ արձագանքներից մի քանիսը: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հեգնական տոնով մեղադրել է Ալիեւին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ:
«Մինչեւ վերջին ժամանակները ընդունված էր հավատալ թեւավոր դարձած դիտարկմանը, թե ոչ ոք այնպես չի խեղաթյուրել պատմությունը, որքան պատմաբանները: Ալիեւ II-ը, այսօր արտաբերած դատարկաբանությամբ, կրկին ապացուցեց, որ այդ դափնին իրեն է պատկանում, ոչ թե պատմաբաններին: Այս տեմպով, ընտրական ցիկլից Ալիեւ կրտսերը կարող է դուրս գալ ոչ միայն հավանական 89-90 տոկոս քվեներով, այլեւ իբրեւ մեր տարածաշրջանի Կիմ Չեն Ըն՝ նույնքան ծիծաղելի...»,- ասված է Ֆարմանյանի Facebook-յան գրառման մեջ:

ՀՀԿ-ական եւս մեկ պատգամավոր Արման Սաղաթելյանը Ալիեւի աղմկահարույց «ելույթի պատվին» Facebook-յան իր էջում տեղադրել է այս լուսանկարը: Տվյալ լուսանկարում ինքն Ադրբեջանի ղեկավարի ու ԱԳ նախարարի հետ հայտնվել է նույն կադրում եւ քամահրանքով նայում է Մամեդյարովին, որն այդ պահին, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան է «շշնջում» շեֆի ականջին: Այնուհետեւ նա Ալիեւի հայտարարության համատեքստում մեկնաբանել է լուսանկարը.
«Ամեն անգամ, երբ ընթերցում կամ դիտում եմ հարեւան պետության նախագահի կամ արտգործնախարարի հերթական ռազմատենչ ու անպատասխանատու պնդումներով լի ելույթները, հիշում եմ այս պատկերը։ Այսօր էլ հարեւան երկրի նախագահն իր առաջին նախընտրական ելույթում խոսեց, իհարկե, Արցախի եւ մեր մայրաքաղաքի մասին, եւ կրկին անգամ մեր՝ հայերիս հաշվին ինքնահաստատվելու փորձով։ Ափսոս, որ հնարավոր է դեռ շատ երկար տարիներ չեմ կարողանա պատմել, թե ինչն էր նախորդում պատկերված վիճակին, ինչու շրջվեց Մամեդյարովը ու ինչ է նշանակում դեմքիս արտահայտությունը, բայց իր հերթական ելույթի վերաբերյալ կարող եմ կարճ արձագանքել Արցախի ֆոլկլորով՝ վններ քեզ։ Մի տեսակ շատ ենք պոլիտկորրեկտ դարձել, էլի տեղը չեն բերում կամ էլ մոռանում են»,- նշել է Սաղաթելյանը:
Երբ նկատում ենք հարեւան պետության ղեկավարության հասցեին հնչող նման քննադատական կամ ռազմահայրենասիրական հայտարարություններ, ակամայից հիշում ենք ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի համակարգերի տարբերության մասին հայտնի անեկդոտը. «ԱՄՆ-ում կարելի է կանգնել Սպիտակ տան դիմաց ու կշտամբել ամերիկյան կառավարությանը: ԽՍՀՄ-ում եւս կարելի է կանգնել Կարմիր հրապարակում եւ նույն կերպ կշտամբել ամերիկյան կառավարությանը»: Համակարգերն, իհարկե, տարբերն են, բայց ՀՀ-ում իսկապես հայրենի իշխանավորները հանգիստ կարող են ԱԺ ամբիոնից, Facebook-ում կամ անգամ նախագահականի տարածքից խստորեն կշտամբել ադրբեջանական ղեկավարությանը:
Ռազմական փորձագետ Ավետիք Չալաբյանը այլ կերպ է մեկնաբանել Ալիեւի ելույթը: Նրա համար սա պարզ նախընտրական բարբաջանք չէ, ոչ էլ անմիտ ռազմատենչություն: «Իր ասածի հիմքում կա խորը համոզմունք, որ ունենալով ուժեղ բնական աճ, եւ համբերություն, թուրքական տարրը կկարողանա երբեւիցե հետ վերադառնալ բուն Հայաստանի Հանրապետության տարածք, որտեղից այն հետեւողականորեն դուրս է մղվել տասնինը եւ քսաներորդ դարերի ընթացքում։ Իհարկե, եթե մենք թույլ տանք՝ սակայն ցանկացած մարդ, որը հեռանում է Հայաստանից, դրանով եւս մեկ դուռ է բացում թուրքական տարրի առաջ, եթե նույնիսկ դա չի գիտակցում։ Միայն վերադառնալով, երկիրը սիրելով եւ երկրին տեր կանգնելով կարելի է փակել մեր հարեւանների ախորժակը»,- եզրափակում է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT